«Բիտում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 2.
'''Բիտում''' ({{lang-lat|''bitumen''}} – լեռնային ձյութ), օրգանական լուծիչներում (ծծմբածխածին, քլորոֆորմ և այլն) լուծվող պինդ, հեղուկ և գազանման բնական ածխաջրածնային նյութերի կամ նրանց վերամշակման արգասիքների ընդհանուր անվանում։
 
== Տեսակներ ==
Լինում են բնական և տեխնիկական։ Բնական բիտումները կաուստաբիոլիտների, նստվածքային ապարների և բնահողերի բաղադրիչ մասերն են։ Կաուստաբիոլիտների բիտումները բաժանվում են սապրոպելիտների և հումիտների բիտումների (թերթաքարային, ածխային, տորֆային բիտումներ) և [[նավթ]]ային բիտումների (նավթագազ, [[նավթ]], օզոքերիտ, [[ասֆալտ]] և այլն), որոնք արդյունաբերական ամենամեծ նշանակությունն ունեն։ Պինդ և մածուցիկ նավթային բիտումների հանքավայրերը հանդիպում են [[կրաքար]]երի և [[ավազաքար]]երի մեջ ներծծված ձևով, իսկ ավելի հազվադեպ մաքուր վիճակում՝ երկրի մակերևույթի վրա նրանց կուտակումների (օրինակ՝ ասֆալտային լճեր) հետևանքով։ Տեխնիկական բիտումները ստացվում են ասֆալտաձյութային նյութերով հարուստ նավթային մնացորդների թորման և տարրալուծման միջոցով։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բիտում» էջից