«Ռիչարդ Նևիլ, Ուորիքի 16-րդ կոմս»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''իչարդ Նևիլ''' ({{lang-en|Richard Neville}}; {{ԱԾ}})՝ Սոլսբերիի 6-րդ և Ուորիքի 16-րդ կոմս ({{нп5|Jure uxoris|ամուսնական իրավունքով|en|Jure uxoris}}){{sfn|Cokayne|1959|p=385}}, Մոնտեգյուի 5-րդ բարոն, Մոնտերմարի 7-րդ բարոն, [[Կախազարդի միաբանություն|Կախազարդի միաբանության]] ասպետ՝ «[Թագավորներ արտադրող|թագավորներ արտադրող Ուորիք»]] մականունով ({{lang-en|«Warwick Kingmaker»}}), անգլիական պեր, պետական և ռազմական գործիչ: Սոլսբերիի 5-րդ կոմս [[Ռիչարդ Նևիլ, Սոլսբերիի 5-րդ կոմս|Ռիչարդ Նևիլի]] և [[Էլիս Մոնտեգյու, Սոլսբերիի 5-րդ կոմսուհի|Էլիս Մոնտեգյուի]] ավագ որդին էր: Եղել է իր ժամանակի ամենահարուստ և ազդեցիկ գործիչը՝ քաղաքական լայն կապերով, որոնք դուրս են եկել երկրի սահմաններից։ [[Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ|Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմի]] առանցքային դեմքերից մեկն էր՝ սկզբնապես [[Յորքեր|Յորքերի]] կողմից, սակայն հետագայում անցել է [[Լանքասթերներ|Լանքասթերների]] կողմը: Նա վաստակել է [[Թագավորներ արտադրող|«թագավորներ արտադրողի»]] մականունը, քանի որ կարևոր դեր է խաղացել երկու թագավորների՝ [[Լանքասթերներ|Լանքասթերների]] դինաստիայից [[Հենրի VI (Անգլիայի թագավոր)|Հենրի VI-ի]] և [[Յորքեր|Յորքերի]] դինաստիայից՝ [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] տապալման գործում:
 
Հաջող ամուսնության և ժառանգության շնորհիվ Ուորիքը 1450-ական թվականներին դարձավ երկրի՝ թագավորական ընտանիքից դուրս ամենահարուստ մարդը և հայտնվեց անգլիական քաղաքականության կենտրոնում: Սկզբում [[Հենրի VI (Անգլիայի թագավոր)|Հենրի VI]] թագավորի կողմնակիցն էր, սակայն թագավորի ֆավորիտ Սոմերսեթի դուքս [[Էդմունդ Բոֆորթ, Սոմերսեթի 2-րդ դուքս|Էդմունդ Բոֆորթի]] հետ տարածքային վեճը նրան դրդեց կանգնել Յորքի դուք [[Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս|Ռիչարդի]] կողքին՝ իր հակադրություն թագավորի: Դրա շնորհիվ նա ստացավ {{нп5|Կալեի կապիտան|Կալեի կապիտանի|en|List of Captains, Lieutenants and Lords Deputies of English Calais}} ռազմավարական կարևոր պաշտոնը: Քաղաքական հակամարտությունը վերաճեց լայնածավալ ապստամբության, որը սկիզբ դրեց [[Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմ|Կարմիր և սպիտակ վարդերի պատերզմին]]։ [[1455]] թվականին Ուորիքի մասնակցությունը [[Սենտ-Օլբանսի առաջին ճակատամարտ|Սենտ-Օլբանսի առաջին ճակատամարտին]] որոշեց դրա ելքը հօգուտ Ռիչարդ Յորքի կողմնակիցների: Կոմսի զորքերը թիկունքից հարվածեցին թագավորական զորքերին։ Զոհվեցին Լանքասթերների բազմաթիվ կողմնակիցներ, այդ թվում՝ Սոմերսեթի դուքսը։ Այդ հաղթանակի շնորհիվ Ռիչարդ Յորքը ճանաչվեց Հենրի VI-ի ժառանգորդը (շրջանցելով վերջինիս որդուն), սակայն Լանքասթերների կողմնակիցների մի մասը չճանաչեց այդ որոշումը և շարունակեց պատերազմը, որի ընթացքում սպանվեցին Ռիչարդ Յորքը և Ուորիքի հայրը՝ [[Ռիչարդ Նևիլ, Սոլսբերիի 5-րդ կոմս|Կոմս Սոլսբերին]]:
== Ամուսնություն և տիտղոսի ստացում ==
[[Պատկեր:Warwick_the_Kingmaker.gif|մինի|Կոմս Ուորիք]]
Ռիչարդ Նևիլը (այդ ժամանակ՝ դեռևս Սոլսբերիի կոմսի ժառանգորդ) ամուսնացել է [[1436]] թվականին, 7 տարեկանում, Ուորիքի 13-րդ կոմս [[Ռիչարդ Բոշան, Ուորիքի 13-րդ կոմս|Ռիչարդ Բոշանի]] դստեր՝ Աննա Բոշանի հետ: [[1434]] թվականին ստացվեց այդ հարսանիքի պապական թույլտվությունը, քանի որ Նևիլների և Բոշանների տները արդեն բարեկամական կապերի մեջ էին: [[1436]] թվականի [[Մարտի 9|մարտի 9-ին]] կողմերը պայմանավորվեցին հարսանիքի մասին։ Հարսանիքը տեղի է ունեցել Աբերգավեննիում, ենթադրաբար՝ մայիսին։ Հարսանիքին միանգամից երկու զույգ է ամուսնացել։ Երկրորդը Բոշանի ժառանգորդ Հենրին էր և Ռիչարդի ավագ քույրը՝ Սեսիլիա Նևիլը: Այսպիսով, եթե տոհմերից մեկի ժառանգը մահանար, նրա կարողության մի մասը կարող էր անցնել մյուս տոհմի ժառանգին։ Չնայած Սեսիլիա Նևիլը ազնվական տոհմից էր, Ռիչարդ Բոշանը կարող էր Հենրիի համար մեկ այլ ժառանգորդ-հարսնացու գտնել։ Բայց Բոշանը պարտքեր ուներ և փողի կարիք ուներ։ Ռիչարդի հայրը՝ [[Ռիչարդ Նևիլ, Սոլսբերիի 5-րդ կոմս|Ռիչարդը]], Սոլսբերիի 5-րդ կոմսը, հարսանիքի համար հսկայական՝ 4700 մարկ գումար վճարեց։
 
[[1445]] թվականի [[Օգոստոսի 6|օգոստոսի 6-ին]] Ռիչարդ Նևիլին ասպետի կոչում շնորհվեց: [[1446]] թվականին [[Ռիչարդ Նևիլ, Սոլսբերիի 5-րդ կոմս|Սոլսբերին]] վերադարձրեց Արևմտյան Մարչի պաշտպանի պաշտոնը և այդ ծառայությունը կիսեց Ռիչարդի հետ։ Ռիչարդը Շոտլանդիայի հետ պատերազմներում իրեն լավ է դրսևորել 1448-1449 թվականներին, ինչի համար [[1449]] թվականի [[Ապրիլի 5|ապրիլի 5-ին]] մրցանակ է ստացել թագավորից:
3940

edits