«Էլիզաբեթ Վուդվիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
 
== Ռիչարդ III-ի օրոք ==
Էլիզաբեթը, ով այժմ արդեն լեդի Էլիզաբեթ Գրեյ էր<ref name=oxforddnb />, որդիներին ազատ արձակելու և ավագին գահին վերականգնելու նպատակով դավադրություն ձեռնարկեց։ Սակայն, երբ Բեքինգհեմի դուքսը՝ Ռիչարդ թագավորի մերձավորագույն համախոհներից մեկը, միացավ դավադրությանը, նախկին թագուհուն հայտնեց, որ արքայազնները սպանվել են։ Էլիզաբեթը և Բեքինգհեմը դաշինք կապեցին լեդի [[Մարգարետ Բոֆորթ|Մարգարետ Բոֆորթի]] հետ՝ աջակցելով նրա որդուն՝ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի Թյուդորին]]՝ [[Էդուարդ III|Էդուարդ III-ի]] ծոռանը<ref name="Ref_g">{{книга |автор= |заглавие=Genealogical Tables in Morgan |ответственный= |ссылка= |место= |издательство= |год=1988 |том= |страниц= |страницы=709 |isbn= |ref= }}</ref>, ով [[Լանքասթերներ|Լանքասթերների]]՝ արական գծով գահի ամենամոտ ժառանգորդն էր և գահին հավակնում էր օրինականության բոլոր մակարդակներով{{ref+|Հենրի Թյուդորի հավակնությունները գահի հանդեպ թույլ էին [[Հենրի IV (Անգլիա)|Հենրի IV-ի]], հրովարտակի պատճառով, որով արգելված էր գահ բարձրանալ իր հոր՝ [[Ջոն Գոնտ|Ջոն Գոնտի]] և նրա երրորդ կնոջ՝[[Եկատերինա Սուինֆորդ|Քեթրին Սուինֆորդի]] օրինական ցանկացած ժառանգի։ Գոնտի և Սուինֆորդի երեխաների օրինականացման ակտի բնօրինակը, որն ընդունվել է խորհրդարանի կողմից և Պապի բուլայով, իրականում նրանց օրինականացրել է ամբողջությամբ, ինչը արդեն իսկ կասկածի տակ է դրել իր՝ Հենրի IV-ի հռչակագրի լեգիտիմությունը։|group=Մ}}։ Իրենց դիրքերն ամրապնդելու և թշնամական երկու ազնվական տների միավորման համար Էլիզաբեթ Վուդվիլը և [[Մարգարետ Բոֆորթ|Մարգարետ Բոֆորթը]] պայմանավորվեցին, որ վերջինիս [[Հենրի VII (Անգլիա)|որդին]] պետք է ամուսնանա առաջինի ավագ դստեր՝ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքի]] հետ, ով իր եղբայրների մահվան մասին հայտարարությունից հետո դարձել էր [[Յորքեր|Յորքերի]] դինաստիայի ժառանգորդը։ [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի Թյուդորը]] համաձայնեց այդ ծրագրի հետ, իսկ դեկտեմբերին հրապարակավ երդում տվեց Ռեննի տաճարում։ Մեկ ամիս առաջ Բեկինգհեմի կողմից իրենց օգտին բարձրացված ապստամբությունը ճնշվեց։
 
Խորհրդարանի առաջին նիստում [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] 1484 թվականի հունվարին Էլիզաբեթին զրկեց բոլոր այն հողերից, որոնք նա ստացել էր [[Էդուարդ IV|Էդուարդ IV-ի]] կառավարման ժամանակ<ref>{{cite web|url=http://partyparcel.co.uk/#annullment_elizabeth|work=Rotuli Parliamentorum A.D. 1483 1 Richard III Cap XV|title=Parliamentary Rolls Richard III|accessdate=2015-01-09|archiveurl=https://web.archive.org/web/20130901080051/http://www.partyparcel.co.uk/#annullment_elizabeth|archivedate=2013-09-01|deadlink=yes}}</ref>։ 1484 թվականի [[Մարտի 1|մարտի 1-ին]] Էլիզաբեթը դուստրերի հետ միասին լքեց ապաստանը այն բանից հետո, երբ [[Ռիչարդ III|Ռիչարդ III-ը]] հրապարակավ երդվեց, որ աղջիկներին վնաս չի հասցվի և նրանց սրտնեղություն չի պատճառվի։ Բացի այդ, Ռիչարդը խոստացավ, որ նրանք չեն բանտարկվի [[Թաուեր|Թաուերում]] կամ որևէ այլ բանտում։ Նա նաև խոստացավ օժիտ տրամադրել նրանց և ամուսնացնել «ի ծնե ջենտլմենների» հետ։ Ընտանիքը վերադարձավ արքունիք՝ արտաքնապես համակերպվելով այն բանի հետ, որ իշխանության ղեկին Ռիչարդն է։ Ռիչարդ III-ի կնոջ՝ [[Աննա Նևիլ|Աննա Նևիլի]] մահից հետո, 1485 թվականի մարտին, լուրեր տարածվեցին, որ [[Ռիչարդ III|ամուրի թագավորը]] մտադիր է ամուսնանալ իր գեղեցիկ և երիտասարդ զարմուհու՝ [[Էլիզաբեթ Յորք|Էլիզաբեթ Յորքի]] հետ<ref name="Ref_h">[http://www.r3.org/basics/basic8.html Richard III and Yorkist History Server] {{webarchive|url=https://web.archive.org/web/20060709203718/http://www.r3.org/basics/basic8.html |date=2006-07-09 }}</ref>։ Ռիչարդ III-ը հանդես եկավ հերքմամբ, թեև, ըստ Քրոուլենդյան տարեգրության, նրա վրա ճնշում էր գործադրվել Վուդվիլների թշնամիների կողմից, որոնք վախենում էին, որ ստիպված կլինեն վերադարձնել նրանցից խլված հողերը։