«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 265.
Հարգելի’ վիքիհամայնք, չեմ կարծում` ադմինական կազմում ընդգրկված լինելը որևէ մեկին իրավունք է տալիս` կյանքը հանուն հայրենիքի չխնայած զինվորի մասին հոդվածը ջնջել` այն էլ առանց որևէ ծանուցման։ Ի՞նչ է նշանակում` հոդվածը ենթակա էր արագ ջնջման, քանի որ Ռուդիկը ոչ նշանակալի անձ է։ Գուցե [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] մասնակիցը նշի՞ որևէ ողջամիտ պատճառ, թե ինչու է ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ, հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրված, վիքիխմբագիր Ռուդիկ Ղարիբյանին համարում ոչ նշանակալի անձ։ Միգուցե հետևեի՞ք` հեռուստատեսությամբ ու համացանցով քանի անդրադարձ կատարվեց Ռուդիկին։ Անգամ Սերժ Թանկյանն անդրադարձավ Ռուդիկին, ու ի՞նչ է ստացվում` միայն մեկ անձի քմահաճույքով` հանուն հայրենիքի նահատակված զինվորին պետք է համարենք ոչ նշանակալի ա՞նձ։ --[[Մասնակից:Նվարդ Առաքելյան|Նվարդ Առաքելյան]] {{անստորագիր|Նվարդ Առաքելյան}}
:Ես ադմինիստրատոր չեմ, բայց մի քանի դիտարկում անեմ խնդրի վերաբերյալ։ Չեմ կարծում թե տվյալ հոդվածը ջնջած ադմինիստրատորին հաճելի է եղել ջնջել կյանքը հանուն Հայաստանի զոհած զինծառայողի մասին հոդվածը, ընդհակառակը, ենթադրում եմ, որ ներքուստ չուզենալով է ջնջել, բայց գոյություն ունի Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ։ Voskanyan մասնակիցը «մեղավոր չի», որ Հայերեն Վիքիպեդիայի [https://xtools.wmflabs.org/adminstats/hy.wikipedia.org/2021-08-01/2022-01-15?actions=delete|revision-delete|log-delete|restore|re-block|unblock|re-protect|unprotect|rights|merge|import|abusefilter|contentmodel ամենաակտիվ ադմինիստրատորն է] և շատ հաճախ հենց իրեն է «բաժին ընկնում» նման գործողություններ անելը։ Voskanyan-ը Հայերեն Վիքիպեդիայի ամենաչեզոք ադմինիստրատորներից մեկն է, և ճիշտ չէ նրան մեղադրել մի բանում, ինչում ինքը մեղավոր չէ։ Այդ կերպ մի օր նա կհօգնի ու կհեռանա ադմինությունից, ինչը մեծ հարված կլինի Հայերեն Վիքիպեդիային։ Ես ինքս էլ որոշ հարցերում համաձայն չեմ լինում Voskanyan-ի ադմինական որոշումների հետ, հատկապես երբ որոշումը իմ ցանկությանը հակառակ է, բայց դա չի նշանակում, որ այդ որոշումը սխալ է։ Ենթադրում եմ, որ այդ հոդվածը կջնջվեր ադմինիստրատորներից յուրաքանչյուրի կողմից, եթե հոդվածը թողնել-չթողնելու հարցում նրանք խստորեն հետևեին Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգին։ Ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածին, ապա հարցը Նարինե Մուրադյանի, Նվարդ Առաքելյանի ու շատերի «ուզածով» լուծում ունենալու համար պետք է փոխվի համապատասխան կանոնակարգը կամ կետ ավելացվի այդ կանոնակարգում, ինչը կատարվում է համապատասխան ընթացակարգով։ Ի դեպ, այդ փոփոխությունը չպետք է հակասի Վիքիպեդիայի հիմնասյուններին (սկզբունքներին)։ Նաև պետք չի ասել թե հոդվածը ջնջեցին, քանի որ ըստ ջնջողի Ռուդիկ Ղարիբյանը կամ մեկ այլ զոհված զինծառայող նշանակալի անձ չէ։ Խոսքը վերաբերում է ոչ թե որ զինծառայողը նշանակալի չէ, այլ որ նրա մասին հոդվածը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի նշանակալիության կանոնակարգին։ Առաջարկում եմ քննարկումը չդարձնել զգայական մեղադրանքների հարթակ։ Եթե ցանկանում եք, որ այսուհետ Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգի համաձայն չջնջվեն հայ զոհված զինծառայողների մասին հոդվածները, ապա պետք է նախաձեռնել կանոնակարգային փոփոխություններ։ Խնդրի լուծումը այսպես ասած «իրավական» հարթությունում է, ոչ թե հուզական, զգայական կամ էլ մեղադրական։ Նվարդ Առաքելյանին էլ կխնդրեմ քննարկումների էջերում տեքստի վերջում ստորագրել՝ սեղմելով վերին գործիքների տողի ձախից 3-րդ կոճակի վրա (Թ, Շ տառերից հետո է)։--[[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]] ([[Մասնակցի քննարկում:Gardmanahay|քննարկում]]) 20:51, 14 Հունվարի 2022 (UTC)
::Հարգելի [[Մասնակից:Gardmanahay|Գարդմանահայ]], ես չգիտեմ՝ տվյալ ադմինիստրատորին հաճելի է եղել ջնջել Ռուդիկ Ղարիբյանի մասին հոդվածը, թե ոչ, բայց դա առանձնապես էական չէ։ Փաստն այն է, որ հոդվածը ջնջելուց առաջ չի ծանուցվել, չի առաջարկվել ավելի չեզոք բառերով վերաշարադրել որոշ ձևակերպումներ, որոնք, իմ կարծիքով, կարելի էր անել և այլն։ Բացի այդ, նախորդ քննարկումից հիշում եմ, որ հոդված կարելի էր ստեղծել պատերազմի այն մասնակիցների մասին, որոնք արժանացել են մեդալի կամ լուսանկարով կամ այլ կերպ ճանաչում են ստացել (բառացի ձևակերպումը չեմ հիշում)։ Voskanyan-ին առաջարկում եմ նույն չեզոքությամբ ուսումնասիրել համացանցը և տեսնել, թե ինչքան է խոսվում Ռուդիկ Ղարիբյանի մասին։ Ի վերջո, կարելի էր գոնե հարգել այն հանգամանքը, որ Ռուդիկը Ալավերդու Վիքիակումբի անդամ է։ Եթե անհանգստանում եք, որ ադմինը «մի օր կհօգնի ու կհեռանա ադմինությունից», գուցե անհանգստանաք նաև, որ մի ամբողջ ակումբի անդամներ և ոչ միայն, կարող են հոգնել ու հիասթափվել, ինչը պակաս հարված չի լինի առցանց հանրագիտարանին։ --[[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]] ([[Մասնակցի քննարկում:Նարինե Մուրադյան|քննարկում]]) 17:11, 15 Հունվարի 2022 (UTC)
 
Քննարկման հարգելի մասնակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ մի կապնվեք զոհված զինվորի հարազատների հետ, մի խոստացեք հոդված ստեղծել, եթե վստահ չեք, որ այն կմնա նախագծում։ Միայն նշեմ, որ ձեր այդ քայլով ցավացնում եք հարազատներին, որոնք այդքան էլ տեղյակ չեն կանոնակարգից, չափորոշիչներից, չգիտեն ինչ սկզբունքով են նախագծում ստեղծվում և մնում հոդվածները, և հավանական է, որ նաև խմբագիրների ոչ ճիշտ մեկնաբանման արդյունքում նրանց մոտ թյուր պատկերացում լինի, թե իրենց հարազատին ոչ նշանակալի են համարել, այնինչ նշանակալի է յուրաքանչյուր ոք, առավել նշանակալի են սխրանքներ գործածները, պարզապես այս նախագծի նշանակալիության չափորոշիչները որոշակի հստակ պահանջներ ունեն անձանց մասին, որոնք իհարկե կարող են փոփոխվել՝ կախված համայնքի քննարկումներից/քվերակությունից։ Նվարդ ջան, Նարինե ջան, հավատացեք, որ անկեղծ ուզում եմ օգնել ձեզ, դրա համար առաջարկում եմ կրկին նման խնդրի չբախվելու համար նախ կանոնակարգի քննարկում սկսել, այլապես նորից կջնջվի, այս անգամ մեկ այլ մասնակցի կողմից։--[[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]] ([[Մասնակցի քննարկում:Ավետիսյան91|քննարկում]]) 06:33, 15 Հունվարի 2022 (UTC)
:Հարգելի [[Մասնակից:Ավետիսյան91|Ավետիսյան91]], ես ծանոթ չեմ կանոնակարգի փոփոխման ընթացակարգին։ Խնդրում եմ՝ ներկայացրեք։ --[[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]] ([[Մասնակցի քննարկում:Նարինե Մուրադյան|քննարկում]]) 17:11, 15 Հունվարի 2022 (UTC)
 
== Call for Feedback about the Board of Trustees elections is now open ==