«Մասնակից:Avagyanasya/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 59.
===Պաշտամունք===
 
[[File:Amenhotep I in Ram XI.jpg|thumb|left|upright|Ամենհոտեպ I-ի պատկերը]]
Ամենհոտեպն աստվածացվել է իր մահից հետո ու դարձել Դեյր էլ-Մեդինայում իր հիմնած ավանի հովանավոր աստվածը<ref name="Bleiberg 71"/>։ Նրա մայրը, ով ապրել է որդուց առնվազն մեկ տարի ավելի երկար, նույնպես աստվածացվել է իր մահից հետո<ref name="Grimal 201">Grimal, p. 201.</ref>։ Ինչպես վերևում է նշվել, Ամենհոտեպի արձանների ճնշող մեծամասնությունը հետագա ժամանակաշրջանի այս պաշտամունքի կուռքի տեսքն ունի։ Նրան երկրպագել են որպես «Քաղաքի Ամենհոտեպ», «Ամունի սիրելի Ամենհոտեպ» և «Նախագավթի Ամենհոտեպ» և հայտնի էր որպես աստված, որը պատգամներ էր ստեղծում<ref name="Bleiberg 71"/>։ Նրան տրված որոշ հարցեր պահպանվել են Դեյր էլ-Մեդինայի գրառումներում և, ըստ երևույթին, ձևակերպված են այնպես, որ թագավորի կուռքը կարող էր գլխով անել (կամ գլխով անել տալ) պատասխանը<ref name="Kruchten 610">Kruchten, p.610.</ref>։ Նա նաև ունեցել է իրեն նվիրված մի շարք տոնակատարություններ, որոնք անցկացվել են ամբողջ տարվա ընթացքում<ref name="Bleiberg 71"/>։ Առաջին ամսվա ընթացքում ի պատիվ Ամենհոտեպի՝ նեկրոպոլիսի բանվորներին հայտնվելու, անցկացվել է տոնախմբություն, ինչը հավանաբար նշանակում է, որ նրա կուռքը տարվել է Դեյր էլ-Մեդինա<ref name="redford JNES 115">Redford, p.115.</ref>։ Չորրորդ ամսի երեսունին կազմակերպվում էր մեկ այլ տոնախմբություն, իսկ յոթերորդ ամսին՝ ևս երկուսը<ref name="redford JNES 115"/>։ Մեկ այլ տոնախմբություն կազմակերպվում էր իններորդ ամսի 27-ին, իսկ վերջին հայտնի տոնախմբությունն անցկացվում էր մի քանի օրվա ընթացքում՝ առնվազն տասնմեկերորդ ամսվա տասնմեկերորդից տասներեքերորդ օրերի միջև, որը, ամենայն հավանականությամբ, նշում էր Ամենհոտեպի գահ բարձրանալու ամսաթիվը<ref name="redford JNES 115"/>։