«Աշխարհացույց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 49.
Երկի բուն մասը՝ «Երկրաչափը», կազմված է 2 բաժնից։ Առաջինում («Աշխարհագիր» կամ «Աշխարհագրություն») աշխարհի քարտեզագրական նկարագրությունն է, որի հիման վրա կազմվել է աշխարհի քարտեզը՝ «Աշխարհացույց քարտեզ տիեզերացը»։ Հասարակածի նկարագրությանը հետևում է ջրագրությունը՝ Ատլանտյան, Հնդկական օվկիանոսների, Հունական (Միջերկրական ու Սև ծովեր) և Կասպից ծովերի նկարագրությունը՝ դրանց մեջ թափվող գետերով։ Մայրցամաքը բաժանվում է 3 մասի՝ «Եվրոպա», «Լիբիա» (Աֆրիկա) և «Ասիա»։
 
Երկրորդ բաժինը՝ «Երկրագրությունը», նկարագրում է առանձին երկրամասերը՝ ըստ մայրցամաքների։ Հայաստանից ու հարակից երկրներից դուրս գտնվող երկրամասերին վերաբերող բաժինները հիմնականում Պտղոմեոսի աշխատության համապատասխան գլուխների համառոտ շարադրանքն են (առանձին քարտեզներով)՝ հագեցված նոր նյութերով և համապատասխանեցված «Աշխարհացույցի» ստեղծման ժամանակաշրջանին։ Հատկապես արժեքավոր է Մեծ Հայքի, Վրաց աշխարհի, Աղվանքի, Պարսից աշխարհի, մասամբ՝ Կողքիսի, Հյուսիսային Կովկասի («Ասիական Սարմատիա») ու Փոքր Ասիայի («Միջերկրեայք»), Միջագետքի և Ասորիքի նկարագրությունը, որին նվիրված է «Աշխարհացույցի» բնագրի մեծ մասը։ «Աշխարհացույցը», ընդունելով հելենիստական ժամանակաշրջանի տիեզերական պատկերացումները և հետևելով Պտղոմեոսի հայացքներին, Երկիրը համարում է գնդաձև, իսկ [[տիեզերք]]ը՝ երկրակենտրոն։ Աշխատության հեղինակը [[մաթեմատիկա]]կան հաշվարկների օգնությամբ կառուցել է [[աստիճանացանց]], որտեղ ցույց է տվել այդ ժամանակվա հայտնի աշխարհը։ Դա Արևելյան կիսագնդի հյուսիսային մասն էր։ «Աշխարհացույցը» դարեր շարունակ օգտագործվել է [[Հայաստան]]ի դպրոցներում որպես աշխարհագրության դասագիրք<ref>Լ. Վալեսյան, Հայաստանի աշխարհագրություն, Երևան, 1993 թ</ref>։ Հեղինակը, [[Պտղոմեոս]]ի երկերից զատ, օգտագործել է նաև մեզ չհասած այլ աղբյուրներ, ստեղծել գիտական եզակի կարևորության կոթող։ «Աշխարհացույցը» վկայում է, որ վաղմիջնադարյան Հայաստանում եղել է զարգացած քարտեզագություն, որը նախորդել է արաբական քարտեզագրությանը։ Պահպանվել է նաև XIII դարի

== «ԱշխարհացույցըԱշխարհացույցի»՝ [[Վարդանստեղծում Արևելցի|Վարդանև Արևելցու]]զարգացում անունով։==
Կազմվել է V դարում (Մովսես Խորենացի) և շարունակվել, թարմացվել VII դարում (Անանիա Շիրակացի):
Պահպանվել է նաև XIII դարի «Աշխարհացույցը»՝ [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] անունով։
 
== Մեծ Հայքն ըստ Աշխարհացույցի ==