«Շնասահնակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 89.
Հրահանգները հիմնականում օգտագործվում են շնասահնակի ուղղությունը փոխելու համար։ Ընթացքը դանդաղեցնելու հրահանգն զգուշացում է շներին, հատկապես` առաջավար շանը, որ շնասահնակավարը դանդաղեցնում է ընթացքը։ Այդ հրահանգից հետո շները հիմնականում շարունակում են ընթացքը, իսկ շնասահնակավարն օգտագործում է արգելակը։ Արգելակի պարբերական գործադրումը թույլ է տալիս երասանը ձիգ պահել: Եթե երասանը թուլանա` շները կարող են սայթաքել և վնասվել: Հոգնած կամ նոր զարթնած շներին չծանրաբեռնելու համար արգելակներն օգտագործվում են նաև հարթ մակերևույթներին: Հոգնած կամ վախեցած շները դժվար են ենթարկվում հրահանգների:
 
Երբ շները հոգնած են, շնասահնակը զառիթափ է բարձրանում կամ ձնածածկը խորն է` շնասահնակավարը շարունակելով կանգնած մնալ շնասահնակի վրա, մի ոտքով հրվում է գետնից` բրդելովբրթելով շնասահնակը: Երբեմն շնասահնակավարն ինքն էլ է շների հետ քարշում շնասահնակը:
 
Շնասահնակավարներն իրենց չեն կապում շնասահնակին: Թեև հնարավոր է, որ նրանք ընկնեն շնասահնակից և այն շների հետ շատ հեռանա, սակայն ավելի վտանգավոր կարող է լինել, եթե շնասահնակավարն ընկնի շնասահնակից և շարունակի կապված մնալ դրան: Շները կշարունակեն քարշել շնասահնակը և շնասահնակավարը կարող է ծանր վնասվածքներ ստանալ այդ ընթացքում: Նման դեպքում նա միևնույն է պետք է ազատվի իր կապանքից: Շնասահնակից ընկնելը շատ վտանգավոր է շնասահնակավարի համար, քանի որ շնասահնակներն օգտագործվում են այնպիսի պայմաններում, որտեղ ջերմաստիճանը չափազանց ցածր է և բնական թաքստոցները շատ քիչ են: Շնասահնակի վրա են շնասահնակավարի բոլոր սարքավորումները: Հմուտ շնասահնակավարներն իրենց վրա կրում են առաջին անհրաժեշտության որոշ պարագաներ: