'''Երգ իմ Սիդի մասին''' ({{lang-es|'''El cantar de Mio Cid'''}}), իսպանական [[Էպիկական պոեմ]]<ref>Penguin Classics, "The Poem of the Cid: A Bilingual Edition with Parallel Text", 1975, Translated by Rita Hamilton, "[http://www.penguinclassics.co.uk/nf/Book/BookDisplay/0,,9780140444469,00.html]", 1/5/2010</ref>։ Ստեղծվել է [[1140]] թվականին՝ անհայտ երգիչ-խուգլարի Խուգլարի(թափառաշրջիկ երգիչ) կողմից։ Պահպանվել է [[1307 թվական]]ի ոչ լրիվ գրառումը։գրառումը, ձեռագիր մի մատյանում, որը ներկայումս պահվում է Իսպանիայի ազգային գրադարանում<ref>Dos Espanoles en la historia: el Cid y Ramon Menendez Pidal. Exhibition at the BNE 2019.</ref>։ Պոեմում երգվում են ազգային հերոս [[Էլ Սիդ|Ռոդրիգո Դիաս դե Վիվար]]ի (Էլ Սիդ, [[1026 թվական]]ի և [[1043 թվական]]ից միջև 1099) քաջագործությունները հայրենիքի ազատագրության համար մղված պայքարում։ Թշնամին, գնահատելով նրա քաջությունն ու վեհանձնությունը, Սիդ (արաբ. սաիդ կամ սեիդ=տեր) անունն է ավել նրան։ Պոեմը իսպանական ժողովրդի ազատասիրության ու հայրենասիրության [[խորհրդանիշ]]ն Է։ Այն դարձել է թատերական ստեղծագործությունների աղբյուր ([[Գիլյեն դը Կաստրո]], «Սիդի պատանեկությունը», [[Պիեռ Կոռնեյլ]], «Սիդ»)։