«Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
[[Ռուս-վրացական պատերազմ]]ից հետո, 2008 թվականի օգոստոսի 26-ին, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ [[Դմիտրի Մեդվեդև]]ը հրամանագրեր ստորագրեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը որպես ինքնիշխան պետություններ ճանաչելու մասին։ Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց [[Չճանաչված կամ մասամբ ճանաչված պետությունների ցանկ|մասամբ ճանաչված այս պետությունների հետ]] և երկուսում էլ զորամիավորումներ տեղակայեց։ Ռուսական անվտանգության ուժերը տեղակայվեցին [[Ռուս-վրացական սահման|Վրաստանի հետ սահմանազատման գծերի երկայնքով]]։
 
2008 թվականի օգոստոսի 28-ին, [[Վրաստանի խորհրդարան|Վրաստանի Հանրապետության խորհրդարան]]ը միաձայն բանաձև ընդունեց, որով Աբխազիան և Հարավային Օսեթիան պաշտոնապես հայտարարեց Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներ, իսկ այնտեղ տեղակայված ստորաբաժանումներին համարեց օկուպացիոն ուժեր։ Ըստ ունդունված օինագծի, մուտքը Աբխազիա կամ Օսեթիա ոչ Վրաստանի տարածքից համարվում է պետական սահմանի խախտում<ref>{{cite news |title=Աբխազիայի Գալիի շրջանի ամայությունն ու անբենզին Սուխումը ռուսական «Ռոսնեֆտին» սպասելիս |url=https://iwpr.net/hy/global-voices/abxaziayi-galii-srjani-amayowtyownn-ow-anbenzin-sowxowme-rowsakan-rosnefein-spaselis |access-date=մայիսի 12, 2021 |agency=iwpr.net |date=հոկտեմբերի 14, 2009}}</ref>։ Մուտքը դեպի Աբխազիա պիտի իրականացվեր միայն [[Զուգդիդի շրջան]]ից, իսկ Օսեթիա՝ [[Գորիի շրջան]]ից<ref>[http://gov.ge/index.php?lang_id=geo&sec_id=214 სამხრეთ ოსეთის ყოფილი ავტონომიური ოლქი მდებარეობს ცენტრალური კავკასიონის სამხრეთ კალთაზე] gov.ge</ref>։
 
[[2010]] թվականի ապրիլին Վրաստանի խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը դիմեց 31 երկրների օրենսդիր մարմիններին՝ հայցելով Աբխազիան և Հարավային Օսեթիան հայտարարել Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածքներ և ճանաչել, որ Ռուսաստանի կողմից այդ շրջաններից խաղաղ բնակիչների զանգվածային տեղահանումը հավասարազոր էր [[էթնիկ զտում]]ների։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանին դիմեց օրինագիծը հանելու հայցով<ref>{{cite news |title=МИД России призвал Грузию отменить закон "Об оккупированных территориях" |url=https://ria.ru/20180328/1517489891.html |access-date=մայիսի 12, 2021 |work=«[[ՌԻԱ Նովոստի]]» |date=մարտի 28, 2018}}</ref>