«Ուոլթեր Ուիլքոքս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Վալտեր Ֆրենսիս Վիլկոկս''' ({{lang-en|Walter Francis Willcox}}, {{ԱԾ}}), ամերիկացի տնտեսագետ և վիճակագիր, Կոռնելի համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության պրոֆեսոր, 1915 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1947 թվականին Միջազգային վիճա...»:
(Տարբերություն չկա)

09:04, 22 հունվարի 2022-ի տարբերակ

Վալտեր Ֆրենսիս Վիլկոկս (անգլ.՝ Walter Francis Willcox, 1861[1][2][3][…] - հոկտեմբերի 12, 1964(1964-10-12)[4]), ամերիկացի տնտեսագետ և վիճակագիր, Կոռնելի համալսարանի տնտեսագիտության և վիճակագրության պրոֆեսոր, 1915 թվականին Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ, 1947 թվականին Միջազգային վիճակագրական ինստիտուտի պատվավոր նախագահ, 1912 թվականին Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի նախագահ։

Ուոլթեր Ուիլքոքս
Ծնվել է1861[1][2][3][…]
Մահացել էհոկտեմբերի 12, 1964(1964-10-12)[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունվիճակագրագետ
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան
Պաշտոն(ներ)նախագահ
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան, Ամհերստի քոլեջ, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ և Ֆիլիպսի ակադեմիա
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Գիտական ղեկավարRichmond Mayo-Smith?[7]
Եղել է գիտական ղեկավարԷլլին Յանգ

Կենսագրություն

Վալտերը ծնվել է 1861 թվականի մարտի 22-ին, ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ռեդինգ քաղաքում, միաբանության քահանայի ընտանիքում։ Վիլյամ Հենրի Վիլկոկսի և Էն Հոլմս Գուդենաուի որդին է, ովքեր երեք երեխա են ունեցել։ Ավագ քույր Մերի Էլիս Վիլկոկսը եղել է հայտնի բնագետ։ Պապը՝ Ջոն Հոլմսը սենատոր էր Մեն նահանգից, իսկ մյուս պապ Դանիել Գուդենաուն դատավոր էր Մեն նահանգի Գերագույն դատարանում։ 1886-1904 թվականներին հայրը եղել է Ուելսլի քոլեջի հոգաբարձուն, իսկ մորաքույրը՝ Վալերի Սթոունը, մեծ գումարներ է ներդրել Ուելսլիի կանանց մասնավոր քոլեջի զարգացման համար[8]։

1880 թվականին Վալտերը ավարտել է Մասաչուսեթսի Անդովեր քաղաքի Ֆիլիպսի ակադեմիան։ 1884 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան Ամհերստ քոլեջում, 1888 թվականին՝ արվեստի մագիստրոսի աստիճան։ 1887 թվականին ստացել է իրավունքի բակալավրի աստիճան և 1891 թվականին փիլիսոփայության դոկտորի աստիճան Կոլումբիայի համալսարանում։ 1889-1890 թվականներին սովորել է Բեռլինի համալսարանում։ 1906 թվականին իրավունքի բնագավառում ստացել է դոկտորի պատվավոր աստիճան[9][10]։

1891 թվականից Կոռնելի համալսարանում սկսել է դասախոսական գործունեությունը որպես փիլիսոփայության դասախոս և ասոցացված պրոֆեսոր։ 1901 թվականից Կոռնելի համալսարանում եղել է տնտեսագիտության և վիճակագրության պրոֆեսոր, 1902-1907 թվականներին՝ Կոռնելի համալսարանի արվեստի և գիտությունների քոլեջի դեկան, 1916-1920 թվականներին՝ հոգաբարձուների խորհրդում ֆակուլտետի ներկայացուցիչ։ 1931 թվականին հրաժարական է տվել և դարձել Կոռնելի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր[9]։

1892 թվականից եղել է Ամերիկյան վիճակագրական ասոցիացիայի անդամ, իսկ 1912 թվականին՝ նախագահ, և 1917 թվականին՝ աշխատակից, նպաստել է նրա 1899 թվականին Միջազգային վիճակագրական ինստիտուտի միացմանը և 1903-1961 թվականներին եղել է ԱՄՆ-ից կանոնավոր պատվիրակ միջազգային վիճակագրական ինստիտուտի նստաշրջաններում, իսկ 1923 թվականից՝ Միջազգային վիճակագրական ինստիտուտի փոխնախագահ, 1947 թվականին՝ պատվավոր նախագահ։ Եղել է Թագավորական վիճակագրական ընկերության, Հունգարիայի ստատիկ ընկերության, Չեխոսլովակիայի ստատիկ ընկերության, Մեքսիկայի աշխարհագրության և վիճակագրության միության անդամ։ 1899-1901 թվականներին եղել է ԱՄՆ տասներկուերորդ մարդահամարի գլխավոր տնտեսագետը[11]։

Մատենագրություն

  • Willcox W.F. The Divorce Problem: A Study in Statistics. 2d ed. Columbia University, Faculty of Political Science, Studies in History, Economics and Public Law, Vol. 1, No. 1. New York: Columbia Univ. Press. 1897 (1891)
  • Willcox W.F. The Relation of Statistics to Social Science. National Conference of Charities and Correction, Annual Report 21, 1894, p. 86-93
  • Willcox W.F. Density and Distribution of Population in the United States at the Eleventh Census. American Economic Association, Economic Studies, Vol. 2, No. 6. New York: Macmillan, 1897
  • Willcox W.F. Area and population of the United States // Economic studies v.4. American Economic Association. — New York : The Association, 1896—1899.
  • Gannett H., North S.N.D., Willcox W.F., Abstract of the twelfth census of the United States, 1900. United States — Washington, Govt. print. off., 1902.
  • Willcox W.F. The Change in the Proportion of Children in the United States and in the Birth Rate in France During the Nineteenth Century. American Statistical Association, Publications 12, 1910—1911 pp. 490–499
  • Willcox W.F. A Westerner’s Effort to Estimate the Population of China and Its Increase Since 1650. International Statistical Institute, Bulletin 25, Part 3, 1931 — pp. 156–170.
  • Willcox W.F. Census. Volume 3, pages 295—300 in Encyclopaedia of the Social Sciences. New York: Macmillan, 1930
  • International Migrations, Volume II: Interpretations/ed. Willcox W.F. — New York: National Bureau of Economic Research, 1931
  • Willcox W.F. Introduction to the Vital Statistics of the United States, 1900 to 1930. Washington: Government Printing Office, 1933
  • Willcox W.F. Studies in American Demography — Ithaca, New York: Cornell University Press, 1940.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 National Archives Identifier // National Archives Catalog
  3. 3,0 3,1 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. https://plus.si.cobiss.net/opac7/conor/174032739
  6. CONOR.Sl
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. Creese M. R.S. Ladies in the Laboratory? American and British Women in Science, 1800-1900: a survey of their contributions to research. — 1998. — P. 89. — ISBN {{{isbn}}}.
  9. 9,0 9,1 Einaudi M., Reichmann F., Fox E.W. Walter Francis Willcox // Cornell University. — 1964.
  10. Leonard W.R. Walter F. Willcox: Statist // The American Statistician. American Statistical Association. — 1961. — № 15(1). — P. 16-19. — doi:10.2307/2682503
  11. Rice S.A. Walter Francis Willcox March 28, 1861 - October 30, 1964 // Revue de l'Institut International de Statistique / Review of the International Statistical Institute. — 1964. — № 32(3). — P. 340-346.