«Ռուսաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: accessdate=մայիսի 1, 2017 → accessdate=2017 թ․ մայիսի 1 (8), archivedate=2014-10-22 → archivedate=2014 թ․ հոկտեմբերի 22, archive-date=2012-05-30 → archive-date=2012 թ․ մայիսի 30, archive-date=2015-04-29 → archive-date=2015 թ․ ապրիլի 29, archivedate=2014-03-24 → archivedate=2014 թ․ մարտի 24, accessdate=2019-02-16 → accessdate=2019 թ․ փետրվարի 16 (4), accessdate=2019-01-25 → accessdate=2019 թ․ հունվարի 25, archive-date=21 March 2019 → archive-date=2019 թ․...
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.6
Տող 288.
[[Գյուղատնտեսություն|Գյուղատնտեսության]] զարգացման բնական հիմքը հողն է, որով Ռուսաստանն աշխարհում առաջինն է (մոտ 1,7 միլիարդ հա)<ref>"[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2097.html Land Use] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20140326095031/https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2097.html |date=2014-03-26 }}", CIA World Factbook</ref>։ [[Հողագործություն|Հողագործության]] համար առավել բարենպաստ են [[տափաստան]]ային ու [[Անտառատափաստանային զոնա|անտառատափաստանային]] գոտիների հողերը, որոնք կազմում են երկրի տարածքի 13%-ը։ [[Անտառ|Անտառային (ոչ սևահողային) գոտու]] պոդզոլային և ճմապոդզոլային հողերն աղքատ են հումուսով, ուստի [[Մելիորացիա|բարելավման (մելիորացման)]] կարիք են զգում։ Զգալի տարածքներում կատարվում են [[ճահիճ]]ների չորացման, իսկ հարավային որոշ շրջաններում՝ [[Ոռոգում|ոռոգման աշխատանքներ]]։ Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսությունը եվրոպական մասում զարգանում է ինտենսիվ, իսկ ասիական մասում՝ էքստենսիվ։ [[Բուսաբուծություն|Բուսաբուծության]] առաջատար ճյուղը [[Հացահատիկային կուլտուրաներ|հացահատիկային տնտեսությունն]] է։ Տափաստանային գոտում հիմնականում մշակում են [[ցորեն]], իսկ այդ գոտու տաք շրջաններում՝ [[եգիպտացորեն]]։
 
[[Անտառատափաստանային զոնա|Անտառատափաստանային]] ու [[Անտառ|անտառային գոտիներում]] մշակում են ցորենի համեմատությամբ պակաս ջերմապահանջ ու շուտ հասունացող տարեկանը, որի համախառն բերքով Ռուսաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը։ [[Հյուսիսային Կովկաս]]ում և [[Հեռավոր Արևելք]]ում՝ [[Խանկա (լիճ)|Խանկա լճի]] շրջանում, համեմատաբար տաք կլիմայական պայմաններում մշակում են բրինձ։ Սակայն, վերջինիս սեփական արտադրանքը չի բավարարում երկրի բնակչության պահանջարկը։ Վերջին տարիներին գյուղատնտեսության մեջ կատարված վերափոխումների շնորհիվ Ռուսաստանում հացահատիկի համախառն բերքն աճել է, և նույնիսկ առաջացել է որոշ ավելցուկ։ Ռուսաստանի վարելահողային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 1 237 294 քառակուսի կիլոմետր (չորրորդ խոշորագույնն աշխարհում)։ 1999-2009 թվականներին [[ԽՍՀՄ փլուզում|ԽՍՀՄ անկման]] հետևանքով փլուզված ռուսաստանյան գյուղատնտեսությունը գրանցում է կայուն աճ, որի արդյունքում երկիրը դառնում է [[Եվրոպական Միություն|Եվրոպական միությունից]] և [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներից]] հետո հացահատկի աշխարհում երրորդ արտահանողը<ref>[https://archive.is/20120108052630/http://www.rosbankjournal.ru/news/11588 Russia takes the third place in the world by grain exports], rosbankjournal.ru {{ru icon}}</ref>։ Մսամթերքի արտադրությունը ևս կտրուկ աճել է՝ 1999 թվականի 6 813 000 տոննայից 2008 թվականին հասնելով 9 331 000 տոննայի<ref>[http://www.gks.ru/bgd/regl/b09_02/IssWWW.exe/Stg/d010/1-04.doc Data] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20110501012309/http://www.gks.ru/bgd/regl/b09_02/IssWWW.exe/Stg/d010/1-04.doc |date=2011-05-01 }} by Rosstat {{ru icon}}</ref>։ Գյուղատնտեսական ենթակառուցվածքների վերականգնումն իրականացվել է կառավարության վարկային քաղաքականության շնորհիվ` աջակցելու ինչպես անհատ ձեռներեցների, այնպես էլ խոշոր սեփականատեր համարվող կորպորատիվ ֆերմերների, որոնք ժամանակին ձևավորել են [[կոլտնտեսություն]]ներ՝ արտադրության հանրային միջոցների վրա հիմնված [[Կոոպերատիվ|կոոպերատիվ կազմակերպություններ]]։
==== Անասնապահություն և ձկնարդյունաբերություն ====
[[Պատկեր:Russian landscape - Rostov, Russia - panoramio.jpg|alt=|մինի|240x240փքս|[[Խոշոր եղջերավոր անասուններ]]ի արոտավայր [[Դոնի Ռոստով]] քաղաքի արվարձաներից մեկում։]]