«Լիտվական մեծ իշխանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{wikify}}
{{Տեղեկաքարտ Պատմական երկիր|Անվանում=Լիտվական մեծ իշխանություն|Արժույթ=[[Զլոտի]]|Լեզու=[[Լիտվերեն]], [[լեհերեն]], [[գերմաներեն]], [[լատիներեն]] և այլք}}
'''Լիտվական մեծ իշխանություն''', [[ֆեոդալիզմ|ֆեոդալական]] պետություն ժամանակակից [[Լիտվա]]յի և [[Բելառուսիա]]յի տերիտորիաների մի մասում XIII-րդ-XVI դարերը։ Գալիցա-Վոլինյան տարեգրության համաձայն [[1219]] թվականի [[ռուս]]-լիտվական պայմանագրում նշվում է Լիտվական պետության գոյության մասին։ Մեծ իշխանի իշխանության ուժեղացումը հանգեցրեց [[Մինդովգ]]ի (Մինդաուգաս) գլխավորությամբ լիտվական հիմնական հողերի (նաև որոշ բելառուսական հողերի) միավորմանը Լիտական իշխանությունյան մեջ։ Մեծ իշխանության կազմավորումն արագացավ գերմանացի [[խաչակիրներ]]ի ագրեսիայի դեմ պայքարելու անհրաժեշտությամբ։ XIV դարը իշխաններ Գեդիմինի[[Գեդիմին]]ի, [[Օլգերդ]]ի (Ալգիրդաս) օրոք Լիտական մեծ իշխանությունը ընդարձակեց իր տիրույթները՝ միավորելով ամբողջ բելառուսյան, մասամբ [[Ուկրաինա]]ն և ռուսական հողերը, որտեղ պահպանվեցին տեղական խոշոր կալվածատերերի (մագնատների) ինքնավարական և անձեռնմխելիության իրավունքները։ Պետության գլուխ կանգնած էր մեծ իշխանը, նրան կից՝ ավագանու և բարձր հոգևորականության ներկայացուցիչների խորհուրդը։ Գերմանական ասպետական օրդենների հարձակման դեմ [[ուժ]]երը միավորելու և իր իշխանությունը ամրապնդելու համար մեծ իշխան [[Յագայլո]]ն Լեհաստանի հետ 1385 թվականին կնքեց [[Կրևյան Ունիա (1385)|Կրևյան ունիան]]։ 1392 թվականից Լիտվայի մեծ իշխան դարձավ [[Վիտովտ]]ը (Վիտաուտաս)։ [[1410]] թվականին լիտվա-ռուսական և [[Լեհաստան|լեհական]] զորքերը, չեխ գնդերի մասնակցությամբ, ջախջախեցին [[Տևտոնական օրդեն]]ի ասպետներին։ Խոշոր ֆեոդալական հողատիրության աճն ու տիրապետող դասակարգի համախմբումը ուղեկցվում էր գյուղացիների զանգվածային ճորտացմամբ և գյուղացիական ապստամբություններով։ Տնտեսական կախվածության աճին զուգընթաց ուկրաինական և բելառուսական հողերում ուժեղացավ ազգային ճնշումը։ Գորոդելյան ունիան ([[1413]]) լիտվական կաթոլիկ ազնվականների վրա տարածեց լեհական շլյախտայի իրավունքները։ XV դարի վերջին կազմավորվեց Պաների ռադան, որն իր հսկողության տակ վերցրեց մեծ իշխանի իշխանությունը։ XV դարի 2-րդ կեսից Ռուսիայի (XIV դարին ուժեղացել էր Մոսկվայի իշխանությունը) դեմ պատերազմների ([[1500]]-[[1503]], [[1507]]-[[1508]], [[1512]]-[[1522]], [[1534]]-[[1537]]) հետևանքով Լիտական մեծ իշխանությունը կորցրեց նախկինում զավթած ռուսական հողերը։ Հակաֆեոդալական ելույթների աճը, ներդասակարգային հակասությունների սրումը, ձգտումը դեպի արևելք, ինչպես նաև [[Լիվոնյան պատերազմ]]ում ([[1558]]-[[1583]]) կրած անհաջողությունը հանգեցրին [[1569]] թվականի [[Լյուբլինյան ունիա (1569)|Լյուբլինյան ունիայով]] Լիտական մեծ իշխանությունյան միավորմանը Լեհաստանի հետ մեկ պետության՝ [[Ռեչ Պոսպոլիտա]]յի մեջ։
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=628}}