«Ռուսիայի միավորում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 16.
[[XIV դար]]ում ռուսական հողերի մեծամասնությունը միավորված հայտնվեցին [[Վիլնյուս|Վիլնո]]յի՝ [[Լիտվական մեծ իշխանություն|Լիտվական մեծ իշխանության]] մայրաքաղաքի, շուրջ։ [[XIII դար|XIII]]-[[XV դար]]երի ընթացքում, լիտվական իշխաններ [[Գեդիմինովիչներ]]ի տոհմի տիրույթներում, կամավոր ենթակայության կամ տիրապետման ճանապարհով, հայտնվեցին [[Գորոդենսկո]]յի, [[Պոլոցկ]]ու, [[Վիտեբսկ]]ի, Տուրովո-Պինսկի և [[Կիև]]ի իշխանությունները, ինչպես նաև [[Չերնիգով]]շչինայի, [[Վոլինի մարզ|Վոլին]]ի, [[Պոդոլ]]ի, [[Սմոլենսկ|Սմոլենշչինա]]յի և մի շարք այլ ռուսական հողերի մեծ մասը։ Այսպիսով անցյալում մնաց [[Ռյուրիկովիչներ]]ի միանձնյա կառավարումը և Ռուսիայի տոհմային միասնությունը։
 
Լիտվայի կազմի մեջ մտնելը թուլացրեց, իսկ այնուհետև վերջ դրեց [[Ոսկե Հորդա]]յի գերագույն իշխանությանը այդ հողերի նկատմամբ։ Մեծ իշխան [[ՕլգերտՕլգերդ]]ը ցանկություն էր հայտնում իր տիրակալման տակ միավորել ամբողջ Ռուսիան։ [[Լիտվական մեծ իշխանություն]]ը մեծագույն հզորության հասավ մեծ իշխան [[Վիտովտ]]ի կառավարման տարիներին։ Լիտվայի կողմից Սմոլենսկյան իշխանության գրավումից հետո, [[XIV դար]]ի երկրորդ կեսին, լիտվական տիրապետությունները սերտորեն մոտեցան [[Մոսկվայի մեծ իշխանություն|Մոսկովյան իշխանության]] սահմաններին։ Թուլացած Հարավային Ռուսիայում լիտվացիները լուրջ մրցակիցներ չհանդիպեցին։
 
[[Պատկեր:Muscovy 1390 1525.png|325px|մինի|աջից|Մոսկվայի մեծ իշխանության աճը 1390-1525 թվականներին]]