«Մասնակից:Avagyanasya/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 31.
==Շինարարական նախագծեր==
[[File:Flickr - archer10 (Dennis) - Egypt-9B-020 - Amenhotep II.jpg|thumb|left|Ամենհոտեպ II-ի պատկերն Ամադայի տաճարում, Նասեր լիճ, Եգիպտոս:]]
Քանի որ Թութմոս III-ն այդքան էներգիա էր նվիրել [[Կառնակի տաճար|Կառնակի]] ընդլայնմանը, Ամենհոտեպի շինարարական ծրագրերը հիմնականում ուղղված էին ավելի փոքր տաճարների ընդլայնմանը ողջ Եգիպտոսում: Դելտայում, նրա հոր գործերի վերահսկիչ Մինմոզի մասին վկայում է Տուրայի մի արձանագրություն, որից երևում է, որ նա վերահսկում է ավելի շատ տաճարների շինարարությունը<ref name="Gardiner 198"/>։ Վերին Եգիպտոսում փոքր սրբավայրերի կառուցման մասին վկայություններ կան Մեդամուդում, Էլ-Տոդում և Արմանտում։ Կառնակը, թեև հոր չափ ուշադրության չէր արժանանում, ամբողջովին մոռացված չէր{{sfn|Grimal|1988|p=220}}։ Նա հանձնարարել է մի սյուն կանգնեցնել բակում չորրորդ և հինգերորդ սյուների միջև՝ ի հիշատակ Միտաննիից հարգանքի տուրք ստանալուն։ Նուբիայում Ամենհոտեպը կառույցներ է կանգնեցրել Քասր Իբրիմում ու Սեմնայում և պատվիրել է զարդարել Կալաբշայի տաճարը{{sfn|Grimal|1988|p=219}}։ Այնուամենայնիվ, նուբիական նրա ամենահայտնի տաճարը Ամադայում էր<ref name="Gardiner, p.199">Gardiner, p.199</ref>։ Թութմոս III-ը սկսել էր կառուցել տաճար, որը տեխնիկապես նվիրված էր Հորուսին, թեև Ռե-Հարախտիի և Ամուն-Ռեի առկայությունը հեշտությամբ նկատելի է<ref name="Gardiner, p.199"/>։ Ամենհոտեպն ավարտել է այն և դրել իր 3-րդ տարվա արշավի արձանագրությունը մի ստելայի վրա, որը մինչև 1942 թվականը Ամենհոտեպի պատերազմների մասին ամենաշատ տեղեկատվության աղբյուրն էր<ref name="Gardiner, p.200"/>։
Թեբեյան նեկրոպոլիսում կառուցել է տվել մահվան տաճար, որը հետագայում ավերվել է։
==Անհատականություն և հետագա կյանք==
|