«Լենինգրադի շրջափակում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
Տող 26.
'''Լենինգրադի շրջափակում''' ({{lang-ru|''блокада Ленинграда''}}, {{lang-de|''Leningrader Blockade''}}), [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի [[Արևելյան ռազմաճակատ (Երկրորդ համաշխարհային պատերազմ)|Արևելյան ռազմաճակատ]]ի (''«[[Հայրենական մեծ պատերազմ (տերմին)|Հայրենական մեծ պատերազմ]]»'', [[1941]]-[[1945]]) ժամանակ [[Լենինգրադ]] քաղաքի (ներկայումս՝ [[Սանկտ Պետերբուրգ]]) ռազմական շրջափակում [[Նացիստական Գերմանիա]]յի Հյուսիսային բանակային խմբի, ֆիննական<ref>Атлас Офицера. Генеральный штаб вооруженных сил ССР. М., Военно-топографическое управление,- 1947. Листы 194, 196</ref> և իսպանական [[Կապույտ դիվիզիա]]յի զինված ուժերի, ինչպես նաև կամավորականների (Հյուսիսային Աֆրիկայից, Եվրոպայից և Իտալիայի թագավորական ռազմածովային ուժերի) կողմից։
 
Համագործակցելով նացիստական ուժերի հետ, Ֆիննական բանակը [[ԽՍՀՄ]] ներխուժեց հյուսիսից, սակայն 1939-40 թվականների [[Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)|Խորհրդա-ֆիննական պատերազմ]]ում (Ձմեռային պատերազմ) կորցրած տարածքներն ազատագրելուց հետո, Լենինգրադին մոտենալուց։մոտեցավ իսպանականԼենինգրադին։ Իսպանական [[Կապույտ դիվիզիա]]ն տեղակայվել էր Լենինգրադի շրջափակման հարավարևելյան թևում, [[Նևա]] գետից անմիջապես հարավ՝ Կոլպինոյի և [[Պուշկին (քաղաք)|Պուշկին]]ի մոտակայքում և նրա հիմնական միջամտությունը [[Կրասնի Բոր (քաղաքատիպ ավան, Տոսնենսկի շրջան)|Կրասնի Բոր]]ում էր՝ [[Իժորա (գետ)|Իժորա]] գետի ավազանի տարածքում։
 
Տևել է [[1941]] թվականի [[սեպտեմբերի 8]]-ից մինչև [[1944]] թ. [[հունվարի 27]]-ը (շրջափակման օղակը ճեղքվել է 1943 թ. հունվարի 18-ին)` 872 օր<ref>{{գիրք|հեղինակ=Մանակով Ն. Ա.|վերնագիր=В кольце блокады: хозяйство и быт осажденного Ленинграда|հրատարակչություն=Лениздат|թվական=1961|մեջբերվող էջեր=34|վայր=Լենինգրադ|էջերի թիվ=215}}</ref>։
Տող 37.
Քաղաքը և նրա մատույցներն օղակվեցին պաշտպանական հզոր ամրություններով։ Լենինգրադի աշխատավորներից կազմվեցին և ռազմաճակատ ուղարկվեցին աշխարհազորային 10 դիվիզիա, տասնյակ պարտիզանական ջոկատներ։ Քաղաքից էվակուացվեցին երեխաներն ու ծերերը, գործարանների ու ֆաբրիկաների սարքավորումների մի մասը, մշակութային արժեքները։ Հուլիսի 10-ից սկսվեց Լենինգրադի հեռավոր և մոտակա մատույցների պաշտպանությունը, որը տևեց մինչև 1941 թ.-ի սեպտեմբերի վերջը, երբ թշնամին ցամաքից շրջապատեց քաղաքը։ Անցնելով հարձակման, գերմանական զորքերը կարճ ժամանակամիջոցում դուրս եկան Նարվա, Լուգա և Մշագա գետերի սահմանագիծը և լրիվ շրջափակման նպատակով հարձակումը զարգացրին Տիխվինի ուղղությամբ։ Սկսվեց քաղաքի հրետանային և օդային սիստեմատիկ ռմբակոծությունը։ Սեպտեմբերի 28-ին կանգնեցվեց թշնամու զորքերի առաջխաղացումը դեպի Լենինգրադ, և այն գրոհով վերցնելու անհաջող փորձերից հետո, գերմանական հրամանատարությունը որոշեց երկարատև պաշարման միջոցով կոտրել նրա պաշտպանների դիմադրությունը։
 
Քաղաքի հետ կապը իրականացվում Էր Լադոգայի վրայով նոյեմբերի 16-ին բացված այսպես կոչված «կյանքի ճանապարհով»։ Լենինգրադի վիճակը գնալով ծանրանում էր, հումքի պաշարները շատ սահմանափակ Էինէին, մթերքն ու վառելիքը սպառվում Էր։էր։ Նոյեմբերի 20-ից հացի օրապահիկը 125—250 գ Էր։էր։ Սկսվեց սովը, որից մահացան 632 253 մարդ<ref>Сведения городской комиссии по установлению и расследованию злодеяний немецко-фашистских захватчиков и их сообщников о числе погибшего в Ленинграде населения ЦГА СПб, Ф.8357. Оп.6. Д. 1108 Л. 46-47</ref>։ Պաշարումը ճեղքելու բազմաթիվ փորձերը (1942 թ.) հաջողություն չունեցան։ 1943 թ.-ի հունվարի 12-30-ը Լենինգրադյան և Վոլխովյան ռազմաճակատների զորքերը, հեռավոր գործողության ավիացիայի աջակցությամբ, Բալթիական նավատորմի նավաստիների հետ, Շլիսելբուրգի և Սինյավինի շրջանում ճեղքեցին պաշարման օղակը և վերականգնեցին ցամաքային կապը Լենինգրադի հետ, որը մասամբ թեթևացրեց քաղաքի վիճակը։ Խորհրդային զինված ուժերի 1943-44 թթ. հաջողությունները նպաստավոր պայմաններ ստեղծեցին՝ ձեռնարկելու հարձակողական օպերացիա և վերացնել ու Լենինգրադի շրջափակումը։
 
ԽՍՀՄ հրամանատարությունը հարձակումն իրականացրեց Լենինգրադյան ռազմաճակատի 2-րդ հարվածային, 42-րդ և 67-րդ բանակների, Վոլխովյան ռազմաճակատի 59-րդ, 8-րդ և 54-րդ բանակների և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատի 1-ին հարվածային և 22-րդ բանակների ու Բալթիական նավատորմի ուժերով՝ ներգրավելով հեռավոր գործողության ավիացիա, պարտիզանական ջոկատները ու բրիգադները (ընդամենը՝ 1 241 000 զինվոր ու սպա, 21.600 թնդանոթ ու ականանետ, 1475 տանկ ու ինքնագնաց հրանոթ, 1500 ինքնաթիռ)։ Խորհրդային զորքերը 1944 թ.-ի հունվարի 14-ին անցան հակահարձակման։
 
== Ազատագրում ==
Հունվարի 27-ին քաղաքի շրջափակումն ամբողջովին վերացվեց։ Ազատագրվեցին Պուշկինը, Կրասնոգվարդեյսկը, Տոսնոն, Լյուբանը, Չուդովոն, Նովոսոկոլնիկին։ Լենինգրադյան և Երկրորդ մերձբալթյան ռազմաճակատների զորքերը շարունակեցին հետապնդել թշնամուն՝ քաղաքից ետ շպրտելով 220—280 կմ։ Ազատագրվեց գրեթե ամբողջ Լենինգրադյան մարզը և Կալինինի մարզի մի մասը, հունիսին՝ նաև Վիբորգն ու Պետրոզավոդսկը։ Լենինգրադի ճակատամարտը քաղաքական և ստրատեգիական խոշոր նշանակություն ունեցավ։ Այդ ճակատամարտում խորհրդային զորքերը ջախջախեցին մոտ 50 գերմանական դիվիզիա։ Խորհրդային հարյուր հազարավոր զինվորներ ու սպաներ արժանացան կառավարական պարգևների, հարյուրավոր մարդիկ՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, որոնցից հինգը (Ա. Մազուրենկո, Պ. Պոկրիշև, Վ. Ռակով, [[Նելսոն Ստեփանյան|Ն. ՄտեփանյանՍտեփանյան]] և Ն. Չելնոկով)՝ կրկնակի։
 
== Կորուստներ ==
Տող 48.
 
== Հայերը Լենինգրադի ճակատամարտում ==
Լենինգրադի ճակատամարտում թշնամու դեմ կռվում քինէին հայ ժողովրդի հազարավոր զավակներ։ Բալթիական նավատորմի ռազմական գործողությունները ղեկավարում էր [[Հովհաննես Իսակով]]ը։ 1942 թ.-ի դեկտ. 4-ին Պուլկովյան բարձունքների ծանր մարտերում զոհվեց գեներալ-մայոր Բ. Գալստյանը։ Լենինգրադի պաշտպանության օրերին մեծ սխրանքներ կատարեցին հայ օդաչուներ [[Նելսոն Ստեփանյան]]ը, Լ. Չափչախյանը, Մ. Դավթյանը, Ն. Սաղաթելովը, Գ. Պետ- րոսյանըՊետրոսյանը, Ա. Ափինյանը, Ն. Սարգսյանը, Ա. Խաչատուրովը, նավատորմային նավաստիներ Վ. Ակոպովը, Մ. Աղաջանյանը, Դ. Մկրտչյանը, սուզանավի մարտական մասի հրամանատար Հ. Հովակիմյանը։ Խիզախությամբ աչքի ընկան հրետանու հրամանատարներ Ս. Հարությունյանը, Ս. Նարինյանը, Ա. Սարգսյանը, Դ. Բաղդասարյանը, Վ. Հարությունյանը, տանկի հրամանատար Ե. Ավետիսյանը։
 
Լենինգրադի պաշարումը ճեղքելու պատմական փաստաթղթի տակ ստորագրել են [[Երևան]]ի նախկին Կիրովյան շրջկոմի նախկին առաջին քարտուղար, գումարտակի կոմիսար Հ. Մելքոնյանը և ռոստովցի հայ Ք. Կալուգովը։ Ռազմաճակատին մեծ օգնություն կազմակերպեցին Ռ. Ոսկանյանը (ԽՍՀՍ էլեկտրաարդյունաբերության ժողկոմի տեղակալ), Ա. Տատուսյանցը (քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտ դոցենտ)։ Ծանր պայմաններում պետական կարևոր առաջադրանքներ էր կատարում նավատորմի ջրային տեղամասի պետ Ի. Մամյանը։ Բժշկության բնագավառում աչքի ընկան Ս. Կարճիկյանը, Ա. Կյուչարյանցը։ Լենինգրադի հերոս պաշտպանների շարքերում էին էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս [[Հովսեփ Օրբելի]]ն, ԽՍՀՄ ժողովրդական դերասան [[Վահրամ Փափազյան]]ը, դերասանուհի Ա. Գաբրիելյանը և շատ ուրիշներ։
Տող 69.
* Կարասև Ա. Վ. Ленинградцы и годы блокады, 1941—1943, M., 1959.
 
{{ՀՍՀ|հատոր=4|էջ=560}}
 
[[Կատեգորիա:Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելաեվրոպական թատերաբեմ]]
[[Կատեգորիա:Սանկտ Պետերբուրգի պատմություն]]
[[Կատեգորիա:ԽՍՀՄ ճակատամարտեր]]
[[Կատեգորիա:Ճակատամարտեր Ռուսաստանում]]
[[Կատեգորիա:Գերմանիայի ճակատամարտեր]]