«Վանա կատու»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Վան ՀոթՔաթ գործիքով
չ →‎Ամբողջությամբ սպիտակ Վանա կատվի և մաքրացեղ թուրքական Վանա կատվի միջև եղած տարբերություն: ամսաթվերի ձևաչափի ուղղում, փոխարինվեց: archive-date=2011-06-19 → archive-date=2011 թ․ հունիսի 19, accessdate=2010-05-19 → accessdate=2010 թ․ մայիսի 19
Տող 50.
Ամբողջությամբ սպիտակ Վանա կատուների ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, պայմանավորված է կատուների գեղմի սպիտակ գույնի գենի (W-) ազդեցությամբ։ Այդ գենը դոմինանտ է, այսինքն նա արգելափակում է գույնի մնացած բոլոր գեների արտահայտումը։ Գեղմի սպիտակ գույնը կոչվում է էպիստատիկ սպիտակ, քանի որ ընտանի կենդանիների մոտ առաջացնում է էպիստազի երևույթ, այսինքն «թաքցնում է» կենդանիների գեղմի մնացած այլ գույները։ Այդ երևույթի մեխանիզմը բավականին բարդ է և հաճախ ընտանի կենդանիների (օրինակ՝ շների, կատուների, ձիերի) մոտ հանդիսանում է խլության հատկանիշը։
 
Գեղմի սպիտակ գույնի գենի ազդեցությունը սկսվում է դեռ պտղի ձևավորման շրջանում։ Սպիտակ գույնի գենը նեղ է դարձնում արյան անոթները պտղի մոտ, ինչը արգելում է մաշկի գունանյութը արտադրող բջիջների շարժը այն շրջանից պտղի գլխի շրջանում, որտեղ նրանք արտադրվում են, դեպի մաշկը<ref>{{cite web|url=http://vandvis.ru/genetics/shustrova/06.htm|title=Основы общей генетики.Взаимодействие Аллелей|author=И. Шустрова|accessdate=2010-05- թ․ մայիսի 19|archive-date=2011-06- թ․ հունիսի 19|archive-url=https://web.archive.org/web/20110619015532/http://www.vandvis.ru/genetics/shustrova/06.htm|dead-url=yes}}</ref>։ Նույն ազդեցություն է սպիտակ գույնի գենը գործում պտղի աչքերի ծիածանաթաղանթի գունանյութի վրա, որի բացակայության դեպքում կատվի աչքերի գույնը մեր կողմից ընկալվում է ինչպես կապույտ գույն։ Նույն գենը արգելակում է պտղի ականջի բջիջների բավարար սնուցումը, ինչի հետևանքով սպիտակագեղմ և կապուտաչյա կատուների մեծ մասը խուլ են։ Խլությունը կարող է լինել երկու ականջներում և այդ դեպքում կատուն ամբողջությամբ է խուլ, կամ էլ միայն մեկ ականջում, և կատուն լսողություն ունի միայն մեկ ականջում։ Եթե սպիտակ գույնի գենը ամբողջությամբ չի արգելակում գունանյութը արտադրող բջիջների շարժը դեպի աչքերից մեկի ծիածանաթաղանթը, ապա պտղի մեկ աչքը ստանում է գունանյութ, և հետագայում կատուն դառնում է տարբերակն՝ մեկ աչքի ծիածանաթաղանթը գունանյութ չունի և կապույտ է, իսկ մյուսին գունանյութը տալիս է նարնջագույնի որևէ երանգ՝ նարնջագույն, պղնձագույն, սաթե կամ դեղին։ Ընդ որում, տարիքի հետ կատվի աչքերի գույնը կարող է փոխվել։
 
Իսկ մաքրացեղ թուրքական Վանա կատվի գեղմի գույնը պայմանավորված է այլ գեներով։ Նրա ֆենոտիպը՝ արտաքին տեսքը, աչքի է ընկնում պղնձագույն կամ ծիրանագույն խայտերով, որոնք գտնվում են գլխի վրա՝ աչքերից վերև, նույն գույնի է Վանա կատվի պոչը, և մեկ փոքր խայտ կա ուսերի շրջանում (ավելի հաճախ՝ ձախ ուսի շրջանում)։ Խայտերի այդպիսի դասավորությունը ընտանի կենդանիների մոտ ստացել է «Վանա թույր» անվանումը, քանի որ այն անհայտ էր Եվրոպայում մինչև Լ. Լաշինգտոնը չներկայացրեց Վանա կատուներին։