«Մասնակից:Gardmanahay/Ավազարկղ 16»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 76.
 
1918 թվականին [[Ադրբեջանի ազգային խորհուրդ|Անդրկովկասի մուսուլմանների ժամանակավոր ազգային խորհրդի]] կողմից հռչակված [[Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն|Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության]] հռչակումից և 1920 թվականին Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո Դադիվանքը զրկվեց իր բոլոր կալվածներից և ամայացավ, իսկ շրջանը միացվեց [[Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Ադրբեջանին]]։ 1923 թվականի հուլիսի 7-ին Արցախի կենտրոնական հատվածում ստեղծվեց [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ]] վարչական միավորը, որի բնակչության բացարձակ մեծամասնությունը [[հայեր]] էին, իսկ հուլիսի 16-ին՝ ներկայիս [[Շահումյանի շրջան (Արցախ)|Շահումյանի շրջանի]] քարվաճառյան հատվածի (պատմական Ծար գավառի) և [[Քաշաթաղի շրջան]]ի տարածքում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները ստեղծեցին [[Կարմիր Քուրդիստան]] վարչական միավորը, որի բնակչությունը մեծամասամբ [[քրդեր]] էին։ Վերջինիս ստեղծման նպատակն էր [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Հայաստանի]] և Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ միջև ցամաքային կապի վերացումը, ինչպես նաև այդ տարածքը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ մեջ չընդգրկելը։ 1929 թվականին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, և տարածքն ուղղակիորեն մտցվեց Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։ Կարմիր Քուրդիստանի տեղում 1930 թվականի մայիսի 25-ից օգոստոսի 8-ը եղել է Քրդական շրջան, որի կենտրոնը եղել է Լաչին ([[Բերձոր]]) բնակավայրը։ Այնուհետև Ծար (Վերին Խաչեն) գավառի տարածքում Խորհրդային Ադրբեջանի կողմից ստեղծվեց [[Քելբաջարի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Քյալբաջար անունով շրջան]]։ Նորաստեղծ շրջանի անունը առաջացել է հնում գոյություն ունեցած հայկական [[Քարվաճառ]] գյուղի ձևափոխված անունից, իսկ գյուղը դարձավ շրջանի վարչական կենտրոն։ 1960 թվականներից սկսած ադրբեջանական իշխանությունները հսկայական ներդրումներ կատարեցին շրջանում և ավելացրեցին ադրբեջանական բնակչության թվաքանակը։ Այդ աշխատանքներն ահռելի չափերի հասան հատկապես 1980-1992 թվականների ընթացքում<ref name="Ա Մելքոնյանի «Քելբաջարի եւ Լաչինի պատմությունից» հոդվածը, «Հայրենիքի ձայն», N 12, 1993, էջ 6"/><ref name="Հ. Սիմոնյանի հետ հարցազրույցը «Նպատակ», N 1,1995, էջ 1"/><ref name="«Ադրբեջանական խորհրդային հանրագիտարան» (ադրբեջաներեն), հատոր 5, Բաքու, 1981, էջ 334։"/><ref name="Սամվել Կարապետյան գիրք1"/><ref name="Արցախի պատմություն ՄԻՊ">{{Cite web |url=http://www.ombudsnkr.am/history.html |title=Արցախ պատմությունը Արցախի Հանրապետության ՄԻՊ կայքում։ |accessdate=2017-03-30 |archive-date=2016-03-05 |archive-url=https://web.archive.org/web/20160305054558/http://www.ombudsnkr.am/history.html |dead-url=yes }} ([https://web.archive.org/web/20190917095903/http://www.ombudsnkr.am/history.html արխիվացված 17․09․2019թ․])։</ref><ref name="Հրայր Փաշայան փաստաթղթեր">[http://www.noravank.am/upload/pdf/2.Hrayr_Pashayan_21_DAR_04_2014.pdf Ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական փաստարկները ԼՂԻՄ կազմավորման և Ադր. ԽՍՀ կազմից դուրսբերման շրջանի փաստաթղթերում (1923-1989թթ.), Հրայր Փաշայան,] ([https://web.archive.org/web/20220114114105/http://www.noravank.am/upload/pdf/2.Hrayr_Pashayan_21_DAR_04_2014.pdf արխիվացված 14․01․2022թ․]):</ref><ref name="Ինչպէ՞ս">Ս. Կարապետյան, Ինչպէ՞ս էին իւրացնամ հայկական հողերը (Քարվաճառ քաղաքի օրինակով), «Ազատամարտ», 1994, N 40, էջ 13։</ref>։
 
 
https://realtribune.ru/kratkaya-istoriya-armyanskogo-karvachara?fbclid=IwAR3Hi8WkphS-V4N5LSW1huDXZmxcoI_vPro2K2rXcOb-RPqDg_t64KZr6L4
 
=== Արցախյան ազատամարտ ===