«Հիդրոստատիկա»–ի խմբագրումների տարբերություն

չ
Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
No edit summary
չ (Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589))
:<math>\vec F-\frac{1}{\rho}gradp=0 </math>, որտեղ <math>\rho</math>-ն հեղուկի [[խտություն]]ն է, <math>p</math>-ն՝ [[ճնշում]]ը։
 
Այս հավասարումը նույնն է թե՛ [[Իդեալական հեղուկ|իդեալական]], թե՛ [[հեղուկ|իրական (մածուցիկ) հեղուկների]] համար։ Համասեռ անսեղմելի <math>(\rho=Const)</math> հեղուկի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որպեսզի զանգվածային ուժերն ունենան պոտենցիալ։ Զանգվածային ուժերի բացակայության <math>(\vec F=0)</math> դեպքում <math>gradp=0</math>, այսինքն՝ ճնշումը հեղուկի բոլոր կետերում միևնույնն է։ Եթե միակ զանգվածային ուժը ծանրության ուժն է, ապա ճնշումը որևէ կետում որոշվում է <math>p=p_0+ \rho gz</math> բանաձևով, որտեղ <math>z</math>-ը տվյալ կետի հեռավորությունն է հեղուկի ազատ մակերևույթից, <math>p_0</math>-ն՝ ճնշումը ազատ մակերևույթի վրա:վրա։ Այսպիսով, դադարի վիճակում գտնվող հեղուկի ճնշումը <math>z</math> խորության վրա հավասար է <math>p_0</math> ճնշման և <math>z</math> բարձրությամբ միավոր մակերեսով հեղուկի սյան կշռի գումարին։ Միևնույն ճնշման մակերևույթները, մասնավորապես ազատ մակերևույթը, հորիզոնական հարթություններ են։ Շարժվող անոթի մեջ լցված հեղուկը կարող է գտնվել հարաբերական դադարի վիճակում։ Այդ դեպքում պետք է հաշվի առնել նաև իներցիոն ուժերը, որոնք կախված են շարժման բնույթից։
 
Հիդրոստատիկայի օրենքները (հիմնական օրենքներից մեկն է [[Արքիմեդի օրենք]]ը) լայնորեն կիրառվում են տեխնիկայում զանազան հիդրավլիկական մեքենաների ([[հիդրավլիկական մամլիչ]]) և սարքերի ([[մանոմետր]]) ստեղծման ժամանակ։ Դրանց վրա է հիմնված հիդրոտեխնիկական կառույցների ամրության հաշվարկը։