«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

չ
չ (clean up using AWB (7852))
Մկրտչի դատափետող ընթացքը ոխով է լցնում Հերովդիայի` Անտիպասի կնոջ սիրտը և նա ճանապարհներ է որոնում սպանելու մարգարեին (Մատթ. 14:5, Մարկ. 6:19-20): Ի վերջո հարմար առիթ ընձեռվում է. «Սակայն մի հարմար օր եկավ, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս իր նախարարներին, Գալիլիայի մեծամեծներին և հազարապետներին։ Եվ երբ Հերովդիայի դուստրը ներս մտավ և սկսեց պարել, դուր եկավ Հերովդեսին և սեղանակիցներին. թագավորը աղջկան ասաց. «Ուզի՛ր ինձնից, ինչ որ կամենում ես, և քեզ կտամ»։ Եվ երդվեց նրան շատ անգամ, թե՝ դու ինձնից ինչ էլ որ ուզես, կտամ քեզ, մինչև իսկ իմ թագավորության կեսը։ Աղջիկը դուրս գնալով իր մորն ասաց՝ ի՞նչ ուզեմ։ Եվ սա ասաց՝ Հովհաննես Մկրտչի գլուխը։ Եվ աղջիկը շտապով վերստին մտնելով թագավորի մոտ՝ ասաց. «Ուզում եմ, որ հիմա ինձ տաս սկուտեղի վրա Հովհաննես Մկրտչի գլուխը»։ Եվ թագաւորը սաստիկ տրտմեց, բայց իր երդումների և հրավիրյալների պատճառով չուզեց նրան մերժել։ Եվ թագավորը իսկույն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Հովհաննեսի գլուխը։ Եվ սա գնաց գլխատեց նրան բանտում ու նրա գլուխը սկուտեղով բերեց և տվեց աղջկան, և աղջիկը տարավ տվեց իր մորը» (Մարկ. 6:22-29):
[[Հովսեփոս Փլավիոս]]ը հայտնում է պարուհու անունը` Սաղոմե (նա Հերովդիայի դուստրն էր առաջին ամուսնությունից)<ref name="Նույն տեղում"/>: Չնայած արբած Հերովդեսի խոսքը իրավական ոչ մի հիմք չուներ, այնուամենայնի նա կատարում է իր խոստումը` միևնույն ժամանակ խախտելով պետական օրենքը. նա մահապատիժ է իրականացնում առանց դատավարություն կատարելու: Դժվար է ճշգրիտ որոշել Մկրտչի մահվան թվականը, բայց եթե հետևենք [[Մաղաքիա արք. Օրմանյանի]] այն խոսքին, թե Հովհաննեսը 2 տարի է քարոզել և 1 տարի անցկացրել բանտում, ապա մոտավոր հաշվարկները հանգում են 29-30 թվականներին <ref>Толковая Библия, Новый Завет. т.1, Москва 2007, стр. 333</ref>:
Ըստ Ավետարանների` երբ Հովհաննես Մկրտչի աշակերտներն իմանում են ուսուցչի մահվան մասին, գալիս վերցնում են մարմինը և հողին են հանձնում (Մատթ. 14:12, Մարկ. 6:29): Գոյություն ունեն մի շարք ավանդություններ` կապված Հովհաննես Մկրտչի մասունքների հետ, որոնցից հայկականը հայտնում է [[Ագաթանգեղոս]] պատմիչը` տեղեկացնելով, որ [[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ]] հայրապետը Հայոց աշխարհ է բերել Մկրտչի և [[Աթանագինե]] վկայի [[մասունք]]ները և ամփոփելով` եկեղեցի է կառուցել այդ տեղում<ref>Ագաթանգեղայ պատմութիւն հայոց, աշխատասիրութեամբ Գ. Տէր-Մկրտչեան եւև Ստ. Կանայանց, Տփղիս, 1909, էջ 422-423</ref>: Ըստ պատմիչ [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]]` բազում դեգերումներից հետո Մկրտչի գլուխն ի վերջո ընկնում է [[Արցախ]]ի իշխան [[Ջալալ Դոլա]]յի եղբոր ձեռքը և երբ նա մերժում է իշխանին տալ սրբի գլուխը, Ջալալ Դոլան բռնի խլում է եղբորից այն և [[Գանձակ]] տանելով ամփոփում է հողում ու 1211 թ. հրաշակերտ մի եկեղեցի է կառուցում, որն անվանվում է [[Գանձասար]]ի սուրբ Հովհաննես<ref>Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, Երևան, 1983, էջ 348</ref>:
 
[[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի]]ն Հովհաննես Մկրտչին դասում է ամենահայտնի սրբերի շարքում և 4 տոն ունի սահմանած Մկրտչի հիշատակին` [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան]], [[Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակություն]]ը, [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի]], [[Տոն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի:]]