«Մասնակից:Avagyanasya/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
 
===Մումիա===
ԹագավորիՓարավոնի մումիան առաջին անգամ հետազոտվել, նկարագրվել և լուսանկարվել է 1902 թվականի հունվարին [[Գաստոն Մասպերո|Գաստոն Մասպերոյի]] կողմից՝ [[Հովարդ Քարթեր|Հովարդ Քարթերի]], Ֆրիդրիխ Վիլհելմ ֆոն Բիսինգի և Պիեռ Լակոյի ընկերակցությամբ<ref name="ASAE examin">{{cite journal |last1=Carter |first1=Howard |last2=von Bissing |first2=Friedrich Wilhelm |last3=Lacau |first3=Pierre |last4=Maspero |first4=Gaston |title=Procès-verbal d'examin du corps du Pharaon Aménothès II |journal=Annales du Service des Antiquités de l'Égypte |date=1902 |volume=3 |pages=120–121 |url=https://archive.org/details/annalesduservice03egypuoft/page/120/mode/2up |access-date=10 April 2021 |publisher=Le Service |language=fr}}</ref>։ 1907 թվականին ավտրալիացի անատոմիստ [[Գրաֆթոն Էլիոթ Սմիթ|Գրաֆթոն Էլիոթ Սմիթը]] հետազոտել է Ամենհոտեպի մումիան։ Այս հետազոտության ընթացքում դեմքին դեռ կպած քաթանները հեռացվել են՝ անխոչընդոտ ուսումնասիրություն ապահովելու համար: Նա պարզել է, որ փարավոնն ունեցել է 1․67 մ․ հասակ ու դեմքի ուժեղ նմանություն իր որդու՝ Թութմոս IV-ի հետ: Նրա գլխին առկա ալիքավոր շագանակագույն մազերը «առատորեն խառնված են սպիտակներով»<ref name="Elliot Smith">{{cite book |last1=Elliot Smith |first1=G. |title=The Royal Mummies |date=1912 |publisher=Duckworth |location=Bath, UK |isbn=0-7156-2959-X |pages=36–38 |edition=2000 reprint}}</ref>։ ՁեռքերըԲազուկները կրծքավանդակի վրա ցածր խաչած են, աջ ձեռքը ամուր սեղմված է, իսկ ձախն՝ ավելի քիչ: Տարօրինակ կերպով, ամբողջ մարմնի մաշկը ծածկված է մանր պալարիկներով, սակայն Սմիթը չի կարող ասել՝ դրանք բալզամացման գործընթացի թե հիվանդության արդյունք են։ Խեժը մարմնի վրա պահպանել է զարդերի հետքերը․ մեջքի վերին մասում առկա էին ուլունքավոր օձիքի մի քանի շարքեր, իսկ ոնքերիկոնքերի հետևի մասում՝ ադամանդաձև երկրաչափական նախշ։ Սմիթը հաշվարկել է, որ նա մահացել է քառասունից հիսուն տարեկանում՝ հիմնվելով նրա մաշված ատամների և սպիտակող մազերի վրա<ref name="Elliot Smith"/>։ Մահվան պատճառն անհայտ է։ Մումիան կրում է CG 61069 գայքագրմանգույքագրման համարը<ref name=Habicht>{{cite journal |last1=Habicht |first1=M.E|last2=Bouwman |first2=A.S|last3=Rühli |first3=F.J |date=25 January 2016 |title=Identifications of ancient Egyptian royal mummies from the 18th Dynasty reconsidered |url=https://onlinelibrary.wiley.com/doi/full/10.1002/ajpa.22909 |journal=Yearbook of Physical Anthropology |volume=159 |issue=S61 |pages=216–231 |doi=10.1002/ajpa.22909 |access-date=13 April 2021|doi-access=free }}</ref>։
 
«Փարավոնների ոսկե շքերթ» միջացառման շրջանակներում 2021 թվականի ապրիլին նրա մումիան Եգիպտոսի հնությունների թանգարանից 17 այլ թագավորների և 4 թագուհիների հետ տեղափոխվել է Եգիպտոսի քաղաքակրթության ազգային թանգարան<ref name=Parisse>{{cite news |last=Parisse |first=Emmanuel |date=5 April 2021 |title=22 Ancient Pharaohs Have Been Carried Across Cairo in an Epic 'Golden Parade' |url=https://www.sciencealert.com/22-ancient-pharaohs-have-been-carried-across-cairo-in-an-epic-golden-parade |work=ScienceAlert |access-date=5 April 2021}}</ref>։