«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

(→‎Feminism and Folklore 2022: Նոր բաժին)
Պիտակ: MassMessage delivery
</div>
<!-- Message sent by User:Tiven2240@metawiki using the list at https://meta.wikimedia.org/w/index.php?title=User:Tiven2240/wlf&oldid=22574381 -->
 
== Ռուդիկ Ղարիբյանի մասին հոդվածի ջնջում ==
 
Հարգելի վիքիհամայնք, վերջին շրջանում անընդհատ բախվում ենք այն խնդրին, որ պատերազմին մասնակցած և նշանակալի ներդրում ունեցած անձանց մասին հոդվածները ադմինների կողմից պիտակվում են որպես ոչ նշանակալի և ջնջվում: Վերջին՝ ամենաթարմ դեպքը [[Մասնակից:Նվարդ Առաքելյան|Նվարդ Առաքելյան]] մասնակցի ստեղծած և [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] մասնակցի ջնջած (ի դեպ, առանց զգուշացման) հոդվածն էր Ռուդիկ Ղարիբյանի մասին: Մի՞թե մարդը, որը հայրենիքին գիտակցված նվիրում է իր կյանքը, պակաս նշանակալի է, քան որևէ տխմար ֆիլմի կամ երգի հեղինակը: Կրկին բարձրացնում եմ նաև երևույթի հոգեբանական կողմը. աննկարագրելի դժվար է կապ հաստատել զոհվածի ընտանիքի հետ, նյութեր խնդրել հոդվածի համար, հետո բացատրել, որ ինչ-որ մեկի կարծիքով այդ մարդը նշանակալի չէր:
 
Խնդրում եմ կրկին անդրադառնալ հարցին և մեկ ընդհանուր որոշում կայացնել:
 
Իսկ ինչ վերաբերում է Ռուդիկ Ղարիբյանի մասին հոդվածին, տեղեկացնեմ, որ Նվարդ Առաքելյանի համաձայնությամբ հոդվածը վերստեղծվելու է Ալավերդու Վիքիակումբի անդամների կողմից: --[[Մասնակից:Նարինե Մուրադյան|Նարինե Մուրադյան]] ([[Մասնակցի քննարկում:Նարինե Մուրադյան|քննարկում]]) 17:25, 14 Հունվարի 2022 (UTC)