«Այծքաղների կիրճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր
Տող 9.
}}
 
'''Այծքաղների կիրճ''' ({{lang-en|'''Antelope Canyon'''}}), [[ԱՄՆ]]-ի հարավ-արևմուտքում՝ [[Արիզոնա]] նահանգի հյուսիսային մասում, [[Փեյջ շրջան (Այովա)|Փեյջ]] քաղաքի մոտ, [[Յուտա]]յի սահմանից ոչ շատ հեռու, [[Կոլորադո]]յի մեծ կիրճից 240 կմ հեռավորության վրա գտնվող [[կիրճ]]։ Կիրճն իր անվանումն ստացել է շիկակարմիր պատերի պատճառով, որոնք [[այծքաղ]]ի մորթի են հիշեցնում։ Այծքաղների կիրճն ազգային պարկ չի հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այնքան հայտնի չէ, որքան Մեծ կամ [[Բրայս կիրճ (ազգային պարկ)|Բրայս կիրճերը]]։ Այն գտնվում է նավաջո ցեղի տարածքում և պատկանում է այդ ցեղի [[հնդկացիներ]]ին։ Այնտեղ գնալու համար պետք է վճարել հնդկացիների տարածք մուտք գործելու համար և ուղեկցող վարձել։ Այծքաղների կիրճը բաղկացած է 2 մասից՝ վերին և ստորին ({{lang-en|Upper Antelope Canyon}}, {{lang-en|Lower Antelope Canyon}}): Դրանք հայտնի են ամբողջ աշխարհի [[լուսանկարիչ]]ներին իրենց առեղծվածային ժայռերով, որոնք լուսավորվում են հրաշալի մոգական լույսով։ Երկու կիրճերն էլ իրենցից ներկայացնում են ավազային ժայռերի միջև բնականորեն առաջացած հսկայական ճեղքեր։ Մի քանի հարյուրամյակների ընթացքում [[ջուր]]ը և [[քամի]]ն կարմիր ավազաժայռերում առաջացրել են մի քանի հարյուր մետրաչափ խորություններ։ Մի քանի տարին մեկ՝ տեղատարափ [[անձրև]]ների ժամանակ, յուրաքանչյուր կիրճ, տարվա ընթացքում չորանալով, կրկին հեղեղվում է ջրով։ Հենց այդ անձրևաջրերն էլ, դանդաղ հոսելով և իրենց հետ տանելով ավազահատիկները, երկար տարիների ընթացքում ձևավորել են այդ հրաշագեղ [[ռելիեֆ]]ային գծերը՝ ժայռերի ներսի կողմից<ref>{{cite web|url=http://www.photoscape.ru/locations/antelopecanyons/facts/|title=Каньон Антилопы|archiveurl=https://www.webcitation.org/65jYv1Y5F?url=http://www.photoscape.ru/locations/antelopecanyons/facts/|archivedate=2012-02-26|accessdate=2003}}</ref>։
 
Այծքաղների կիրճը գտնվում է 4 [[մղոն]] դեպի արևելք 98-րդ մայրուղով գնալիս, Փեյջ քաղաքի և մեծ ածխային [[էլեկտրակայան]]ի միջև։ Էլեկտրակայանը չնկատելն անհնար է, քանի որ այն երևում է դեռ քաղաք չհասած՝ տասնյակ մղոններից։ Ճանապարհի մոտ կան ցուցանակներ՝ «Այծքաղների վերին կիրճ» և «Այծքաղների ստորին կիրճ»։ Բայց դրանք ամերիկյան ճանապարհային ստանդարտ ցուցանակներ չեն, այլ ցուցանակի գրվածքներն արված են ձեռքով։ Այդ իսկ պատճառով այն հնարավոր է բաց թողնել տեսադաշտից։ Պետք է հիշել, որ եթե Դուք դեպի արևելք գնալիս անցել եք էլեկտրակայանը, ապա պետք է վերադառնաք։ Ճանապարհի մոտ, որը 98-րդ մայրուղուց տանում է դեպի վերին կիրճ, կա մի ոչ մեծ խրճիթ և հայտարարության տախտակ։ Սա կարող է ծառայել որպես ևս մեկ լրացուցիչ կողմնորոշիչ։
Տող 23.
== Լուսանկարահանում Այծքաղների կիրճում ==
Այծքաղների կիրճը հանրահայտ վայր է լուսանկարողների և զբոսաշրջիկների համար, ինչպես նաև զբոսաշրջային բիզնեսի աղբյուր, նախ և առա,ջ նավախո հնդկացիների համար։ Հնդկացիների տարածքի վրայով մուտքը դեպի Այծքաղների կիրճ բացվել է միայն [[1997]] թվականից, երբ նավախո ցեղն իր տարածքը դարձրեց ցեղային այգի՝ սահմանափակ թույլատվությամբ։ Կիրճի տարածքում լուսանկարները բավականին դժվար են ստացվում՝ չափից շատ լուսավորվածությունից կիրճի պատերին առաջացած արտացոլանքների պատճառով<ref>{{cite book|title=Фотографии Юго-Запада - межевые веха Аризоны (2-е Издание)|last=Мартрес|first=Лорент|date=2006|publisher=Фото путешествие США|location=Альта Лома, США|id=ISBN 0-916189-13-9}} {{ref-en}}</ref>։
[[Պատկեր:Crowded at Upper Antelope Canyon.jpg|thumb|left| Զբոսաշրջիկների լուսանկարահանում Այծքաղների կիրճում]]
Հաճախ լուսանկարներում երևացող գույները ոչ միշտ են համընկնում այն բանի հետ, ինչը Այծքաղների կիրճում կարող է տեսնել մարդու կենդանի աչքը։ Այդ տարօրինակ վայրի լուսանկարները կարող են ավելի գեղեցիկ և զարմանահրաշ երևալ, քան իրականում։ Կապույտ գույնի բաց երանգները հայտնվում են միայն լուսանկարներում։ Ըստ երևույթին՝ մարդկային ուղեղը ֆիլտրում է երկնագույնը, երբ առավոտյան նայում ես կիրճին։ Անհրաժեշտ է պատրաստ լինել նրան, որ պետք է լուսանկարել մի քանի տասնյակ կամ ավելի վայրկյան ինտերվալում հստակ պատկեր ստանալու համար։ Բրեկետինգի օգնությամբ նկարելիս տեղի է ունենում լուսանկարահանում տարբեր ռեժիմներով, որն օգնում է թաքցնել լուսավորման հաշվիչի սխալները։ Լուսանկարչական սարքի ամրակալի անընդհատ օգտագործումը թույլ է տալիս ստանալ միևնույն դիրքի վերամշակված մի քանի լուսանկար, ինչի արդյունքում հնարավոր է համատեղել նկարները գծագրային խմբագրմամբ կամ վերամշակել համակարգչով և ստանալ զարմանալի արդյունքներ։ Այծքաղների կիրճում արված նկարները շատ գայթակղիչ են դիտողի համար<ref>{{cite book|title=Каньон Антилопы|last=ollley|first=|date=2 января 2003|publisher=Фото путешествие США|location=США, Россия}}</ref>։ Լուսանկարելու ամենանպաստավոր ժամանակահատվածը կեսօրն է, երբ արևը գտնվում է [[զենիթ]]ում։ Ստորին կիրճի համար ավելի նախընտրելի է մինչ կեսօրը կամ դրանից հետո ընկած ժամանակահատվածը (10-11-ը կամ 13-14-ը), իսկ վերինի համար՝ կեսօրի ժամանակահատվածը՝ 11-13-ը։ Դա կապված է այն բանի հետ, որ վերին կիրճն ավելի խորն է, և լույսն ավելի դժվար է ներթափանցում։ Իսկ ստորին կիրճում կեսօրին ուղիղ ճառագայթներն ավելի շատ են ընկնում, և առեղծվածն անհետանում է։
 
== Այծքաղների վերին կիրճ ==
[[Պատկեր:Upper antelope 2 md.jpg|thumb|right|300px| Այծքաղների վերին կիրճի ներսում''(Upper Antelope Canyon)'']]
Վերին կիրճի երկարությունը կազմում է մոտ 200 մետր<ref name="ке">Kelsey, Michael R. (2011). ''Non-Technical Canyon Hiking Guide to the Colorado Plateau'' (6th ed.). Provo, Utah: Kelsey Publishing. p. 324. ISBN 978-0-944510-27-8.</ref>, խորությունը՝ 37 մետր<ref>[http://navajotours.com/about-us/overview/ "Antelope Canyon: Overview"] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20150209055920/http://navajotours.com/about-us/overview/ |date=2015-02-09 }}. Navajo Tours</ref>։ Նավախո ցեղն այն համարում է «տեղ, որտեղ ջուրը հոսում է ժայռերի միջով»։ Զբոսաշրջիկներն այս կիրճ այցելում են երկու պատճառով։ Առաջինն այն է, որ այդ կիրճն իր երկայնքով գտնվում է երկրի մակերևույթին հավասար, և մագլցելու անհրաժեշտություն չկա։ Երկրորդ պատճառն արևի ուղիղ ճառագայթներն են, որոնց շնորհիվ կիրճն ավելի լավ է լուսավորվում և ավելի տեսանելի է մարդու աչքին, քան ներքին կիրճը։ Արևի ճառագայթներն ավելի շատ ամռանն են լինում, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ արևը երկնքում հնարավորինս բարձր լինի։
 
Տող 33.
 
== Այծքաղների ստորին կիրճ ==
[[Պատկեր:Lower antelope stairs md.jpg|thumb|left|300px| Այծքաղների ստորին կիրճից դուրս բերող աստիճանները''(Lower Antelope Canyon)'']]
Այծքաղների ստորին կիրճը նավախո ցեղն անվանում է «ժայռի զսպանակաձև կամարներ»։ Այն գտնվում է վերին կիրճից մի քանի կիլոմետր հեռու։ Նրա երկարությունը 407 մետր է<ref name="ке" />։ Մինչ մետաղական աստիճանների տեղադրելը՝ կիրճ այցելողներն ստիպված էին բարձրանալ և իջնել պարանի միջոցով, ավելին՝ որոշակի հատվածներում պարանային աստիճանը բավականին վտանգավոր էր։ Մետաղական աստիճանների տեղադրումից հետո էլ էքսկուրսիաները Այծքաղների ստորին կիրճում մնացել են զգալիորեն դժվար, քան Այծքաղների վերին կիրճում։ Երթուղին բավականին երկար է, կան հատվածներ, որ շատ նեղ են, իսկ որոշակի մասերում անգամ հնարավոր չէ կանգնել ոտքի վրա։ Երթուղու վերջում անհրաժեշտ է բարձրանալ մի քանի երկար աստիճանաշարքեր։ Չնայած այդ սահմանափակումներին և Այծքաղների վերին կիրճի զարմանահրաշ [[ռելիեֆ]]ին՝ Այծքաղների ստորին կիրճն ավելի է հրապուրում լուսակարիչներին, ովքեր ցանկանում են անմահացնել այն։ Այստեղի լուսավորվածությունն ավելի լավ է վաղ առավոտյան կամ ցերեկվա ուշ ժամերին։
 
Տող 58.
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Կիրճեր այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:ԱՄՆ կիրճեր]]