«Քննարկում:Զրադաշտականությունը Հայաստանում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 10.
Հոդվածը իր ներկա տեքսով պարունակում է օրիգինալ հետազոտության տարրեր: Այսպես որևէ կերպ պատմական աղբյուրներում և պատմաբանների հետազոտություններում հիմնավորված չէ այն պնդումը, որ Հազկերտ Բ հավատափոխության քաղաքականության պատճառը իբր հայերի կողմից 301թ. հեթանոսական տաճարների ավերումն էր: Վարդանանց պատերազմի երկու հիմնական աղբյուրները՝ Եղիշեն և Փարպեցին նման բան չեն ասում: Ընդհակառակը, Մովսես Խորենացին ավանդում է, որ հայկական հեթանոսական տաճարների առաջին ավիրողը... Արտաշիր Պապականն է. «այն արձանները, որ Վաղարշակ շինել տվեց իր նախնիների պատկերով, ինչպես և արեգակի ու լուսնի պատկերներն Արմավիրում... Արտաշիրը հրամայում է փշրել» /Խորենացի, Բ, ՀԷ/:
 
Նաև գոյություն ունի շփոթ հոդվածի բովանդակության և վերնագրի միջև: «Զրադաշտականությունը Հայաստանում» վերանգիրը կրող հոդվածում շատ են Հայ հեթանոսական կրոնիկրոնին վերաբերող հատվածները: Դրանով Հայ հեթանոսության և զրադաշտականության միջև հաճախկարծես թե հավասարության նշան է դրվածդրվում, դրանք նույնացվում են իրար /''Հայ հեթանոսական խոշոր համայնքների մասին հիշատակումներ հայ մատենագիրներն արել են անգամ [[9-րդ դար]]ում։...'', ''հեթանոսական համայնքներն ավելի էին նոստրանում՝ արդյունքում ստանալով գրեթե ձևական բնույթ,... Արդեն 20-21-րդ դարերում հայ հեթանոսական գաղափարախոսությունը վերաիմաստավորվեց'', ...''Ժամանակի ընթացքում առաջ եկան նոր հեթանոսական շարժումներ, ինչպիսիք են [[արորդիներ]]ը, [[Հայ արիական միաբանություն]]ը և այլն'' /, մինչդեռ զրադաշտականությունը և Հայ հեթանոսական կրոնը իրարից բավականին տարբերվում են: --[[Մասնակից:Rob|Rob]] ([[Մասնակցի քննարկում:Rob|քննարկում]]) 19:52, 28 Օգոստոսի 2012 (UTC)
Return to "Զրադաշտականությունը Հայաստանում" page.