«Մասնակից:Avagyanasya/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
[[File:Foundation tablet showing the prenomen cartouche of the throne-name of Amenhotep II. 18th Dynasty. From Temple of Amenhotep II at Kurna, Egypt. The Petrie Museum of Egyptian Archaeology, London.jpg|thumb|left|Հիմնադրման հուշատախտակ, որի վրա Ամենհոտեպ II-ի գահանվամբ քարտուշն է։ 18-րդ արքայատոհմ, Կուռնայում գտնվող Ամենհոտեպ II-ի տաճարից: Եգիպտական հնագիտության Պետրի թանգարան, Լոնդոն:]]
[[File:Head of Amenhotep II. 18th Dynasty, c. 1420 BC. 18th Dynasty. State Museum of Egyptian Art, Munich.jpg|thumb|Ամենհոտեպ II-ի գլուխը, 18-րդ արքայատոհմ, մ․թ․ա մոտավորապես 1420 թվական։ Եգիպտական արվեստի պետական թանգարան, Մյունխեն]]
Ամենհոտեպ II-ը Թութմոս III-ի ու թագուհի [[Մերիտրա-Հատշեպսուտ|Մերիտրա-Հատշեպսուտի]] որդին էր։ Սակայն նա չի եղել փարավոնի ավագ որդին, քանի որ մեծ թագուհի [[Սաթիա|Սաթիայի]] որդի Ամենեմհատն է համարվել գահի հավանական ժառանգորդը<ref>Eric Cline & David O'Connor, Thutmose III: A New Biography, University of Michigan Press, Ann Arbor, 2006. p.415</ref>։ Դժբախտաբար Թութմոս III-ի գահակալության 24-րդ րև 35-րդ տարիների միջև ինչ որ ժամանակահատվածում և՛ թագուհի Սաթիան, և՛ արքայազն Ամենեմհատը մահացել են, որի պատճառով փարավոնն ստիպված է եղել ամուսնանալ արքայական ծագում չունեցող Մերիտրա-Հատշեպսուտի հետ<ref>Cline & O'Connor, p.415</ref>, որը նրա համար մի քանի երեխա է լույս աշխարհ բերել, այդ թվում՝ ապագա փարավոն Ամենհոտեպ II-ին։ Վերջինս ծնվել ու մեծացել է [[Մեմփիս|Մեմփիսում]], ավանդական մայրաքաղաք Թեբեի փոխարեն<ref name="Gardiner 198">Gardiner, Alan. ''Egypt of the Pharaohs.'' p. 198. Oxford University Press, 1964.</ref>։ Ամենհոտեպը մի քանի արձանագրություն է թողել, որոնցում նկարագրված են մինչև իր թագադրումը բանակի առաջնորդ եղած ժամանակ իր մարզական հմտությունները․ նա հորից պակաս մարզիկ չի եղել։ Արձանագրություններում նա պնդել է, որ ի վիճակի է եղել նետ արձակել մեկ ափի հաստությամբ պղնձե թիրախի միջով, և որ կարողացել է իր նավն ավելի արագ և ավելի հեռու թիավարել, քան նավատորմի երկու հարյուր անդամները<ref name="Gardiner 198"/>։ Այս պնդումների ճշմարտացիության վերաբերյալ որոշակի թերահավատություն է արտահայտվել եգիպտագետների շրջանում<ref name="Gardiner 198"/>։
 
Ամենհոտեպը գահ է բարձրացել Ախեթի չորրորդ ամսվա առաջին օրը, իսկ նրա հայրը մահացել է Փերեթի երրորդ ամսվա երեսուներորդ օրը{{sfn|Manuelian|1987|p=21}}։ Եթե Եգիպտոսի թագաժառանգը թագավոր էր հռչակվում, բայց գահ չէր բարձրանում հոր մահվան հաջորդ օրը, դա նշանակում էր, որ նա իր հոր օրոք ծառայել է որպես կրտսեր համառեգենտ։ Ենթադրվում է, որ Թութմոս III-ի և Ամենհոտեպ II-ի համառեգենտությունը տևել է երկու տարի և չորս ամիս<ref name="VanSiclen 71">Charles C. Van Siclen. "Amenhotep II," ''The Oxford Encyclopedia of Ancient Egypt.'' Ed. Donald Redford. Vol. 1, p.71. Oxford University Press, 2001.</ref>։