«Տիգրան Հոնենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 1.
'''Տիգրան Հոնենց''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XIII13-րդ դարի հայ խոշոր մեծատուն։ Չունենալով ազնվատոհմ ծագում՝ հարստացել է հարկերի կապալառությամբ, վաշխառությամբ և առևտրով։ Զաքարիա և Շահնշահ [[Զաքարյաններ]]ի օրոք [[Անի]]ում վարել է տնտական բնույթի բարձր պաշտոն (հավանաբար, հարկային վերակացու)։ Ձեռք է բերել խոշոր կալվածներ, գյուղեր, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ և այլն։ Ենթադրվում է, որ Տիգրան Հոնենցին են պատկանել Անիի որոշ թաղամասեր։ [[1213]] թվականին իր միջոցներով վերանորոգել է [[Անիի Մայր տաճար]]ի աստիճանները, [[1215]] թվականին կառուցել [[Տիգրան Հոնենց եկեղեցի|Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին]] (հայտնի է նաև Տիգրան Հոնենցի եկեղեցի անունով)։ Ըստ եկեղեցու հարավային պատին թողած արձանագրության, նա այդ եկեղեցուն նվիրաբերել է գյուղեր, այգիներ, ձիթհաններ, ջրաղացներ, կրպակներ, ջրմուղ, բաղնիք (պեղվել է [[1893]] թվականին)։ Տիգրան Հոնենցի միջոցներով է կառուցվել նաև [[Կուսանաց վանք (Անի)|Կուսանաց վանք]]ի Ս․ Հռիփսիմե եկեղեցին, վերանորոգվել Բեխենց վանքը, կերտվել են [[խաչքար]]եր, պաշտպանական մի շարք շինություններ։ Ըստ Հ․ Օրբելու, թաղվել է Ծաղկոցաձորի քարայրային (ժայռափոր) դամբարանում (պեղվել է [[1907]] թվականին)՝ Հոնենցների տոհմական գերեզմանատանը։
 
== Գրականություն ==