«Գարեգին Ա Հովսեփյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Գործունեություն: Հովսեփյանցը եղել է ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդ, ոչ թե ԱՄՆի երկու թեմերի։
→‎Գործունեություն: Հանվել է «Յիշատակարան ձեռագրաց» գործի կրկնված հիշատակությունը։
Տող 79.
== Գործունեություն ==
[[1890]] թվականին ավարտել է [[Էջմիածնի Գևորգյան ճեմարան]]ը, աստվածաբանություն և հնագիտություն ուսանել [[Բեռլին]]ի, [[1892]]-1896 թվականներին սովորել է [[Լայպցիգի համալսարան|Լայպցիգի]] և [[Հալլե-Վիտենբերգի համալսարան|Հալլեի համալսարաններում]]։ [[1890]] թվականին զբաղվել է բանասիրական աշխատանքով։ 1897 թվականից դասախոսել է Գևորգյան ճեմարանում, 1898 թվականից՝ մատենադարանապետ։ 1900-1901 թվականներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ, 1901-1904 թվականներին՝ Երևանի թեմական տեսուչ, 1905-1906 և 1915-1917 թվականներին՝ Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1907-1908 և 1918-1919 թվականներին՝ Ս. Էջմիածնի «Արարատ» պաշտոնական ամսագրի խմբագիր։ [[1906]] թվականին խմբագրել է «[[Հանդես ամսօրյա]]» ամսագիրը։ Եղել է Սարդարապատի հերոսամարտի (1918 թվականի մայիսի 21-29) ոգեշնչողներից ու կազմակերպիչներից։ 1919 թվականից ԵՊՀ-ում դասավանդել է հայ արվեստի պատմություն և հնագիտություն, մասնակցել ([[Ա. Թամանյան]]ի հետ) Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը։ 1927-1933 թվականներին՝ [[Ղրիմ]]ի և [[Նոր Նախիջևան]]ի, 1938-1942 թվականներին՝ [[ԱՄՆ]]-ի հայոց Արևելյան թեմի առաջնորդ։ 1917 թվականից՝ հայրապետական լիազոր պատվիրակ [[Ռուսաստան]]ի և [[Հյուսիսային Կովկաս]]ի հայկական կենտրոններում, 1934-1938 թվականներին՝ սփյուռքում։ Հայ ժողովրդի և եկեղեցու պատմության տարբեր խնդիրների լուսաբանմանն են նվիրված «Ձագաւանից ժողովը» (1913), «Տարսայիճ Օրբելեանի և Մինա Խաթունի սերունդը» (ռուսերեն, 1913, հայերեն, 1948), «ԺԳ դարի քաղաքական և հոգևոր վերելքը Արևելեան Հայաստանում» և այլ երկեր։ Հայագիտության մեջ մեծ ներդրում է Հովսեփյանի «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ» եռահատոր աշխատությունը (1928-1943, 2-րդ հրատարակություն, 1969, Երուսաղեմի «Թարգմանչաց-Դուրյան» մրց.), որտեղ լրացվել է գրեթե չուսումնասիրված 13-15-րդ դարերի հայոց պատմությունը։ Նրա արվեստաբանական աշխատություններից են՝ Հավուց թառի Ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արվեստի մեջ։ Երուսաղեմ, 1937 թվականին, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության։ Պրակ Ա-Ե, Տիրացու Հովհաննես, Նկարիչ ԺԸ դարում («Գեղարվեստ» 1917 № 6) և այլն<ref>«Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:</ref>։
Հովսեփյանը հայագետ Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների (Գառնի, Արագած, Անի), նշանակալի գործ կատարել պատմահնագիտական և ճարտարագիտական հուշարձանների ուսումնասիրման բնագավառում։ Հովսեփյանիմատենագիտական բնույթի գործերը նվիրված են Մխիթար Սասնեցուն (1899), Խոսրովիկ թարգմանչին (1899), Թովմա Մեծոփեցուն (1914), Մխիթար Այրիվանեցուն (1930) և այլոց։ Հավաքել և գրի է առել բանահյուսության զանազան նմուշներ («Փշրանքներ ժողովրդական բանահիւսութիւնից, 1892), այդ թվում և «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նոր տարբերակներ (1892)։ Արևմտահայ գաղթականության տարազի, նիստուկացի, սովորույթների հիման վրա կազմել է ազգագրական նյութերի ժողովածու (1917)։ Հետազոտել է հայ հնագիտությունն ու գրչության արվեստը («Գրչութեան արուեստը հին հայոց մէջ», 1913), տվել գրչության կենտրոնների համառոտ պատմությունը, քննել հայ գրի ընդհանուր զարգացումը 5-15-րդ դարեր։ Կազմել է մինչև 1250 թվականը գրված հայկական ձեռագրերի 459 հիշատակարանհիշատակարանի հավաքածու («Յիշատակարանք ձեռագրաց», 1951)։ Առանձնակի արժեք ունեն հայ մանրանկարչության ակունքներին, առանձին ծաղկողներին նվիրված աշխատությունները («Մանրանկարչութեան արուեստը հայոց մէջ», 1902, «Հեթում Ա-ի նկարազարդ Ավետարանի մնացորդները» և այլն)։ Երկար տարիների նրա աշխատանքն ամփոփվել է «Քարտեզ հայ մանրանկարչության» աշխատությունում (անտիպ)։
 
Նա հավաքել է մինչև [[1250]] թվականին գրված ձեռագրերի [[459]] հիշատակարան, [[1951]] թվականին հրատարակել է «Հիշատակարանք ձեռագրաց» բացառիկ նշանակություն ունեցող հատորը։ՀովսեփյանիՀովսեփյանի աշխատությունները լույս են տեսել [[ռուսերեն]], [[գերմաներեն]], [[անգլերեն]], [[ռումիներեն]] և այլ լեզուներով<ref>Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։</ref><ref>{{Cite web|url=http://ysu.am/persons/hy/Garegin-Hovsepyan|title=ԳԱՐԵԳԻՆ ԿԱՐԱՊԵՏԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ|website=ysu.am|accessdate=2019 թ․ հուլիսի 28}}</ref>։
 
Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մահացել է [[1952]] թվականի հունիսի [[21]]-ին [[Անթիլիաս]]ում։