«Հայկական լեգեոն (Ֆրանսիա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 340.
Կիլիկիան այսօր Հայկական պետություն կլիներ կամ մաս կկազմեր Միացյալ Հայկական Պետության, եթե տեղի չունենային հայության համար բացասական նշանակության աշխարհաքաղաքական կարևոր փոփոխություններ, որոնք 1919-1921 թվականների փրկեցին Թուրքիային վերջնական կործանումից:
 
Մասնավորապես, բոլշևիկյան Ռուսաստանը ձեռք մեկնեց Թուրքիային և , ի մասնավորի, քեմալական իշխանություններին, նրանց ուղարկելով տասնյակ հազարավոր հրացաններ, միլիոնավոր փամփուշտներ, հարյուրավոր հրանոթներ, հազարավոր արկեր և 40 հազար զինվորական համազգեստ, ծովային նավեր ու օդանավեր, վառոդի երկու գործարան ու իր ռազմական հրամանատարության մի շարք ականավոր դեմքերի՝ որպես ռազմական ծորհրդատուներծշխորհրդատուներ, այդ թվում՝ [[Միխայիլ Ֆրունզե]], [[Կլիմենտ Վորոշիլով]], Արալով, Մդիվանի և այլք: Բացի այդ խորհրդային Ռուսաստանի ամբողջ զորամասեր՝ թուրքական համազգեստով ծպտված, կռվում էին թուրքական դրոշի տակ:
 
Կիլիկիան ազատագրող բանակը մինչև 1919 թվականի մայիսի 28-ը կազմված էր միայն Հայկական լեգեոնից, իսկ հետո ժամանեցին նաև ալժիրցի զինվորները։ Ֆրանսիացիներն ասես լեգեոնը հնարավորինս թուլացնելու գործելակերպ էին որդեգրել։ Իսկ մայիսին մասնակի զորացրում կատարվեց, թեև այդ ամիսներին հնարավոր էր կամավորների թիվը հասցնել 20.000-ի։ Ապա լեգեոնը հեռացվեց հայաշատ քաղաքներից՝ իրականացնելու Ադանա-Հալեպ երկաթգծի պաշտպանությունը։ Բայց 1919 թվականի աշնանը, երբ անգլիական զորքերը լրիվ հեռացան Կիլիկիայից, լեգեոնի երկու ստորաբաժանումներ տեղակայվեցին Մարաշում, մեկը՝ Այնթապում<ref name="hayzinvor.am">ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ, փոխգնդապետ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ։ «Հայ զինվոր», #35 (900) 08.09.2011 - 14.09.2011: [http://www.hayzinvor.am/5806.html]</ref>։