«Լուսնի խավարում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Ձեռքով հետշրջում Վիզուալ խմբագիր
Տող 2.
[[Պատկեր:Lunar eclipse April 15 2014 California Alfredo Garcia Jr1.jpg|250x250px|մինի|Լուսնի լրիվ խավարում]]
[[Պատկեր:Blood Moon.tif|250x250px|մինի|Լուսնի խավարման անցման ժամանակաշրջան]]
'''Արեգակը Լուսնի ախպերն է խավարումը''', [[Երկիր|Երկրի՝]] [[Արեգակ]]ի և [[Լուսին|Լուսնի]] միջև գտնվելու երևույթն է։ Արեգակից լուսավորվող Երկիրը հակառակ ուղղությամբ կոնաձև ստվեր է գցում՝ շրջապատված կիսաստվերով։ Այսպիսի դասավորության հետևանքով Լուսինն ընկնում է Երկրի ստվերի մեջ և տեղի է ունենում Լուսնի [[խավարում]]։ Լուսնի խավարումը կոչվում է լրիվ, եթե այն ամբողջապես ընկղմվում է Երկրի ստվերի մեջ։ Իսկ եթե ստվերում է գտնվում Լուսնի սկավառակի միայն մի մասը, ապա լինում է մասնակի խավարում<ref>Սերգեյ Ներսիսյան «Աստղագիտություն» 10-րդ դասարանի դասագիրք, 2001</ref>։
 
Ի տարբերություն Արեգակի խավարման փուլի, Լուսնի խավարումը հնարավոր է դիտել միայն լիալուսնի ժամանակ։ Լուսնի լրիվ խավարումները ավելի երկարատև են՝ գրեթե երկու ժամ։ Սեփական լույս չունենալու պատճառով թվում է, թե լրիվ խավարման փուլում Լուսինը չպետք է երեևա, սակայն այն մեզ է ներկայանում դեղնակարմրավուն երանգով։ Բանն այն է, որ Արեգակի ճառագայթները, շոշափելով Երկրի մակերևույթն ու երկար ճանապարհ անցնելով նրա [[մթնոլորտ]]ով, կարմրում են ու [[Լույսի բեկում|բեկվելով]]՝ ուղղվում դեպի Լուսին։ Այս պատճառով էլ Լուսնի լրիվ խավարումը երբեմն անվանում են «Արյունոտ Լուսին» (Blood Moon), որը, սակայն, գիտական տերմին չէ<ref>[http://www.space.com/15689-lunar-eclipses.html Lunar Eclipses: What Are They?]</ref>։