«Քննարկում:Զրադաշտականությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
Նաև գոյություն ունի շփոթ հոդվածի բովանդակության և վերնագրի միջև: «Զրադաշտականությունը Հայաստանում» վերանգիրը կրող հոդվածում շատ են Հայ հեթանոսական կրոնին վերաբերող հատվածները: Դրանով Հայ հեթանոսության և զրադաշտականության միջև կարծես թե հավասարության նշան է դրվում, դրանք նույնացվում են իրար /''Հայ հեթանոսական խոշոր համայնքների մասին հիշատակումներ հայ մատենագիրներն արել են անգամ [[9-րդ դար]]ում։...'', ''հեթանոսական համայնքներն ավելի էին նոստրանում՝ արդյունքում ստանալով գրեթե ձևական բնույթ,... Արդեն 20-21-րդ դարերում հայ հեթանոսական գաղափարախոսությունը վերաիմաստավորվեց'', ...''Ժամանակի ընթացքում առաջ եկան նոր հեթանոսական շարժումներ, ինչպիսիք են [[արորդիներ]]ը, [[Հայ արիական միաբանություն]]ը և այլն'' /, մինչդեռ զրադաշտականությունը և Հայ հեթանոսական կրոնը իրարից բավականին տարբերվում են: --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 19:52, 28 Օգոստոսի 2012 (UTC)
:Մի հարց էլ է, թե նշված շարժումները արդյոք որևէ կապ ունեն հին հայկական հեթանոսության հետ, թե պարզապես ժամանակակից ենթամշակույթներ են։ --{{Մասնակից:Vacio/Ստորագրություն}} 07:19, 29 Օգոստոսի 2012 (UTC)
։։Դժվար հարց է։ Ինչքան ինձ հայտնի է, որևէ մեկը կրոնագիտական տեսանկյունից ժամանակակից շարժումները չի ուսումնասիրել։ Իմ կարծիքով, նժդեհականությունը կրոնական ուսմունք չէ։ Արորդիները միգուցե և պարունակում են ինչ–որ կրոնական տարրեր, բայց ինչքանով են նրանք կրում հին հայկական հեթանոսական կրոնի ավանդույթները, իմ համար պարզ չէ։ Իրավահաջորդության մասին խոսել չի կարելի, անընդհատականությունը բացակայում է, քրմական դասը նոր է, գաղափարական շատ բան նորովի է մեկնաբանված ու ներկայացված, բայց դա տվյալ կրոնական ուղղության համար խնդիր չէ։ Այսինքն, հեթանոսությունը չունի ինչ–որ համընդհանուր ընդունված ու մեկընդմիշտ սահմանված արարողակարգեր ու դոգմաներ, որ դրանցով կարողանանք դատել, համապատասխանում է տվյալ ժամանակակից շարժումը դրանց, թե ոչ։ --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 08:03, 29 Օգոստոսի 2012 (UTC)
Return to "Զրադաշտականությունը Հայաստանում" page.