«Համազասպ Համբարձումյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
չ Colon֊ը (:, U+003A) փոխարինում եմ հայերեն վերջակետով (։, U+0589)
Տող 5.
 
== Կենսագրություն ==
Մեկ տարի սովորել է Երևանի թեմական դպրոցում, ապա՝ [[Թիֆլիսի Ներսիսյան դպրոց]]ում, 1887 թվականին ավարտելով մեկնել է [[Մոսկվա]], շարունակել ուսումը [[Լազարյան ճեմարան]]ում, որտեղ ուսուցանել է Կարապետ Կուսիկյանի, Գր.Խալաթյանի մոտ։ 1900 թվականին ավարտելով մեկնում է Թիֆլիս, մեկ տարի սովորել է տեղի երկրորդ արական գիմնազիայում։ 1902-1908 թվականներին սովորել և ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը։ Բացի [[ռուսերեն]]ից տիրապետել է նաև [[հին հունարեն]]ին և [[լատիներեն]]ին։ 1908 թվականին վերադառնալով Կովկաս՝ մինչև 1911 թվականը զբաղվել է իրավաբանությամբ, հետո զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել է Թիֆլիսի միջնակարգ դպրոցում։ Թղթակցել է մի շարք թերթերի, այդ թվում «Բանբեր»,«Գործ», «[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակ]]», «[[Հորիզոն (թերթ, Թիֆլիս)|Հորիզոն]]», որտեղ լույս են տեսել նրա հրապարակախոսական հոդվածներն ու բանաստեղծությունները։ 1925 թվականին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ դասավանդելու տեղի համալսարանում։ 1927-1928 թվականներին [[Վիեննա]]յում տպագրել է իր բանաստեղծությունները երեք հատորով, մեկ հատորով էլ հրատարակել է [[ռուսերեն]] բանաստեղծությունները։ Անտիկ գրականություն է դասավանդել [[ԵՊՀ]]-ում։ Մենագրություն է գրել [[Հոմերոս]]ի մասին, որի համար ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Լույս են տեսել նրա «Արյուն էջեր» (1903 թ.), «Անհունի էջերում» (1904 թ.), «Հպարտ հոգու երգերից» (1905 թ.) և այլ գրքեր։ Թարգմանել է եվրոպական և ռուսական բանաստեղծների, [[հին հունարեն]]ից՝ «Հույն ողբերգակներ» (1950 թ., ժողովածուն), Հոմերոսի «[[Իլիական]]ը» (1955 թ.)<ref>Գառնիկ Ստեփանյան.Կենսագրական բառարան, հատոր Բ,1981</ref><ref>{{Cite web |url=http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_hambardzumyan_hamazasp |title=«Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:2007։ |accessdate=2019-07-15 |archive-date=2019-07-15 |archive-url=https://web.archive.org/web/20190715200318/http://www.armenianlanguage.am/am/Encyclopedia_hambardzumyan_hamazasp |dead-url=yes }}</ref>:
 
== Հիշատակ ==