«Լուսավորչականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
{{չշփոթել|լուսավորականություն}}
[[Պատկեր:St.Gregory the illuminator.jpg|մինի|[[Գրիգոր Լուսավորիչ]]]]
Տող 6 ⟶ 5՝
'''Լուսավորչականություն''', Հայ-լուսավորչական հավատ, [[Լուսավորչականներ|Լուսավորչական հավատ]], [[Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի|Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու]] [[դավանանք]]ի, նաև [[դավանապատկանություն|դավանապատկանության]] շինծու, պայմանական անվանումը։ Արտահայտությունն առաջացել է [[19|19-րդ դ.]] առաջին կեսին, «Հայ լուսավորչական եկեղեցի անունից՝ վերջինս Հայոց պաշտոնական ([[301]]) [[Եկեղեցի|եկեղեց]]ու հիմնադիր և պաշտոնական առաջին կաթողիկոս [[Գրիգոր Ա Լուսավորիչ|Գրիգոր Ա Լուսավոր]]չի ([[302]]-[[325]]) հետ կապելուց հետո։ Արհեստական այդ կապը պատճառ է դարձել այն թյուր կարծիքի, թե նա է ստեղծել Հայոց եկեղեցու դավանանքը կամ դավանապատկանությունը, որի հետևանքով էլ առաջացել է իբր դրանք բնորոշող «Լուսավորչականություն» անվանումը։ Միաժամանակ և միևնույն նշանակությամբ ռուս, (մասամբ նաև՝ արևելաեվրոպական) գիտական գրականության մեջ և պետական-պաշտոնական գրագրություններում լուսավորչականությանը համարժեք օգտագործվել է «հայ-գրիգորյան հավատ» (կամ՝ «գրիգորյան հավատ») արտահայտությունը։ Իրականում դրանք ոչ մի առնչություն չունեն Հայոց եկեղեցու դավանական ուղղության հետ, ընդհանրապես չեն արտահայտում ոչ մի ուսմունք կամ վարդապետական ուղղություն։ Պետական կրոն հռչակելով ([[301]]) դեռևս առաջին դարից [[Հայաստան]]ում տարածված (թեև հալածական) քրիստոնեությունը՝ Գրիգոր Լուսավորիչը նոր ուսմունք կամ դավանանք չի ստեղծել, այլ Հայոց եկեղեցու համար ընդունել է դավանական այն միակ ուղղությունը, այն միակ առկա դավանանքը, որ քրիստոնեության սկզբնավորումից ի վեր սրբագործել էին համաշխարհային եկեղեցու համընդհանուր հայրերը՝ որպես միակ ուղղափառություն։ Այնուհետև, Գրիգոր Լուսավորիչն ինքն անձամբ է Հայոց եկեղեցու համար սրբագործել [[Նիկիա]]յի առաջին ([[325]]) տիեզերական ժողովի (որին մասնակցել է նաև Հայոց եկեղեցու ներկայացուցիչը՝ Գրիգոր Լուսավորչի պատվիրակը, որդին ու հաջորդը՝ [[Արիսաակես Ա Պարթև]]ը) վավերացրած ընդհանուր ավանդության հավատքը (Ագաթանգեղոս, Պատմություն, գլուխ ՃԻԷ)։ Գրիգոր Լուսավորչի օրոք համաշխարհային եկեղեցին դեռևս ճեղքվածքներ չէր տվել, չկային դավանաբանական սուր տարաձայնություններ և անանուն «ավանդության հավատքը» միասնական էր ու համընդհանուր բոլոր եկեղեցիների համար։ Դեռևս չէին գումարվել տիեզերական այն ժողովները ([[Քաղկեդոն]]ի՝ [[451]] թ., [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] երկրորդ՝ [[553]] թ. և այլն), որոնք խախտեցին առաջին երեք ժողովների (Նիկիայի առաջին, Կոստանդնուպոլսի առաջին՝ [[381 թվական|381 թ.]], Եփեսոսի՝ [[431 թվական|431 թ.]]) համերաշխ սկզբունքները և միասնական ու միադավան եկեղեցին պառակտեցին [[Միաբնակներ|միաբնակ]], [[Երկաբնակներ|երկաբնակ]], [[Կաթոլիկություն|կաթոլիկ]], [[Բողոքականություն|բողոքական]] և այլ եկեղեցիների՝ համապատասխան դավանություններով ու վարդապետություններով։ Հայոց եկեղեցին Աշտիշատի 435 թ.-ի ժողովում ընդունեց Եփեսոսյան բանաձևը՝ «Մի բնութիւն Բանին Մարմնացելոյ», իսկ [[Դվին]]ի [[506]] թ.-ի ժողովում (տես Դվինի ժողովներ) պաշտոնապես մերժեց քաղկեդոնականությունը և վերջնականապես վավերացրեց իր հանգանակ կամ հավատամք (տես Հավատոհանգանակ) դավանությունը՝ միաբնակությունը ([[Երրորդություն]], [[Մարդեղություն]], [[Փրկագործություն]])։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=692}}
[[Կատեգորիա:Հայ Առաքելական Եկեղեցի]]