«Գեդիմինաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|200px '''Գեդիմին''', Գեդիմինաս (ծն․ թ․ անհտ․– 1341), Լիտվայի մեծ իշխան 1316-ից։ Պայքարել է գերմանական ասպետների դեմ և տարել մի շարք հաղթանակներ։ 1325-ին դաշինք է կնքել Լեհաստանի Վլադիսլավ I թագավորի հետ։ Նվաճել է արևմտա–ռուսական հողերը և ռուսական շատ...»:
(Տարբերություն չկա)

07:32, 27 հունվարի 2022-ի տարբերակ

Գեդիմին, Գեդիմինաս (ծն․ թ․ անհտ․– 1341), Լիտվայի մեծ իշխան 1316-ից։ Պայքարել է գերմանական ասպետների դեմ և տարել մի շարք հաղթանակներ։

1325-ին դաշինք է կնքել Լեհաստանի Վլադիսլավ I թագավորի հետ։ Նվաճել է արևմտա–ռուսական հողերը և ռուսական շատ իշխանների դարձրել իր վասալները։ Իրեն կոչել է «լիտվացիների և ռուսների թագավոր»։ Խոչընդոտել է ռուսական հողերը միավորելու՝ Մոսկվայի իշխանության քաղաքականությանը և, հենվելով Տվերի իշխանության հետ ունեցած դաշինքի վրա, ձգտել է ձեռք բերել Պսկովն ու Նովգորոդը։ Ըստ ավանդության, Գեդիմին եղել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնոյի (Վիլնյուս) հիմնադիրը։ Սպանվել է գերմանական Բաերբուրգ ամրոցի պաշարման ժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 705