«Միջնադարյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Միջնադարյան Հայաստան''' - Հայաստանի պատմության ժամանակաշրջան, որը պայմանականորեն տևում է [[Արաբական տիրապետությունը Հայաստանում|արաբական նվաճումներից]] մինչև 17-րդ դար։
{{unreferenced}}
 
'''Միջնադարյան Հայաստան''' - Հայաստանի պատմության ժամանակաշրջան, որը պայմանականորեն տևում է արաբական նվաճումներից մինչև 17-րդ դար։
==Սկզբնաղբյուրներ==
[[Հայ ժողովրդի ծագում|Հայ ժողովրդի]] 9-17 դարերի պատմության սկզբնաղբյուները բազմապիսի ու բազմաթիվ են, և դրանցում իրենց մեծ տեղն ունեն հայրենական պատմագիրները։ Հիշյալ դարերում ասպարեզ են դուրս եկել մի քանի տասնյակ [[Հայ պատմիչներ|հայ պատմիչներ]], որոնցից ոմանք շարադրել են իրենց ժամանակի, ոմանք էլ մի քանի հարյուրամյակների պատմությունը։ Որպես պատմության ուսումնասիրության աղբյուր արժեքավոր է նաև իրավաբանական և գեղարվեստական գրականությունը։ <br />
Կարևոր աղբյուրներ են նաև արխիվային փաստաթղթերը, վիմագրական արձանագրությունները, ձեռագիր հիշատակարանները և մատենագիրների թողած համառոտ տարեգրությունները։ [[Կարապետ Եզյան]]ի, [[Վարդան Պարսամյան]]ի և [[Աշոտ Աբրահամյան]]ի հրատարակած արխիվային փաստաթղթերը՝ իրենց առաջաբաններով և ծանոթագրություններով, լույս են սփռում 17-18-րդ դարերի հայ-արևմտաեվրոպական հարաբերությունների և հայ-ռուսական հարաբերությունների, [[Հայկական ազատագրական շարժումներ|հայկական ազատագրական շարժումների]] պատմության վրա, իսկ [[Հակոբ Փափազյան]]ի թարգմանած և հրատարակած պարսկական փաստաթղթերը հարուստ նյութ են տալիս [[Արևելյան Հայաստան]]ի տնտեսական և սոցիալական հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար։ [[Արևելյան Հայաստան]]ի տնտեսական կյանքի և հողային հարաբերությունների պատմության ուսումնասիրության համար առանձնապես արժեքավոր է [[Սիմեոն Երևանցի|Սիմեոն Երևանցու]] [[Ջամբռ]] խորագրով աշխատությունը։
 
{{hist-stub}}
1050

edits