«Ինդոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 2 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
չ →‎Հակիրճ տեղեկատվություն: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: archive-date=2017-08-06 → archive-date=2017 թ․ օգոստոսի 6
Տող 20.
'''Ինդոս'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=51}}</ref> ({{lang-bo|སེང་གེ།་གཙང་པོ}} Sênggê Zangbo, {{lang-zh|印度河}} Yìndù Hé, {{lang-hi|सिन्धु नदी}}, {{lang-pnb|دریاۓ سندھ}} Sindh, {{lang-ps|اباسين}} Abāsin, {{lang-sd|سنڌوندي}} Sindhu, {{lang-ur|دریائے سندھ}}), [[գետ]] [[Հարավային Ասիա]]յում՝ [[Չինաստան]]ում, [[Հնդկաստան]]ում և [[Պակիստան]]ում։ Սկիզբ է առնում [[Կալյաս լեռնաշղթա]]յի (Տիբեթի բարձրավանդակ) լանջերից, շուրջ 5300 մ բարձրությունից․ միջին և ստորին հոսանքներում հոսում է [[Ինդոս-Գանգեսյան հարթավայր]]ով, Պակիստանի խոշոր նավահանգստային քաղաք Կարաչիի մոտ թափվում [[Արաբական ծով]]ը<ref>{{cite book|title=Managing Water Conflict: Asia, Africa and the Middle East|first=Ashok|last=Swain|year=2004|publisher=Routledge|url=https://books.google.am/books?id=0IHpYZtKzXMC|page=46|isbn=1135768838|quote=1,800 miles long river after flowing out of Tibet through the Himalayas enters Kashmir and then moves into Pakistan}}</ref><ref>{{cite book|url=https://books.google.co.in/books?id=UKeFvM_m2_sC&pg=PA59&dq=indus|title=The Indus Basin of Pakistan: The Impacts of Climate Risks on Water and Agriculture|page=59|publisher=World Bank publications|isbn=9780821398753}}</ref>՝ առաջացնելով դելտա (տարածությունը շուրջ 8 հազար կմ<sup>2</sup>)։ Պակիստանի ամենաերկար գետն է և համարվում է պակիստանցիների ազգային՝ մայր գետը<ref>{{cite news|url=https://www.dawn.com/news/492660|title=Geography: The rivers of Pakistan|work=Dawn|date=սեպտեմբերի 26, 2009|accessdate=օգոստոսի 15, 2017}}</ref>։ Ընդհանուր երկարությունը 3180 կմ է։ Կա ոչ կանոնավոր նավագնացություն մինչև Քաբուլ վտակի գետաբերանը։
== Հակիրճ տեղեկատվություն ==
Ինդոսի ջրահավաք ավազանը ընդգրկում է մոտավորապես 1,165,000 քառակուսի կիլոմետր տարածք, ջրի տարեկան ծախսը (հոսքը), ըստ կատարված հաշվարկների, կազմում է շուրջ 243 խորանարդ կիլոմետր. ջրառատությամբ կրկնակի գերազանցում է Նեղոսին և եռակի՝ Եփրատին ու Տիգրիսին՝ միասին վերցված։ Այդ ցուցանիշով Ինդոսը աշխարհի գետերի ցանկում զբաղեցնում է քսանմեկերորդ տեղը<ref>{{cite news|url=http://www.wapda.gov.pk/index.php/river-flow-in-pakistan|title=Indus water flow data in to reservoirs of Pakistan|accessdate=օգոստոսի 15, 2017|archive-date=2017-08-06 թ․ օգոստոսի 6|archive-url=https://web.archive.org/web/20170806005852/http://www.wapda.gov.pk/index.php/river-flow-in-pakistan|dead-url=yes}}</ref>։ Նրա ձախակողմյան խոշոր վտակներն են Զանսկարը և Փենջաբը (վերջինս իր հերթին ունի հինգ խոշոր վտակ՝ Չենաբը, Ռավին, Ջելումը, Բեասը, Սութլեջը)։ Աջակողմյան խոշոր վտակներն են Շյոկը, Գիլգիթը, Գոմալը, Քաբուլը, Կուրամը։ Սկիզբ առնելով լեռնային աղբյուրից և սնուցվելով սառցադաշտերի հալոցքաջրերով՝ Ինդոսն իր առատահոս ջրերով սատար է դառնում բարեխառն գոտու անտառների, ոռոգվող սարավանդների ու հարթավայրերի էկոհամակարգերի։
 
Ինդոսի գետահովտի հյուսիսային հատվածը՝ նրա վտակների գետահովիտների հետ մեկտեղ, կազմավորում է Փենջաբի տարածաշրջանը, իսկ ստորին հոսանքի շուրջբոլորը տարածվում է Սինդհի տարածաշրջանը։ Գետը պատմականորեն կարևոր դեր է խաղացել տարածաշրջանի ցեղերի ու ժողովուրդների կյանքում. նրա ափերին ձևավորվել են բազում մշակույթներ։ Մեր թվականությունից առաջ երրորդ հազարամյակում այստեղ ի հայտ է ելել բրոնզեդարյան քաղաքային նշանավոր քաղաքակրթություններից մեկը, մ. թ. ա. երկրորդ հազարամյակում Փենջաբը հիշատակվել է Ռիգվեդայի օրհներգերում (որպես Սապտա Սինդհու) և զրադաշտական Ավեստայում ու գրական այլ երկերում (որպես Հապտա Հինդու). այս երկու եզրույթներն էլ նշանակում են ''Յոթ գետեր''։ Ինդոսի հովտում հիմնված վաղ պատմական թագավորություններից են Գանդհարան և Սաուվիրան։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ինդոս» էջից