«Մասնակից:Nooberella/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակ՝ հետշրջված
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակներ՝ Դատարկում Ձեռքով հետշրջում
Տող 1.
[[Պատկեր:SirJohnGlanville.jpg|մինի|268x268փքս|Սըր Ջոն Գլանվայլ, պառլամենտի խոսնակ]]
'''Կարճատև պառլամենտ''', [[Չարլզ I Ստյուարտ]]<nowiki/>ի կողմից հրավիրված [[Պառլամենտ (Անգլիա)|պառլամենտ]], որը գործել է [[Անգլիա|Անգլիայում]] 1640 թվականի փետրվարի 20-ից մինչև 1640 թվականի մայիսի 5-ը։ Քանի որ այն ընդամենը 3 շաբաթ գոյություն ունեցավ, կոչվեց ''«Կարճատև պառլամենտ»''։
 
1692-1640 թվականների ընթացքում [[Չարլզ I-ի միանձնյա կառավարում|11 տարի շարունակ միանձնյա իշխելուց]] հետո Չարլզ I-ը 1640 թվականին լորդ Ուենթվորթի խորհրդով նորից հրավիրել է պառլամենտ, որի հրավիրման հիմնական խնդիրը Շոտլանդիայի դեմ պատերազմի՝ [[Եպիսկպոսների պատերազմ|Եպիսկպոսների պատերազմի]] վարման համար ֆինանսական միջոցների հայայթումն էր։ Այնուամենայնիվ, ինչպես իր նախորդ պառլամենտները, նորը նույնպես ավելի շատ շահագրգռված էր շտկելու թագավորական վարչակազմի կողմից առաջացած դժգոհությունները, քան քվեարկելու թագավորի ֆոնդերի համար, որոնք անհրաժեշտ էին Շոտլանդիայի դեմ իր պատերազմը շարունակելու համար:
 
Տավիստոկից ընտրված պատգամավորը՝ [[Ջոն Փիմ]]<nowiki/>ը, արագորեն դարձել է բանավեճի հիմնական դեմք․ նա երկարատև ելույթ է ունեցել ապրիլի 17-ին, որով [[Համայնքների պալատ (Անգլիա)|Համայնքների պալատ]]<nowiki/>ին կոչ էր անում հրաժարվել քվեարկել ֆինանսների հատկացման համար, եթե չվերացվեն թագավորի կամայականությունները և չարաշահումները։ Թագավորական չարաշահումների վերաբերյալ խնդրագրերի հեղեղը երկրից հասնում էր խորհրդարան: Նավերից գումարների գանձումը դադարեցնելու Չարլզի առաջարկը չտպավորեց պառլամենտականներին։
 
Զայրացած լինելով Թագի արտոնության վերաբերյալ բանավեճի վերսկսումից, անհանգստացած 1629 թվականին պառլամենտի ինը անդամների ձերբակալությամբ խորհրդարանական արտոնությունների խախտմամբ և [[Շոտլանդիա|Շոտլանդիայում]] վատթարացող իրավիճակի վերաբերյալ առաջիկա ծրագրված քննարկումից՝ Չարլզը 1640 թվականի մայիսի 5-ին ցրել է խորհրդարանը։ Այսպիսով, այն գործել է ընդամենը 3 շաբաթ, և դրան հաջորդել է [[Երկարատև պառլամենտ|Երկարատև պառլամենտը]]։
 
==Ծանոթագրութոյւններ==
{{ծանցանկ}}
 
== Աղբյուրներ ==
 
*''Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն'', Արշավիր Պարգևի Արշակյան, էջ 206-207
*[http://www.british-civil-wars.co.uk/glossary/short-parliament.htm David Plant, "The Short Parliament"]
*[http://www.johnhampden.org/1/wp-content/uploads/2016/02/shortparl.pdf "John Hampden in the Short Parliament"]