«Քեյթ Բուշ»–ի խմբագրումների տարբերություն

Անգլիացի երգիչ, դաշնակահար և երգահան (ծնված 1958 թ.)
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ երաժիշտ | անուն = Քեյթ Բուշ | բնօրինակ_անուն = Kate Bush | պատկեր = Kate Bush at 1986 Comic Relief (cropped).png | նկարագրություն = Բուշը 1986 թվականին | Background = solo_singer | Ի ծնե անուն = Քեթրին Բուշ | Born = հուլիսի 28, 1958<br /> {{դրոշ|ՄԹ}} Բեքսլեյհիթ, Կենտ, Միացյալ Թագ...»:
(Տարբերություն չկա)

14:55, 9 հունվարի 2022-ի տարբերակ

Քեյթ Բուշ (անգլ.՝ Kate Bush) (հուլիսի 30, 1958), անգլիացի երգչուհի, երգահան, երաժիշտ, պարուհի և պրոդյուսեր։ 1978 թվականին, երբ դեռ 19 տարեկան էր, իր դեբյուտային սինգլով՝ Wuthering Heights-ով չորս շաբաթ շարունակ գլխավորեց UK Singles Chart-ը, դառնալով առաջին կին երաժիշտը Անգլիայում, ում ինքնուրույն գրված երգը գրավեց առաջին հորիզոնականը այդ հիթ-շքերթում[1]։

Քեյթ Բուշ
Բուշը 1986 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKate Bush
Ի ծնե անունՔեթրին Բուշ
Ծնվել էհուլիսի 28, 1958
Միացյալ Թագավորություն Բեքսլեյհիթ, Կենտ, Միացյալ Թագավորություն
Bexleyheath, Բեքսլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա
ԺանրերԱրտ փոփ, Արտ ռոք, Փոփ ռոք
ՄասնագիտությունԵրգչուհի, երգահան, երաժիշտ, պարուհի, պրոդյուսեր
Երգչաձայնսոպրանո
ԳործիքներՎոկալ • Դաշնամուր • Սինթեզատոր
Գործունեություն1975—ներկա
ԼեյբլԷՄԻ, Columbia Records, Harvest Records և EMI
ԿրթությունLondon South East Colleges?
ԱնդամակցությունPRS for Music?
Պարգևներ
Կայքkatebush.com
 Kate Bush Վիքիպահեստում

Բուշի երգացանկից 25 սինգլ մտել են Անգլիայի թոփ 40 շքերթ, ներառյալ թոփ-10 հիթեր The Man with the Child in His Eyes, Babooshka, Running Up That Hill, Don't Give Up (դուետ Փիթեր Գեբրիելի հետ) և King of the Mountain։ Նրա բոլոր 10 ալբոմները գրավել են թոփ-10 հորիզոնականներ, ներառյալ համար մեկ դարձած Never for Ever (1980), Hounds of Love (1985) և The Whole Story (1986)։ Նա առաջին անգլիացի սոլո կին արտիստն էր, ով գրավեց առաջին հորիզոնականը Անգլիական ալբոմների շքերթում[1]։

Բուշը սկսել է ստեղծագործել 11 տարեկան հասակից։ Նա գրանցվեց EMI Records-ում, երբ Pink Floyd-ի կիթառիստ Դեյվիդ Գիլմորը նրան օգնեց ստեղծել իր առաջին դեմո երգը։ Բուշի դեբյուտային ալբոմը՝ The Kick Inside, թողարկվեց 1978 թվականին։ Դրանից հետո Բուշը սկսեց ձեռք բերել գեղարվեստական ազատություն և 1982 թ.-ից սկսված սկսեց դառնալ բոլոր իր ալբոմների պրոդյուսերը։ Յոթերորդ ու ութերորդ ալբոմերի միջև ընկած ժամանակահատվածում՝ 1993 թ.-ից (The Red Shoes) մինչև 2005 թ. (Aerial), Բուշը երաժշտությամբ չզբաղվեց։ Նա բեմ վերադարձավ 2014 թ.-ին Before the Dawn կոչվող համերգով, որը նրա առաջին շոուն էր 1979 թ.-ի The Tour of Life շրջագայությունից հետո։

Բուշի էկլեկտիկ և էքսպերիմենտալ երաժշտական ոճը, նրա երգերի յուրահատուկ բառերը, ինչպես նաև նրա գրական թեմաները ոգեշնչել են բազում արվեստագետների։ Նա նոմինացվել է 13 British Phonographic Industry մրցանակների, հաղթելով 1987 թ.-ին որպես լավագույն բրիտանացի կին արտիստ[2], և նոմինացվել է երեք Գրեմմի մրցանակի։ 2002 թ.-ին արժանացավ Ivor Novello մրցանակին՝ բրիտանական երգարվեստի մեջ ակնառու ներդրման համար։ Բուշը 2013 թ.-ին ստացավ Բրիտանական կայսրության ամենագերազանց շքանշանը՝ իր բարձրագույն երաժշտության համար[3][4]։ Երկու անգամ՝ 2018 և 2021 թթ., առագադրվել է ներգրավվել Ռոքնռոլի փառքի սրահում[5][6]։

Սկավառակագրություն

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Kate Bush's only tour: pop concert or disappearing act?». the Guardian (անգլերեն). 2010-05-13. Վերցված է 2021-11-28-ին.
  2. «Kate Bush». web.archive.org. 2014-10-09. Վերցված է 2021-11-28-ին.
  3. «Page 7 | Supplement 60367, 29 December 2012 | London Gazette | The Gazette». www.thegazette.co.uk. Վերցված է 2021-11-28-ին.
  4. «BBC News – New Year Honours 2013: At a glance». BBC. 29 դեկտեմբեր 2012.
  5. CNN, Lisa Respers France. «Rock and Roll Hall of Fame 2018 nominees announced». CNN. Վերցված է 2021-11-28-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  6. «Nominees Announced for 2021 Induction | Rock & Roll Hall of Fame». www.rockhall.com. Վերցված է 2021-11-28-ին.