«Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 4, 2022 թ.»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
<small>[[Վիքիպեդիա:Շաբաթվա հոդված|«Շաբաթվա հոդված» նախագիծ]]</small>
[[Պատկեր:Tattooed-Helper-Yakuza-Ukiyo-e-by-Suzuki-Kinsen-1900.png|250px|ձախից]]
'''[[Յակուձա]]''' ({{lang-ja|ヤクザ}} կամ {{lang-ja2|やくざ}}), [[Կազմակերպված հանցագործություն|կազմակերպված հանցավորության]] խումբ [[Ճապոնիա]]յում, որի տարբեր խմբավորումները քրեական աշխարհում զբաղեցնում են առաջնային դիրք։ Յակուձայի անդամները հայտնի են նաև {{nihongo|«գոկուդո»|極道}}: Գրականության մեջ և զանգվածային լրատվական միջոցներում Յակուձայի առանձին խմբավորումների հաճախ անվանում են նաև «ճապոնական մաֆիա» կամ {{nihongo|«բորյոկուդան»|暴力団|բո:րյոկուդան}}: Յակուձան հենվում է հայրիշխանական արժեքների, ղեկավարին անվիճելիորեն ենթարկվելու և մաֆիայի օրենքներին խստորեն հետևելու սկզբունքների վրա, որոնց խախտումը անխուսափելիորեն կհանգեցնի խիստ պատժի։ Յակուձայի կլանների կայունությունն ու երկարակեցությունը ապահովում են ինչպես ղեկավարի ու ենթակաների միջև ձևավորված հատուկ հարաբերությունները, այնպես էլ շարքային անդամների միջև հաստատված հորիզոնական (եղբայրական) հարաբերությունները։
Յակուձան իր մասնակցությունն ունի Ճապոնիայի տնտեսական և քաղաքական կյանքում և այստեղ աչքի է ընկնում մի քանի իրեն բնորոշ առանձնահատկություններով։
 
45 666

edits