«Դիալեկտիկական մատերիալիզմ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Հղման ավելացում
չNo edit summary
չ (Հղման ավելացում)
Պիտակ: Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից Խնդիր սկսնակների համար
{{զգուշացում ՀՍՀ}} {{Վիքիֆիկացում}}{{Մաքրում}}
'''Դիալեկտիկական մատերիալիզմ''', [[Գիտության փիլիսոփայություն|գիտական փիլիսոփայություն]], որը զարգացել է Եվրոպայում և հիմնված է [[Կառլ Մարքս]]ի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի աշխատությունների վրա։ [[Գիտական կոմունիզմ]]ի հետ մեկտեղ համարվել է [[Մարքսիզմ|մարքսիզմի]] բաղկացուցիչ մասերից մեկը։
 
Դիալեկտիկական մատերիալիզմն ստեղծել են Մարքսը և Էնգելսը XIX դարի 40-ական թվականներին, հետագայում այն զարգացերլ են [[Վլադիմիր Լենին]]ը և մարքսիստ այլ տեսաբաններ։ Դիալեկտիկական մատերիալիզմում [[մատերիալիզմ]]ի և դիալեկտիկայի օրգանական զուգորդումը կատարվեց դրանց քննական վերլուծության և յուրացման միջոցով։ Դիալեկտիկական մատերիալիզմի, ինչպես և ընդհանրապես մատերիալիզմի ելակետը աշխարհի մատերիականության գաղափարն էր։ Ըստ դիալեկտիկական մատերիալիզմի՝ բնության բազմազանությունը տարածության և ժամանակի մեջ և նրա զարգացումը պայմանավորված են բնությանն իսկ ներհատուկ օրինաչափություններով․ բնությունը բացատրելի է ինքն իրենով՝ իր բացատրման համար այն կարիք չունի արտաբնական, վերբնական (ոգեկան) նախասկզբի ու պատճառների ենթադրության։
8

edits