«Ամենհոտեպ II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 32.
==Շինարարական նախագծեր==
[[File:Flickr - archer10 (Dennis) - Egypt-9B-020 - Amenhotep II.jpg|thumb|left|Ամենհոտեպ II-ի պատկերն Ամադայի տաճարում, Նասեր լիճ, Եգիպտոս:]]
Քանի որ Թութմոս III-ն այդքան էներգիա էր նվիրել [[Կառնակի տաճար|Կառնակի]] ընդլայնմանը, Ամենհոտեպի շինարարական ծրագրերը հիմնականում ուղղված էին ավելի փոքր տաճարների ընդլայնմանը ողջ Եգիպտոսում: Դելտայում, նրա հոր գործերի վերահսկիչ Մինմոզի մասին վկայում է Տուրայի մի արձանագրություն, որից երևում է, որ նա վերահսկում է ավելի շատ տաճարների շինարարությունը<ref name="Gardiner 198"/>։ Վերին Եգիպտոսում փոքր սրբավայրերի կառուցման մասին վկայություններ կան Մեդամուդում, Էլ-Տոդում և Արմանտում։[[Արմանտ|Արմանտում]]։ Կառնակը, թեև հոր չափ ուշադրության չէր արժանանում, ամբողջովին մոռացված չէր{{sfn|Grimal|1988|p=220}}։ Նա հանձնարարել է մի սյուն կանգնեցնել բակում չորրորդ և հինգերորդ սյուների միջև՝ ի հիշատակ Միտաննիից հարգանքի տուրք ստանալուն։ Նուբիայում Ամենհոտեպը կառույցներ է կանգնեցրել Քասր Իբրիմում ու [[Սեմնա|Սեմնայում]] և պատվիրել է զարդարել Կալաբշայի տաճարը{{sfn|Grimal|1988|p=219}}։ Այնուամենայնիվ, նուբիական նրա ամենահայտնի տաճարը Ամադայում էր<ref name="Gardiner, p.199">Gardiner, p.199</ref>։ Թութմոս III-ը սկսել էր կառուցել տաճար, որը տեխնիկապես նվիրված էր [[Հորուս|Հորուսին]], թեև Ռե-Հարախտիի և Ամուն-Ռեի առկայությունը հեշտությամբ նկատելի է<ref name="Gardiner, p.199"/>։ Ամենհոտեպն ավարտել է այն և դրել իր 3-րդ տարվա արշավի արձանագրությունը մի ստելայի վրա, որը մինչև 1942 թվականը Ամենհոտեպի պատերազմների մասին ամենաշատ տեղեկատվության աղբյուրն էր<ref name="Gardiner, p.200">Gardiner, p.200</ref>։
 
Թեբեյան նեկրոպոլիսում կառուցել է տվել մահվան տաճար, որը հետագայում ավերվել է։
Տող 40.
Այս փարավոնի վերջին տարիների մի [[ստելա]] ընդգծում է նրա բացահայտ արհամարհական վերաբերմունքը ոչ եգիպտացիների նկատմամբ:
 
Ամենհոտեպ II-ը բացահայտորեն չի արձանագրել իր թագուհիների անունները։ Որոշ [[Եգիպտագիտություն|եգիպտագետներ]] ենթադրում են, որ նա կարծում էր, որ կանայք չափազանց հզոր են դարձել այնպիսի տիտղոսների ներքո, ինչպիսին է «<nowiki/>[[Ամոն Աստծո կին|Ամոն Աստծո կինը]]<nowiki/>»: Նրանք մատնանշում են այն փաստը, որ Ամենհոտեպը մասնակցել է [[Հատշեպսուտ|Հատշեպսուտի]] անունը վերջինիս հուշարձաններից հեռացնելուն և նրա կերպարի ոչնչացմանը։
 
Հատշեպսուտի պատկերների ոչնչացումն սկսվել է Ամենհոտեպի համագահակալության ժամանակ, երբ նրա հայրը շատ ծեր էր, բայց դադարել է իր օրոք։ Այնուամենայնիվ, թագավորը, հավանաբար, կիսել է իր հոր մտահոգությունը, թե գահին մեկ այլ կին է բազմելու։ Չնայած նրա ջանքերին, այնուամենայնիվ, հնարավոր է, որ Ախենատենի մի կին համառեգենտ իշխած լինի որպես փարավոն 18-րդ արքայատոհմի ավարտից առաջ:
Տող 48.
==Մահ և հուղարկավորություն==
[[File:Amenhotep II mummy Carter 3.png|thumb|Ամենհոտեպ II-ի մումիայի դեմքը՝ լուսանկարված 1902 թվականին]]
Ամենհոտեպ II-ը հուղարկավորվել է [[Արքաների հովիտ|արքաների հովտի]] KV35 դամբարանում։ Նրա մումիան հայտնաբերվել է այնտեղ իր սկզբնական [[Սարկոֆագ|սարկոֆագի]] մեջ 1898 թվականի մարտին [[Վիկտոր Լորե|Վիկտոր Լորեի]] կողմից։ Դամբարանում հայտնաբերվել է նաև մումիաների գաղտնարան, որտեղ պահպանվում էին նոր թագավորության փարավոնների մի քանի այլ մումիաներ, այդ թվում՝ [[Թութմոս IV]], [[Սեթի II]], [[Ռամզես III]], [[Ռամզես IV]] և [[Ռամզես VI|Ռամզես VI-ը]]։ Նրանք Ամենհոտեպի դամբարանում վերահուղարկավորվել են [[21-րդ արքայատոհմ|21-րդ արքայատոհմի]] վեցերորդ փարավոն [[Սիամոն|Սիամոնի]] օրոք՝ դամբարանագողերից պաշտպանելու նպատակով։
 
===Մումիա===
Փարավոնի մումիան առաջին անգամ հետազոտվել, նկարագրվել և լուսանկարվել է 1902 թվականի հունվարին [[Գաստոն Մասպերո|Գաստոն Մասպերոյի]] կողմից՝ [[Հովարդ Քարթեր|Հովարդ Քարթերի]], [[Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Բիսինգ|Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Բիսինգի]] և [[Պիեռ Լակո|Պիեռ Լակոյի]] ընկերակցությամբ<ref name="ASAE examin">{{cite journal |last1=Carter |first1=Howard |last2=von Bissing |first2=Friedrich Wilhelm |last3=Lacau |first3=Pierre |last4=Maspero |first4=Gaston |title=Procès-verbal d'examin du corps du Pharaon Aménothès II |journal=Annales du Service des Antiquités de l'Égypte |date=1902 |volume=3 |pages=120–121 |url=https://archive.org/details/annalesduservice03egypuoft/page/120/mode/2up |access-date=10 April 2021 |publisher=Le Service |language=fr}}</ref>։ 1907 թվականին ավտրալիացի անատոմիստ [[Գրաֆթոն Էլիոթ Սմիթ|Գրաֆթոն Էլիոթ Սմիթը]] հետազոտել է Ամենհոտեպի մումիան։ Այս հետազոտության ընթացքում դեմքին դեռ կպած քաթանները հեռացվել են՝ անխոչընդոտ ուսումնասիրություն ապահովելու համար: Նա պարզել է, որ փարավոնն ունեցել է 1․67 մ․ հասակ ու դեմքի ուժեղ նմանություն իր որդու՝ [[Թութմոս IV|Թութմոս IV-ի]] հետ: Նրա գլխին առկա ալիքավոր շագանակագույն մազերը «առատորեն խառնված են սպիտակներով»<ref name="Elliot Smith">{{cite book |last1=Elliot Smith |first1=G. |title=The Royal Mummies |date=1912 |publisher=Duckworth |location=Bath, UK |isbn=0-7156-2959-X |pages=36–38 |edition=2000 reprint}}</ref>։ Բազուկները կրծքավանդակի վրա ցածր խաչած են, աջ ձեռքը ամուր սեղմված է, իսկ ձախն՝ ավելի քիչ: Տարօրինակ կերպով, ամբողջ մարմնի մաշկը ծածկված է մանր պալարիկներով, սակայն Սմիթը չի կարող ասել՝ դրանք բալզամացման գործընթացի թե հիվանդության արդյունք են։ Խեժը մարմնի վրա պահպանել է զարդերի հետքերը․ մեջքի վերին մասում առկա էին ուլունքավոր օձիքի մի քանի շարքեր, իսկ կոնքերի հետևի մասում՝ ադամանդաձև երկրաչափական նախշ։ Սմիթը հաշվարկել է, որ նա մահացել է քառասունից հիսուն տարեկանում՝ հիմնվելով նրա մաշված ատամների և սպիտակող մազերի վրա<ref name="Elliot Smith"/>։ Մահվան պատճառն անհայտ է։ Մումիան կրում է CG 61069 գույքագրման համարը<ref name=Habicht>{{cite journal |last1=Habicht |first1=M.E|last2=Bouwman |first2=A.S|last3=Rühli |first3=F.J |date=25 January 2016 |title=Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered |url=https://onlinelibrary.wiley.com/doi/full/10.1002/ajpa.22909 |journal=Yearbook of Physical Anthropology |volume=159 |issue=S61 |pages=216–231 |doi=10.1002/ajpa.22909 |access-date=13 April 2021|doi-access=free }}</ref>։
 
«<nowiki/>[[Փարավոնների ոսկե շքերթ]]<nowiki/>» միջացառման շրջանակներում 2021 թվականի ապրիլին նրա մումիան Եգիպտոսի հնությունների թանգարանից 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է [[Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան]]<ref name=Parisse>{{cite news |last=Parisse |first=Emmanuel |date=5 April 2021 |title=22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade' |url=https://www.sciencealert.com/22-ancient-pharaohs-have-been-carried-across-cairo-in-an-epic-golden-parade |work=ScienceAlert |access-date=5 April 2021}}</ref>։
 
==Տես նաև==