167 013
edits
(Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5) |
չ (→Սյուժե: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: archive-date=2020-11-06 → archive-date=2020 թ․ նոյեմբերի 6, accessdate=2017-07-10 → accessdate=2017 թ․ հուլիսի 10 (2), archive-date=2014-05-25 → archive-date=2014 թ․ մայիսի 25) |
||
Ողբերգական այս պատմությունը սկսվում է այն ժամանակ, երբ Թեբեի արքա Լայոսին գուշակում են մահ սեփական որդու ձեռքերից։ Նա հրամայում է իր նորածին զավակին նետել Կիթերոնի լանջերից։ Սակայն ծառան, որին հրամայված էր սպանել Էդիպուսին, փրկում է մանուկին և հանձնում [[Կորինթոս]]ի արքայի՝ Պոլիբոսի հովիվներից մեկին։
Այդպիսով նորածնին մեծացնում է Պոլիբոսը, որին Էդիպուսն իր հարազատ հայրն էր համարում։ Երբ Էդիպուսը մեծանում է, նրան գուշակում են, որ մի օր սպանելու է հորն ու ամուսնանալու է հարազատ մոր հետ։ Փորձելով փախչել այդ դաժան ճակատագրից` նա հեռանում է հայրենի քաղաքից` ուղևորվելով դեպի Թեբե։ Այստեղ երիտասարդը կարողանում է փրկել քաղաքը հրեշավոր Սֆինքսից<ref>Ahl, Frederick. ''Two Faces of Oedipus: Sophocles' Oedipus Tyrannus and Seneca's Oedipus''. Cornell University Press, 2008. page 1. {{ISBN|9780801473975}}.</ref> և դառնում է Թեբեի թագավոր` ամուսնանալով վերջերս սպանված թագավորի` Լայոսի այրու հետ<ref>{{Cite web |url=https://records.viu.ca/~johnstoi/sophocles/oedipustheking.htm |title=Johnston, Ian. "Background Notes", Vancouver Island University |accessdate=2017
Շուտով Էդիպուսը հիշում է, որ Թեբեի ճանապարհին վեճի մեջ սպանել էր մի ծերունու և նրա ուղեկիցներին։ Հանկարծ Կորնթոսից սուրհանդակ է գալիս՝ հայտնելով, որ Պոլիբոսը մահացել է, և կորնթոսցիներն ուզում են Էդիպուսին արքա կարգել։ Այստեղ նաև պարզվում է, որ Էդիպուսը Պոլիբոսի հարազատ որդին չէ։ Սուրհանդակը պատմում է, որ շատ տարիներ առաջ, երբ նա հովվություն է արել Կիթերոնի լեռներում, Լայոսի ծառաներից մեկը նրան նորածին երեխա է տվել։ Ճշմարտությունը դառնում է անխուսափելի։ Ի նշան ճակատագրի դեմ բողոքի՝ Էդիպուսը կուրացնում է իրեն, իսկ Իոկաստեն ինքնասպան է լինում։
Այսպիսով, այս ողբերգությունը ներկայացնում է աստվածների ու ճակատագրի ազդեցությունը մարդկանց կյանքի ընթացքի վրա։ Մյուս կողմից, Սոփոկլեսը ցույց է տալիս մարդու ներքին ուժը, հզորությունը, որ կարող է դիմակայել աստվածներին ու ճակատագրին։ Էդիպուսը, հասկանալով, թե ինչ են պատրաստել իր համար աստվածները, ոչ թե հնազանդվում, այլ իրեն կուրացնելով` ըմբոստանում է գերագույն ուժերի դեմ։ Էդիպուսը չի պարտվում, դառնում է անհաղթելի։ Նա փորձում է հասկացնել, որ ինքը մարդ է. չի կարելի այդպես վարվել մարդկանց հետ։ Կուրացնելու քայլն ուղղված էր նաև իր դեմ։ Դրանով նա ցույց է տալիս, որ տեսնում է իր ներքինը, որ տեսողությունը պետք է ուղղված լինի ոչ թե դեպի դուրս, այլ դեպի ներս։ Ահա թե ով է մարդը Սոփոկլեսի համար<ref name="ijalel">Ziaul Haque, Md. & Kabir Chowdhury, Fahmida. "The Concept of Blindness in Sophocles' ''King Oedipus'' and Arthur Miller's ''Death of a Salesman''", {{Cite web |url=http://www.ijalel.org/view.aspx?articleid=269 |title=Արխիվացված պատճենը |accessdate=2017
Ե՛վ Լայոսը, և՛ Էդիպուսը փորձում են խուսափել իրենց ճակատագրից, բայց խուսափելու համար կատարված քայլերի հետևանքով վերջինս հասնում է նրանց։ Աստվածները, կարծես, ծիծաղում են մարդկային ջանքերի վրա։ Եթե Լայոսը իրենից չհեռացներ նորածին որդուն, վերջինս կճանաչեր հորն ու չէր սպանի նրան։ Եթե Էդիպուսը ճակատագրից խուսափելու համար չհեռանար իր ենթադրյալ հորից, չէր սպանի իրական հորը։ Էդիպուսը անիծում է մարդասպանին, որը ժանտախտի պատճառ է դարձել՝ չկասկածելով անգամ, որ անիծում է ինքն իրեն։ Նա գուշակին կույր է անվանում՝ չհասկանալով, որ իրական կույրն ինքն է<ref name=poiesis>{{cite book|title=Poiesis|url=https://archive.org/details/poiesisstructure0000kitt|author=Kitto, H.D.F|pages=[https://archive.org/details/poiesisstructure0000kitt/page/236 236]–242|year=1966|publisher=University of California Press}}</ref>։ Սա է աստվածների դաժան հեգնանքը։
|