«Մարիա Կոնսեպսիոն Լոպերենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 14.
 
== Կրթության նախակարապետ Վալեդուպարում ==
Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան Վալեդուպարում կրթության առաջամարտիկ էր:էր։ 1820 թվականի հոկտեմբերի 6-ի գործադիր հրամանագրով Գրան Կոլումբիայի գործող նախագահ [[Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտանդեր|Ֆրանցիսկո դե Պաուլա Սանտանդերը]] 1821 թվականի օգոստոսի 6-ի օրենքի համաձայն հրաման է արձակել<ref name="1-Lopez2016" />։ Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան աշխատել է Սանտանդերի հետ Վալեդուպարում ազգային քոլեջ ստեղծելու ուղղությամբ։ Այս նպատակով նրա խնդրանքով ստեղծվել է լանկաստերյան մեթոդով գործող առաջին դպրոցը, որը հրամանագրվել է 1824 թվականի մայիսի 17-ին։ Դպրոցը գործել է Դոմինիկյան հայրերի մենաստանում, որն այսօր Վալեդուպարի խորհրդի շենքի մաս է կազմում<ref name="1-Lopez2016" />։
 
== Մահ և ժառանգություն ==
Տող 20.
Ենթադրվում է, որ Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան մահացել է 1835 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նրա մարմինը փաթաթվել է Նոր Գրանադայի Հանրապետության դրոշով, հրամանագրեր են ընդունվել Մագդալենա Ինքնիշխան Պետության Օրենսդիր ժողովի և Կոլումբիայի Կոնգրեսի կողմից։
 
Նրա մահը սգացել են Վալեդուպարում բազմաթիվ տոնակատարությունների դադարեցմամբ, ինչպիսիք են՝ Սուրբ Ծնունդն ու Զատիկը:Զատիկը։ Սգո արարողություններ են տեղի ունեցել դե լա Կոնսեպսիոն եկեղեցում։ Հուղարկավորվել է քաղաքային գերեզմանատանը։ Հետագայում նրա մասունքները որդին տեղափոխել է ծխական եկեղեցի, որից հետո իր դուստրը՝ Մարիա Կոնսեպսիոն Ֆերնանդես Դե Կաստրո դե Դիաս Գրանադոսը գողացել է դրանք ու տարել իր տուն։ 1850 թվականին այդ մասունքները կրկին վերահուղարկավորվել են Սանտո Դոմինգո եկեղեցում։
 
1940 թվականին ընդունված 95-րդ օրենքի ուժով Մարիա Կոնսեպսիոն Լոպերենան ճանաչվել է հերոսուհի։