«Միջնադարյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
[[Հայ ժողովրդի ծագումը|Հայ ժողովրդի]] 9-17 դարերի պատմության սկզբնաղբյուները բազմապիսի ու բազմաթիվ են, և դրանցում իրենց մեծ տեղն ունեն հայրենական պատմագիրները։ Հիշյալ դարերում ասպարեզ են դուրս եկել մի քանի տասնյակ [[Հայ պատմիչներ|հայ պատմիչներ]], որոնցից ոմանք շարադրել են իրենց ժամանակի, ոմանք էլ մի քանի հարյուրամյակների պատմությունը։ Որպես պատմության ուսումնասիրության աղբյուր արժեքավոր է նաև իրավաբանական և գեղարվեստական գրականությունը։ <br />
Կարևոր աղբյուրներ են նաև արխիվային փաստաթղթերը, վիմագրական արձանագրությունները, ձեռագիր հիշատակարանները և մատենագիրների թողած համառոտ տարեգրությունները։ [[Կարապետ Եզյան]]ի, [[Վարդան Պարսամյան]]ի և [[Աշոտ Աբրահամյան]]ի հրատարակած արխիվային փաստաթղթերը՝ իրենց առաջաբաններով և ծանոթագրություններով, լույս են սփռում 17-18-րդ դարերի հայ-արևմտաեվրոպական հարաբերությունների և հայ-ռուսական հարաբերությունների, [[Հայկական ազատագրական շարժումներ|հայկական ազատագրական շարժումների]] պատմության վրա, իսկ [[Հակոբ Փափազյան]]ի թարգմանած և հրատարակած պարսկական փաստաթղթերը հարուստ նյութ են տալիս [[Արևելյան Հայաստան]]ի տնտեսական և սոցիալական հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։ [[Արևելյան Հայաստան]]ի տնտեսական կյանքի և հողային հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար առանձնապես արժեքավոր է [[Սիմեոն Ա Երևանցի|Սիմեոն Երևանցու]] [[Ջամբռ]] խորագրով աշխատությունը։
 
==Հիմնական իրադարձությունները==
*[[Արաբական տիրապետությունը Հայաստանում|Հայաստանի նվաճումը արաբների կողմից]] և արաբական տիրապետության հաստատումը։
*[[Բագրատունյաց Հայաստան|Բագրատունյան թագավորության]] հիմնադրում ու թագավորության անկումը։
*[[Թոնդրակյան աղանդավորական շարժում|Թոնդրակյան]] և [[Պավլիկյան աղանդավորական շարժում|Պավլիկյան աղանդավորական շարժումները]] Հայաստանում
*[[Զաքարյան Հայաստան|Զաքարյանների իշխանության]] հաստատումը Հայաստանի արևելյան նահանգներում և [[Սելջուկյան արշավարնքներ]]ը։
*[[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի Հայկական Թագավորության]] ստեղծումն ու անկումը։
*Հայաստանի բաժանումը [[Օսմանյան Թուրքիա]]յի և [[Սեֆյան Պարսկաստան]]ի միջև։
 
{{hist-stub}}
1050

edits