«Քարային ճարպուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 29.
 
== Ապրելակերպ ==
Տարածված է [[Սիրիա|Սիրիայից]], [[Իսրայել|Իսրայելից]] և Հյուսիսարևելյան Աֆրիկայից մինչև [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|Հարավային Աֆրիկա]]։ [[Սահարա անապատ|Սահարայից]] հարավ բնակվում է գրեթե ամենուր:ամենուր։ Մեկուսացված պոպուլյացիաներ կան [[Լիբիա|Լիբիայի]] և [[Ալժիր|Ալժիրի]] լեռներում:լեռներում։
 
Քարային ճարպուկները բնակեցնում են ժայռերը, խոշորաքարոտ թափվածքները, քարային թփուտային անապատները:անապատները։ Ապաստանը գտնում են քարերի մեջ կամ այլ կենդանիների դատարկ որջերում (խողովակատամների, [[Սուրիկատ|սուրիկատտների]])։ Ապրում են 5-6-ից մինչև 80 առանձնյակ կազմող գաղութներում։ Խոշոր գաղութները բաժանվում են ընտանեկան խմբերի, որոնք գլխավորում է չափահաս արու։ Քարային և [[Լեռնային ճարպուկ|լեռնային ճարպուկները]] երբեմն ապրում են խառը խմբերով՝ զբաղեցնելով նույն ապաստարանները։ Նրանք ակտիվ են օրվա լուսավոր հատվածում, հատկապես առավոտյան և երեկոյան, բայց երբեմն մակերես են դուրս գալիս ջերմ լուսնյակ գիշերներին։ Օրվա մեծ մասն անցկացնում են հանգստանալով և արևի տակ տաքանալով. վատ զարգացած [[Ջերմակարգավորում|ջերմակարգավորման]] պատճառով նրանց մարմնի ջերմաստիճանը տատանվում է օրվա ընթացքում։ Սնվում են հիմնականում խոտով, մրգերով, ընձյուղներով և թփերի կեղևով. հազվադեպ ուտում են կենդանական սնունդ ([[մորեխներ]])։ Չնայած իրենց անշնորհք արտաքինին, այս կենդանիները շատ դյուրաշարժ են, հեշտությամբ մագլցում են զառիթափ ժայռերը։
 
=== Բազմացումը և կյանքի տևողությունը ===
Զուգավորման սեզոնի ժամանակը կախված է ապրելավայրից:ապրելավայրից։ Այսպիսով, [[Քենիա|Քենիայում]] այն օգոստոս-նոյեմբեր ամիսներին է, բայց կարող է տևել մինչև հունվար, իսկ [[Սիրիա|Սիրիայում]] ՝ օգոստոս-սեպտեմբերին։ Հղիությունը տևում է 6-7 ամիս։ Էգերը սովորաբար սերունդ են բերում հունիս-հուլիս ամիսներին՝ անձրևների սեզոնից հետո:հետո։ Ծնում են 2, ավելի հազվադեպ՝ 3, երբեմն՝ մինչև 6 ձագ։ Ձագերը ծնվում են տեսողությամբ և մազածածկով։ Մի քանի ժամ հետո նրանք լքում են բույնը։ Պինդ սննդով սկսում են սնվել 2 շաբաթից, անկախանում են 10 շաբաթ անց։ Երիտասարդ ճարպուկները սեռական հասունության են հասնում 16 ամսականում. 16-24 ամսականում երիտասարդ արուները ցրվում են, էգերը սովորաբար մնում են իրենց ընտանեկան խմբի հետ։
 
Ճարպուկի հիմնական թշնամիներն են [[Ընձառյուծ|ընձառյուծները]], [[Կարակալ|կարակալները]], [[Սովորական շնագայլ|շնագայլերը]], [[Բծավոր բորենի|բծավոր բորենիները]] և գիշատիչ թռչունները։ Կաֆրի արծիվը (''Aquila verreauxii'') սնվում է գրեթե բացառապես ճարպուկներով։ Թշնամու հարձակման ժամանակ ճարպուկը ոչ միայն պաշտպանական դիրք է ընդունում՝ մեջքային գեղձի վերևում մազածածկը ցից-ցից կանգնեցնելով, այլև պաշտպանվում է իր երկար ու ամուր ատամներով։ Բնության մեջ կյանքի սովորական տևողությունը 10 տարի է։ Էգերը ավելի երկար են ապրում, քան արուները։
 
== Նշանակությունը մարդու համար ==
Ճարպուկի միսը ուտելի է։ Կարծիք կա, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] (մասնավորապես, [[Ղևտական|Ղևտականում]]) որպես [[Կաշրութ|ոչ կոշեր]] կենդանիներ հիշատակված «նապաստակները» իրականում ճարպուկներ են։ Որոշ հարավաֆրիկյան ցեղեր օգտագործում են ճարպուկների բյուրեղացած [[Մեզ|մեզը]] (hyraceum) որպես դեղամիջոց [[Սպազմ|կծկանքի]] և [[Էպիլեպսիա|ընկնավորության]] ժամանակ:ժամանակ։ Անազատության մեջ գտնվող երիտասարդ ճարպուկները ընտելանում են, հասուն կենդանիները մնում են կատաղի և ագրեսիվ։
 
Ճարպուկների քարացած կղանքը, որը հայտնի է որպես «ոսկե քար», օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ (մասնավորապես Montecristo Masque օծանելիքներում) որպես բուրմունքն ամրացնող նյութ, ընդ որում «ոսկե քարը» բուրմունքին «կենդանական հնչյուն» է հաղորդում։