«Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ»–ի խմբագրումների տարբերություն

:::Ի դեպ, շնորհակալություն վիճակագրության համար։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 14:02, 18 Հունվարի 2022 (UTC)
::Շնորհակալություն Ալեքսեյ ջան, ուղղակի մի բան, վերնագրում ՀԱՅ բառը ոչ այնքան Հայաստանի Հանրապետությանն է վերաբերվում, այլ ազգությանը, ինչևէ, ամեն դեպքում քո գրածից հետո մի քիչ փոխեցի կարծիքս, բայց կուզեմ եթե հոդվածի անունը փոխվի, գոնե նշվի նաև Հայ–Ադրբեջանական պատերազմ անվանումն էլ: [[Մասնակից:ERJANIK|ERJANIK]] ([[Մասնակցի քննարկում:ERJANIK|քննարկում]]) 00:58, 19 Հունվարի 2022 (UTC)
 
Ուսումնասիրելով Հայերեն Վիքիպեդիայի բազմաթիվ նախկին քննարկումներ՝ ես չտեսա միանշանակ, հստակ դիրքորոշում այն մասին, որ գուգլ, յանդեքս որոնողական համակարգերի արդյունքներով կարելի է որոշել հոդվածի վերնագիրը։ Եթե անհրաժեշտ է, կարող եմ որոշ քննարկումների հղումներ ներկայացնել, բայց կգրեմ մեկ կարծիք վերցրած այդ քննարկումներից, այն է՝ «եթե գուգլի արդյունքներով պետք է որոշենք հոդվածի վերնագրի առավել տարածված լինելն, ապա ինչի՞ համար է անվանափոխման էջը, միանգամից ըստ գուգլի արդյունքների վերցնենք ու անվանափոխենք»։ Եթե կա կանոնակարգի կետ, որտեղ հստակ գրված է, որ գուգլ, յանդեքս կամ նմանատիպ որոնողական համակարգերի ընդհանրական որոնման արդյունքներով կարելի է որոշել հոդվածի վերնագրի առավել տարածված լինելը, ապա այս քննարկման համար դա որպես փաստարկ կարելի է դիտարկել, սակայն, իմ կարծիքով, դա լուրջ խնդիր է Հայերեն Վիքիպեդիայի համար և պետք է զբաղվել կանոնակարգային փոփոխություններով։ Ես չեմ բացառում, որ այդ որոնման համակարգերի արդյունքները կարող են օգնել հոդվածի վերնագրի առավել հայտնի լինելը որոշելու հարցում, սակայն այդ գործիքն առաջնային չէ, այն պետք է համադրվի այլ հիմնավորումների հետ որպես օգնող գործիք։ Հոդվածի վերանվանման պատճառ էր ներկայացվել 3 կետ, որից մեկը՝ «ճշգրիտ չէ»-ն, չի ապացուցվել։ Ինչ վերաբերում է «համառոտ չէ» պատճառաբանությանը, ապա կխնդրեմ առավել հստակ ներկայացնել, թե ինչ չափորոշիչներով է որոշվել, որ ներկա վերնագիրը համառոտ չէ։ --[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 12:14, 23 հունվարի 2022 (UTC)
45 747

edits