«Շնասահնակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
'''Շնասահնակ''', սահակառքի տեսակ, որը քարշում են մեկ կամ մի քանի [[Լծկան շուն|լծկան շներ]]։ Այն օգտագործվում է սառցի վրայով կամ ձյան միջով տեղաշարժվելու համար։ Կան շնասահնակների բազմաթիվ տեսակներ, կախված դրանց նշանակությունից<ref>[https://www.trails.com/list_9381_types-dog-sleds.html Types of Dog Sleds]</ref>։ Շնասահնակները կարող են օգտագործվել նաև շնասահնակավազքի ժամանակ։ [[Գրենլանդիա]]յում շներին շնասահնակին լծում են հովհարաձև, իսկ այլ տարածաշրջաններում, օրինակ, [[Կանադա]]յում, [[Ալյասկա]]յում, [[Սիբիր]]ում` զույգերով կողքեկողք։
 
Շնասահնակը հնագույն տրանսպորտային միջոցներից մեկն է<ref>[https://www.hurtigruten.com/destinations/norway/inspiration/attractions/history-of-dog-sledding/ History of Dog Sledding]</ref>։ [[Ձնամեքենա|մոտորասահնակիՄոտորասահնակի]] հայտնագործումից առաջ շնասահնակը միակ տրանսպորտային միջոցն էր, որ կարող էր ապահովել մարդկանց և բեռների տեղափոխումը ցածր ջերմաստիճանի և առատ ձյան պայմաններում։ Ձնասահնակներին լծելու համար հիմնականում օգտագործում են [[սիբիրյան հասկի]]ների, [[ալյասկյան հասկի]]ների, [[ալյասկյան մալամուտ]]ների, որոնց խիտ մորթին, դիմացկունությունը և շարժունակությունն անփոխարինելի են նման պայմաններում։
 
Անգլերենում և եվրոպական շատ լեզուներում ձնասահնակավարին անվանում են մաշեր ({{lang-en|musher}}), իսկ ռուսերենում` կայուր ([[Նեգիդալերեն|նգդլ.]]` каjур):