«Մարտին Սինկովիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8
չ →‎Սպորտային կենսագրություն: clean up, փոխարինվեց: ավստրալացի → ավստրալիացի oգտվելով ԱՎԲ
Տող 29.
2010 թվականի սեպտեմբերին Սինկովիչը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր չորստեղանոցների մրցումներում։ Աշխարհի առաջնություններում առաջին խոշոր հաջողությանը Սինկովիչը հասել է 2010 թվականի նոյեմբերին, երբ չորստեղանոց թիմի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։ Մարտինի հետ ոսկե մեդալ է նվաճել նաև Վալենտը։ Հաջորդ տարի խորվաթ թիավարները դարձյալ հայտնվել են աշխարհի առաջնության մրցանակակիրների շարքում՝ վերջնագծին հասնելով երրորդը։
 
2012 թվականին Վալենտը քառյակի կազմում մասնակցել է Լոնդոնի [[Ամառային օլիմպիական խաղեր 2012|Ամառային օլիմպիական խաղերին]]։ Եվ նախնական փուլում, և մրցումների կիսաեզրափակիչում խորվաթ անձնակազմն առաջինն է հասել եզրագծին։ Եզրափակչի հենց սկզբից առաջ է անցել Գերմանիայի հավաքականը, որը յուրաքանչյուր մետրի հետ միայն մեծացրել է իր առավելությունը և արդյունքում գրավել է առաջին հորիզոնականը։ Խորվաթական քառյակն ամբողջ մրցատարածության ընթացքում երկրորդ տեղի համար պայքարել է ավստրալացիներիավստրալիացիների հետ։ Եզրափակչում Սինկովիչը խաղընկերների հետ 0,44 վ-ով առաջ է անցել Ավստրալիայի հավաքականից և դարձել խաղերի արծաթե մեդալակիր<ref>{{cite web |title=PRVA HRVATSKA MEDALJA U LONDONU Četverac na pariće uzeo SREBRO! |url=https://sportske.jutarnji.hr/sn/sport-mix/prva-hrvatska-medalja-u-londonu-cetverac-na-parice-uzeo-srebro-4275600 |website=sportske.jutarnji.hr |access-date=7 February 2021}}</ref>։ Երկու ամիս անց Սինկովիչ եղբայրները զույգով դարձել են Եվրոպայի չեմպիոններ։
 
2013 թվականի աշխարհի առաջնությունում Սինկովիչը չորս զույգերի կազմում երկրորդ անգամ նվաճել է ոսկե մեդալ։ 2014 թվականին աշխարհի առաջնությունում Վալենտն ու Մարտինն առաջին անգամ հանդես են եկել զույգով աշխարհի առաջնություններում։ Մրցումների արդյունքում խորվաթ թիավարները մեծ առավելությամբ հաղթել են եզրափակչում։ 2015 թվականի աշխարհի առաջնությունում Սինկովիչ եղբայրները պաշտպանել են կրկնակի չեմպիոնական տիտղոսը՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն։