«Արդվինի գավառ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.8.5
Տող 66.
 
== Պատմություն ==
Գավառն կազմվել է 1878 թվականին՝ [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|ռուս-թուրքական պատերազմի]] (1877-1878) արդյունքում՝ ընդգրկելով [[Բաթումի մարզ]]ի հարավային՝ [[Ճորոխ]] գետի հովտի հատվածը։ 1883 թվականին Բաթումի մարզը վերացել է, [[Բաթումի գավառ|Բաթումի]] և Արդվինի գավառներն անցել են Քութայիսի նահանգի կազմ։ Արդվինի գավառը համապատասխանել է պատմական [[Տայք]] աշխարհի [[Ճակք]] գավառին։ Դեռ միջնադարում տեղի հայ բնակչության մեծ մասը ձուլվել է ուղղափառ հույներին և վրացիներին, արտագաղթել։ Այստեղ բնակվելու են եկել մեծաքանակ այլազգիներ, որոնք օսմանյան տիրապետության շրջանում կրոնափոխ են եղել և կորցրել սեփական լեզուն։ Արդվինի հայերի մի մասն էլ տեղափոխվել է [[Բաթում]] քաղաք<ref>Ասոյան Լ., [http://lraber.asj-oa.am/37/1/10__Asojan_L._A._.pdf Հայերի տեղաբաշխումը և աճը Անդրկովկասում ըստ 1897 թվականի մարդահամարի տվյալների] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20191222153440/http://lraber.asj-oa.am/37/1/10__Asojan_L._A._.pdf |date=2019-12-22 }}</ref>։
 
Ամբողջ գավառում առաքելական հայերի թիվը չէր անցնում 8 հազարից՝ գրեթե նույնքան, որքան վրացիները։ Հայերի մեծ մասը բնակվում էր [[Արդվին]] բերդաքաղաքում (4646 մարդ) և [[Արտանուջ]] ավանում (960 մարդ), խոսում հիմնականում [[արևմտահայերեն]]։ Արդվինում 20-րդ դարի սկզբներին կար 5 եկեղեցի՝ սուրբ Աստվածածին, Պողոս-Պետրոս, Գրիգոր Լուսավորիչ, սուրբ Խաչ և առաքելական սուրբ Աստվածածին։ Յուրաքանչյուր եկեղեցուն կից 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին կար դպրոց<ref>Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, [https://akunq.net/am/?p=61459 Արդվինի միջնադարյան ամրոցը կբացվի զբոսաշրջիկների համար]</ref>։