«Դղյակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 180.251.157.25 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Նվարդ Առաքելյան մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
 
Տող 3.
[[Պատկեր:Château Frontenac01.jpg|200px|մինի|[[Շատո Ֆրոնտենակ]] դղյակը Կանադայում]]
'''Դղյակ''', ֆեոդալի ամրացված բնակարան։ Ստեղծվել է ֆեոդալական հասարակարգի ինքնապարփակ կացութաձնի, ռազմական բախումների և ժողովրդի ընդվգումների պայմաններում։ VI-VIII դարերում կառույցներ են մի քանի շարք [[ուղղանկյուն]] պարիսպներով պատած միջինասիական կավակերտ քյոշկերը։ IX-XIդարերում [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան եվրոպայում]] ֆեոդալները բնակվել են աշտարակաձև դոնժոններում, որոնք աստիճանաբար կատարելագործվել են, շրջապատվել պարիսպներով ու բազմապիսի շինություններով։ XII-XIII դարերում դոնժոնավոր, արլ․ տիպի ոչ-մեծ դղյակներ են կառուցվել Ապշերոնյաև թերակղզում։ XI—XII դդ․ արեմտաեվրոպական դղյակները [[խրամատ]]ներով, [[ամբարտակներ]]ով, [[աշտարակ]]ավոր [[պարիսպ]]ներով, ամրակուռ դարպասով, շարժական կամուրջով, դահլիճով, սենյակներով, բանտով, մատուռով ն այլ շինություններով համակառույցներ են եղել, որոնց ճարտարապետությունն աչքի է ընկել դարաշրջանի և ազգային հատկանիշների բազմազանությամբ։ XV-XVI դարերում այդ դղյակները դադարել են պաշտպանական դեր խաղալուց։ Կառուցվածքով ու տեղադրությամբ խիստ բազմազան հայկական դղյակները շինելիս հաշվի են առնվել նախաուրարտական ժամանակներից եկող ավանդույթները, ուստի ընտրվել են բնական ամրություններ ունեցող և շրջապատի վրա իշխող հրվանդաններ, բարձունքներ ու քարափներ, երբեմն էլ ճանապարհներից չնկատվող, անառիկ տեղանք։ Դրանց քարակերտ, ամրափակ շինությունները ուշագրավ տեղ են գրավել միջնադարյան բնակելի ամրոցների ու բերդերի համակառույցներում ([[Ամբերդ]], [[Մաղասբերդ]])։ Ճարտարապետական և ռազմական, առումով կատարյալ շինություևևեր են եղել դոնժոնավոր դղյակները ([[Տիգրիս]], [[Գուսանագյուղ]], Կիլիկիայի Կումկալե)։ XI-XIV դարերում Կիլիկիայի հայկական դղյակներն ու [[ամրոց]]ները իրարից հեռու են եղել տեսանելիության սահմաններում։ Ամրությունների մեջ կիրառվել են դեպի վեր նեղացող կլոր աշտարակների (հազվադեպ ուղղանկյունների) և պարիսպների կառուցվածքն ու դասավորությունը տեղանքին համապատասխանեցնելու մայր երկրի ավանդույթները։ Ոսկեզօծ, նկարազարդ սենյակներով աշտարակաձև դղյակ [[Սիս]]ում, Լևոնկլայում և Ամուտա բերդում տեղավորված է եղել նվազ վտանգավոր մասում, իսկ [[Լամբրոն]], [[Այաս]] և [[Կոռիկոս]] բերդերում՝ ամենախոցելի տեղում։ [[Կիլիկիա]]յի և [[Եդեսիա]]յի դղյակների կառուցողական սկզբունքները խոր ազդեցություն են թողել խաչակիրների XII-XIII դարերում արևելամիջերկրածովյան դղյակների ու դրանց միջոցով Արևմտյան Եվրոպայի (Կարկասսոն, Էգմորտ) ամրաշինության վրա։ Մելիքյան ժամանակաշրջանի (XVII-XIX դարերում) դղյակներից՝ ամարաթներից, ուշագրավ են եղել [[Սյունիք]]ում և [[Արցախ]]ում կառուցվածները։
 
{{Շինարարություն-անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=422}}
 
[[Կատեգորիա:Դղյակներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դղյակ» էջից