«Հյուսիսային Կովկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
չNo edit summary
Տող 1.
[[File:Map of Russia - North Caucasus economic region.svg|thumb|right|305px|MapՀյուսիսային ofԿովկաս modern-dayտնտեսական Northշրջանի Caucasus Economic Region (Raion)քարտեզ]]
'''Հյուսիսային Կովկաս,''' ընդգրկում է Նախակովկասը և [[Մեծ Կովկաս]]ի հյուսիսային լանջը։ Հյուսիսային Կովկասում են [[Ռոստովի մարզ]]ի հարավային մասը, [[Կրասնոդար]]ի, [[Ստավրոպոլի երկրամաս]]երը, [[Կաբարդա-Բալկարիա|Կաբարդինո-Բալկարական]], [[Հյուսիսային Օսիա|Հյուսիս-Օսեթական]], [[Չեչենա-Ինգուշական հանրապետություն|Չեչենա-Ինգուշական]], [[Դաղստան]]ի ինքնավար հանրապետությունները, որոնք կազմում էին նախկին [[ԽՍՀՄ]]-ի Հյուսիս-Կովկասյան տնտեսական շրջանը։
 
Տող 5.
Մշտապես խիտ բնակեցված Կովկասի լեռնային և մասամբ նախալեռնային շրջանները վաղ միջնադարում իրենցից ներկայացնում էին բազմաթիվ ցեղերի կուտակումներ։ Դեռ հնուց Լեռնային Կովկասը շատ ժողովուրդների համար ապաստարան է եղել։
 
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn1|[1]]]
 
Հյուսիսային Կովկասը, ըստ էթնիկական կազմի, իրենից ներկայացնում է անմիատարր տարածք` բնակեցված բազմաթիվ ազգերով։ Դրանց մի մասը բազմաքանակ է, իսկ մյուսներն էլ մի քանի հազար են։ Շատ ժողովուրդներ ունեն իրենց լեզուն, որոշներն էլ կամ կորցրել են լեզուն կամ էլ ձուլվել են ավելի մեծ լեզվաընտանիքների։ Որոշները համարվում են Կովկասի բնիկ ժողովուրդներ, իսկ մյուսները այս տարածքում վերաբնակվել են բոլորովին վերջերս։
Տող 12 ⟶ 11՝
 
Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներն են ադիգները, ավարները, լակցիները, դարգինները, ինգուշները, կաբարդինո-բալկարները, չերկեսները, օսերը և չեչենները։
 
[[Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn2|[2]]]
 
Հյուսիսային Կովկասը հնուց բնակեցված էր ադիգների նախնիներով, ովքեր հայտնի են նաև որպես ղաշաղներ կամ զիքեր։ Ադիգեական ցեղերը վաղ միջնադարում համարվում էին Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդներից մեկը` զիջելով միայն ալաններին։ Նրանք միշտ մասնատված էին և թշնամացած էին ոչ միայն իրենց հարևանների, այլև միմյանց հետ։ Ադիգները` որպես Հյուսիսային Կովկասի բնիկ ժողովուրդներ, ունեն “ադիգե” էթնոնիմը։
Տող 21 ⟶ 18՝
Ժամանակակից կաբարդինների նախնիները, ովքեր նույնպես հայտնի են ադիգե անունով, մ. թ. ա. 1-ին հազարամյակի կեսերին Թամանի թերակղզում ունեին իրենց պետական միավորումը, որը հետագայում մտավ Բոսպորի թագավորության կազմի մեջ։ 4-րդ դարում հոների արշավանքը ստիպեց ադիգեյցիներին վերաբնակվել Կովկասի լեռների մոտ։ Մոտավորապես այդ նույն ժամանակ հյուսիսկովկասյան ցեղերի և Պրիազովյայի բուլղարների միախառնման արդյունքում ձևավորվեց բալկարիական ազգը։ 13-րդ դարում մոնղոլ-թաթարների ներխուժման հետ կապված բալկարների նախնիները վերաբնակվեցին լեռներում։ 14-րդ դարում ադիգների մի մասը ստացավ կաբարդիններ անվանումը և զբաղեցրեց բնակչության ժամանակակից տարածքը։
 
Ավարները, ագուլները, անդինները, արչինները, բեժտինները, բոտլիհները, հինուհները ձևավորում են Դաղստանի ժողովուրդների ամբողջությունը։ Չեչենների և ինգուշների նախնիներն են համարվում վայնախները։ Ինգուշների ինքնանվանումը գիտնականների մեծ մասի կողմից թարգմանաբար նշանակում է “աշտարակների բնակիչներ”: Ինգուշական աշտարակները համարվում են Հյուսիսային Կովկասի խորհրդանիշներից մեկը։ “Ինգուշը” ժողովրդի ռուսական անվանումն է, որն առաջին անգամ ռուսական աղբյուրներում հայտնվել է 18-րդ դարում և ծագում է 17-րդ դարում ինգուշների կողմից հիմնված Անգուշտ բնակավայրի անվանումից։ Չեչենները Հյուսիսային Կովկասի ամենաբազմաքանակ ժողովուրդն են։ Չեչենների էթնոնիմն է “նոխչո” (հին անվանումը` “նախչա”, որը թարգմանաբար “նախ” վայնախական բառից նշանակում է ժողովուրդ, մարդիկ):[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn3|[3]]]
 
Օսերը համարվում են ալանների սերունդները, ովքեր Կովկասում հիշատակվում են մեր թվարկության 1-ին հազարամյակի սկզբներից, թեև, անկասկած, նրանք այստեղ են եկել ավելի վաղ։ Այս ժողովրդի պատմությունը համարվում է բարդ ուսումնասիրության համար։ Բազմաթիվ գիտնականների մի քանի սերունդների ուսումնասիրությունները հաստատել են, որ օսերի էթնոգենեզը նախևառաջ Հյուսիսային Կովկասի սկյութա-սարմատա-ալանական ցեղերի երկարատև ներքին զարգացման արդյունք է։
Տող 29 ⟶ 26՝
Հատկանշական է, որ իսլամի երկրպագուներ էին դառնում նախ և առաջ տեղական ֆեոդալները։ Ամբողջ մուսուլմանական կրոնը համակված էր հնազանդության գաղափարով, որը համապատասխանում էր իրենց դասակարգային հետաքրքրություններին։ Այն օգնում էր աշխատող լեռնականներին պահել հնազանդության մեջ և նրանց շեղել դասակարգային պայքարից ու հեղափոխական գործողություններից։ Ֆեոդալները ստիպում էին իրենց գյուղացիներին ընդունել նոր կրոնը։ Կարելի է ասել, որ այն ծնվել է ֆեոդալիզմի պայմաններում և ամենից լավ ծառայում էր ֆեոդալական դասակարգին։
 
Ինչպես մյուս երկրներին ու ժողովուրդներին, չեչենա-ինգուշական ժողովրդին նույնպես իսլամը բռնությամբ էր պարտադրվում։ Դա անում էր տեղական ֆեոդալական վերնախավը արաբ և այլ միսիոներների օգնությամբ։ Ժողովրդական զանգվածները ջանում էին հավատարիմ մնալ հին հեթանոսական աստվածներին:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn4|[4]]]
 
Մուսուլմանական  միսիոներները սկսեցին ակտիվորեն  Դաղստանից Չեչնիա թափանցել 16-րդ դարից։ Շատ ժողովրդական լեգենդներում պատմվում է, թե ինչպես ավարական և կումիկական մուլաները չեչենական գյուղերում վարձվում էին որպես հովիվներ և այնտեղ տարածում իսլամը։ Քանի որ 15-17-րդ հարյուրամյակներում չեչենական և ինգուշական լեռնական հասարակությունը գտնվում էր զարգացման ավելի վաղ փուլում, քան իրենց հարևանները` դաղստանցիներն ու կաբարդինները, որտեղ տեղի էր ունենում ֆեոդալական հարաբերությունների  զարգացում, ապա բնական է, որ նրանք ձգտում էին իրենց ազդեցությունը հաստաատել չեչենների և ինգուշների վրա։ Բացի դրանից նրանց հետաքրքրում էր Չեչենա-Ինգուշետիայի դիրքը, որի նկատմամբ  հատուկ հետաքրքրություն էին ցուցաբերում որոշ դաղստանցի ֆեոդալներ։
 
Բնականաբար, ձգտելով քաղաքականորեն  հաստատվել այն տարածքում, որտեղ ապրում էին չեչեններն ու ինգուշները, ֆեոդալները ջանում էին ամրապնդել իրենց գաղափարական դիրքերը։ Դրա համար էլ նրանք ակտիվորեն տարածում էին իրենց ազդեցությունը Հյուսիսային Կովկասի այդ հատվածի բնակչության վրա։ Քանի որ այդ ժամանակ Դաղստանում իսլամը կրոնի գերիշխող ձևն էր, ապա դաղստանական ֆեոդալները օգտագործում էին այն իրենց քաղաքական նպատակներում Չեչենա-Ինգուշետիա թափանցելու և այն տեղի բնակչության շրջանում տարածելու համար։ Դա բավական երկար գործընթաց էր։ Չեչենա-Ինգուշետիայի որոշ ցեղերի մոտ իսլամը թափանցեց ավելի վաղ, իսկ մյուսների մոտ` բավական ուշ:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn5|[5]]]
 
Չեչենական բնակավայրերից իսլամը սկսեց տարածվել Ինգուշետիայի լեռնային աուլները։
Տող 49 ⟶ 46՝
Քաղաքական իրավիճակով պայմանավորված` ադիգեական ցեղերից որոշների մոտ իսլամը ավելի վաղ հաստատվեց, մյուսների մոտ` ավելի ուշ։ Տարածման կենտրոնը Անապան էր, որը մինչև 1829 թ. գտնվում էր Թուրքիայի տիրապետության տակ։ Այդ պատճառով էլ ծովափին մոտ գտնվող ադիգեական հասարակությունները ավելի շուտ ենթարկվեցին իսլամի և թուրքական հոգևորականության ազդեցությանը, քան նրանք, ովքեր ապրում էին լեռների խորքում։ Այսպես, ճանապարհորդների վկայությամբ, ովքեր այդ ժամանակ այցելել են Հյուսիս-արևմտյան Կովկաս, 16-րդ դարի կեսերին իսլամն արդեն ամրապնդվել էր միայն ադիգեական ցեղերի շրջանում, իսկ նրանցից արևելք` Կաբարդիայում ապրող չերկեսական և աբազինական ցեղերը հեթանոսներ էին։ 1641թ. թուրք ճանապարհորդ Էվլիան, լինելով այդ վայրերում, գրում է, որ իսլամը դանդաղ ներթափանցում է Վերին Կուբանում և Ղում գետի մոտ ապրող աբազինների, չերկեսների և կաբարդինցիների շրջանում։ Արտասահմանցի ճանապարհորդներ Ասկոլին, Վիթթսենը և Շարդենը նշում են, որ դեռևս 17-րդ դարում մի քանի աբազինական ցեղեր քրիստոնյա են եղել։ Իսկ Գագրում և Պսհու գետի ափերում բնակվող աբազինների շրջանում կային անձեռնամխելի հեթանոսական սրբավայրեր:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn7|[7]]]
 
Բավական ուշ, քան աբազինական և ադիգեական ժողովուրդների մոտ, իսլամը ներթափանցեց բալկարների և կարաչաևների մոտ։ Կարաչայի լեռներում իսլամը սկսել է ներթափանցել միայն 18-րդ դարի վերջին քառորդում։ Գերմանացի ճանապարհորդ Յուլիուս Կլապրոտը, ով 1807-1808 թթ. այցելել է Կարաչա, նշում է, որ նոր կրոնն այստեղ առաջին անգամ սկսել է քարոզել էֆենդի Իսհակ Աբուկովը 1782 թ.: Նա ծառայում էր սուլթանական Թուրքիայի կառավարությանը։ Կարաչաևցի պատմիչ Հ. Օ. Լայպանովը նշում է.”Իսհակ էֆենդիի քարոզներին ժողովուրդը թշնամաբար էր մոտենում։ Իսլամի ներմուծումը նպաստեց կարաչևո-բալկարիական հասարակության ավատական վերնախավի իշխանության ուժեղացմանը, աշխատող զանգվածների հարստահարմանը և նրանց աղքատացմանը”:[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftn8|[8]]] Բալկարիացիների մոտ իսլամը սկսել է ներթափանցել 18-րդ դարի կեսերից։ Բայց միայն 19-րդ դարի սկզբում այն վերջնականապես հաստատվեց Կարաչայի և Բալկարիայի լեռներում, սակայն դեռ շատ տասնամյակների ընթացքում այդ ժողովուրդների շրջանում պահպանվում էին նախկին, մինչմուսուլմանական  հավատալիքները։
 
Օսերի ճնշող մեծամասնությունը նախքան հեղափոխությունը քրիստոնեություն էր դավանում, միայն մի փոքր մասն էր մուսուլման։ Իսլամը օսերի մոտ ներթափանցեց Կաբարդիայից 17-18-րդ դարերում և տարածվեց առավելապես Հյուսիսային Օսեթիայի բարձր դասի շրջանում։
Տող 75 ⟶ 72՝
----
 
==== Ծանոթագրություններ ====
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftnref1|[1]]] Арсланов, /<nowiki>http://www.protown.ru/information/hide/hide-1743_html</nowiki>
 
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftnref2|[2]]] Павлова, /<nowiki>http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html</nowiki>
 
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftnref3|[3]]] Павлова, /<nowiki>http://www.fpo.ru/etnopsy/pavl-isla.html</nowiki>
 
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftnref4|[4]]] Абазатов, 1963, с. 8
 
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftnref5|[5]]] Кушева, 1963, с. 84
 
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftnref6|[6]]] Смирнов, 1958, с. 19
 
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftnref7|[7]]] Бушуев, 1957, с. 281
 
[[:Պատկեր:///D:/arkhiv personal/Islam@ Kovkasum/New Microsoft Word Document.docx#%20ftnref8|[8]]] Лайпанов, 1957, с. 46
 
== Տես նաև ==