«Խոջիվանքի գերեզմանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 20.
 
=== Ոչնչացման 1-ին փուլ. 1920-1940 թվականներ ===
[[Պատկեր:Khojivank Armenian Pantheon 4.jpg|մինի|աջից|Խոջիվանքի գերեզմանատան տեղահան արված տապանաքարերը ]]
Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման սկզբնական շրջանում Խոջիվանքի գերեզմանատունը, Թբիլիսիի հայկական առաքելական բազմաթիվ եկեղեցիների ու գերեզմանատների հետ միասին փակվեց։ 1920-ական թվականների վերջերից գերեզմանատանը գրեթե դադարեցին թաղումները, իսկ 1936-1938 թվականներին քաղաքային իշխանությունների որոշմամբ և Լավրենտին Բերիայի անմիջական նախաձեռնությամբ սկսվեց ինչպես ամբողջ գերեզմանատան, այնտեղ գտնվող հազարավոր շիրմաքարերի, այնպես էլ նրա կենտրոնում կանգնած Սուրբ Աստվածածին եկեղեցու և մյուս բոլոր մատուռների ու դամբարանների ոչնչացումը<ref name="RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II"/><ref name="Սամվել Կարապետյան, «Բանբեր», N 64 (77), 1-5 դեկտեմբեր, 1995:">Սամվել Կարապետյան, «Բանբեր», N 64 (77), 1-5 դեկտեմբեր, 1995։</ref><ref name="Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129:">Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129։</ref>։
 
=== Ոչնչացման 2-րդ փուլ. 1940-1991 թվականներ ===
[[Պատկեր:Exposed tombs, Armenian Pantheon of Tbilisi.JPG|մինի|աջից|[[Սուրբ Երրորդության մայր տաճար (Թբիլիսի)|Սուրբ Երրորդության մայր տաճարի]] շինհրապարակը, փոսում երևում են Խոջիվանքի քանդված գերեզմանները]]
Գերեզմանատան, այնտեղ գտնվող եկեղեցու, մատուռների և դամբարանների քանդումից հետո սկսվեց նույն տեղում «Բարեկամություն» անվանումով զբոսայգու կառուցումը<ref name="RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II"/><ref name="Թեյմուրազ Բերիձե, … Եւ հայտնվեց Թբիլիսին (վրացերեն), Թբիլիսի, 1977, էջ 128-129:"/>։
 
=== Ոչնչացման 3-րդ փուլ. 1991 թվականից մինչ օրս ===
1994 թվականին քանդեցին գերեզմանատան տապանաքարերից կառուցված «Բարեկամություն» զբոսայգու շրջապարիսպը, այն փոխարինելով նոր՝ բետոնե պատով։ Քանդված հին պարսպից դուրս թափված տապանաքարերն արագորեն անհայտացրին<ref name="RAA գիտական ուսումնասիրություններ Գիրք II"/><ref name="Սամվել Կարապետյան, Հայոց մասունքների տեղում վրաց եկեղեցի՞, «Բանբեր», 1995, N 64, էջ 3:">Սամվել Կարապետյան, Հայոց մասունքների տեղում վրաց եկեղեցի՞, «Բանբեր», 1995, N 64, էջ 3։</ref>։
 
<gallery mode="packed">
Exposed tombs, Armenian Pantheon of Tbilisi.JPG|[[Սուրբ Երրորդության մայր տաճար (Թբիլիսի)|Սուրբ Երրորդության մայր տաճարի]] շինհրապարակը, փոսում երևում են Խոջիվանքի քանդված գերեզմանները
Excavation near Armenian Pantheon of Tbilisi.JPG|Սուրբ Երրորդության մայր տաճարի շինհրապարակը, փոսում երևում են Խոջիվանքի քանդված գերեզմանները
</gallery>
 
== Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն ==